Հերթական գրպանահատի թիրախում թիվ 44 երթուղու ավտոբուսի ուղեւորուհին էր
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՈստիկանության Երեւան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժանմունքի եւ Մալաթիայի բաժնի ծառայողները, գողություն կատարելու կասկածանքով, Երեւանի Մոսկովյան փողոցի թիվ 31 հասցեի մոտ հայտնաբերել եւ բերման են ենթարկել 46-ամյա Արմեն Ս.-ին:
Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ վերջինս ներկայացրել է դրամապանակ եւ խոստովանել, որ այն գողացել է թիվ 44 երթուղու միկրոավտոբուսում՝ մի կնոջ պայուսակից: Դրամապանակում եղել է վարորդական իրավունքի վկայական, 19.000 դրամ, սոցիալական ապահովագրության, բանկի եւ տարբեր խանութների զեղչային քարտեր:
Ձեռնարկվում են միջոցառումներ տուժողին հայտնաբերելու ուղղությամբ:
Կատարվում է հետաքննություն:
1
Ինչ գրություն է թողել անհետ կորած 14-ամյա Վահեն
2
Կnտրված ապակիnվ կտրել են կնnջ կnկnրդը
3
Օգոստոսին Հայաստանում սպասվում է անսովոր եղանակ․ ինչ են կանխատեսում մասնագետները
4
Պարզվել է Կիևյան կամրջի տակ հայտնաբերված կյանքից հեռացած երիտասարդի ինքնությունը
5
Մինչև վերջին պահը գոռում էր՝ «Օգնե՛ք»․ սպանված մոդելի վերջին ճիչն ու չիրականացած երազանքը



