Ստամբուլում վիրավորված հայի կյանքին վտանգ չի սպառնում
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՍտամբուլում ահաբեկչական գործողության հետևանքով վիրավորված 40-ամյա Օքսան Խաչանյանի կյանքին վտանգ չի սպառնում: Նա Շիշլիի «Էթֆալ» հիվանդանոցի պլաստիկ վիրաբուժության բաժանմունքում է: Ընտանիքի անդամները ժամանել են հիվանդանոց՝ նրա մոտ գտնվելու այս դժվար պահին: Այս մասին«Արմենպրես»-ին տեղեկացրեց Ստամբո ւլի«Ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Արա Գոչունյանը: Նրա խոսքով՝ Խաչանյանն աշխատում է դեպքի վայրի մոտակայքում:
Ստամբուլի սրտում՝ Իստիքլալ պողոտայի վրա, մարտի 19-ին ահաբեկչական պայթյունին զոհ է գնացել չորս մարդ: Մահապարտ ահաբեկիչը ևս կնքել է մահկանացուն: Հաղորդվում է 36 վիրավորների մասին, որոնցից 7-ի վիճակը ծանր է: Վիրավորներից 12-ն օտարերկրացիներ են:
1
Ինչ գրություն է թողել անհետ կորած 14-ամյա Վահեն
2
Կnտրված ապակիnվ կտրել են կնnջ կnկnրդը
3
Օգոստոսին Հայաստանում սպասվում է անսովոր եղանակ․ ինչ են կանխատեսում մասնագետները
4
Պարզվել է Կիևյան կամրջի տակ հայտնաբերված կյանքից հեռացած երիտասարդի ինքնությունը
5
Մինչև վերջին պահը գոռում էր՝ «Օգնե՛ք»․ սպանված մոդելի վերջին ճիչն ու չիրականացած երազանքը



