Երևան, 05.Նոյեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ

Իմ բալեն չէր կարող ինքնասպան լինել. ընտանիքը չի հավատում զինծառայողի մահվան պաշտոնական վարկածին

ՎԻԴԵՈ

News.am-ը գրում է.

Տավուշի մարզում մարտի 14-ին հրազենային վնասվածքի հետեւանքով մահացած 19-ամյա ժամկետային զինծառայող Կամո Մարտիրոսյանի ընտանիքի անդամները չեն հավատում նրա մահվան պաշտոնական վարկածին, ըստ որի նա ինքնասպան է եղել:

«Իմ բալեն չէր կարող ինքնասպան լինել: Ինքը իմ հետ խոսեց մարտի 8-ին: Շատ լավ էր իմ բալեն, ասեց՝ մամ ջան, շնորհավորում եմ: Ասեցի՝ զգույշ եղիր, մամայի տղա, հիշիր, որ քեզ տանը սպասում ենք: Ասեց՝ մամա, ես գիտեմ, իմացի, քանի քո որդին պոստի վրա ա, դու հանգիստ քնի»,- որդու հետ վերջին զրույցը հիշում է զոհվածի մայր Լալա Մկրտչյանը:

Կամոն ամենից հաճախ իր նպատակների մասին էր խոսում՝ հիշում են հարազատները: Նրա ամենամեծ մտահոգությունը հայրն ու մայրն են եղել, որոնք առողջական խնդիրներ ունեն:

«Ինձ ասում էր՝ նենց արա, պապան հանկարծ իրան վատ չզգա, որ  առողջանա, մինչեւ ես գամ, իրար հետ ոտքի կանգնեցնենք պապային: Ինքը էդքան բանը ասելով  հանդերձ ինքը իր գործը կիսատ կթողե՞ր»,- NEWS.am-ին ասաց նրա ավագ եղբայր Հայկը:

Հայկի խոսքով՝ եղբայրը խնդիրներ չի ունեցել ծառայակիցների հետ, իր տեսակով այնպիսին է եղել, որ հարմարվել է ամեն ինչի հետ, միայն վերջին շրջանում ասել է, ասել, որ ուզում է փոխել գումարտակը:

«Ծառայության ընթացքում ո՞վ չի դժվարանում»,- ասում է ավագ եղբայրը:  

Հարազատների խոսքով Կամոն քաղաքացիական կյանքում էլ շատ բարեսիրտ մարդ է եղել, կռվարար չի եղել, երբեք չի խուսափել դիմացինից ներողություն խնդրելուց, ուստի չեն պատկերացնում, որ բանակում էլ լուրջ խնդիրներ ունեցած լինի որեւէ մեկի հետ: Ավելին՝ կարգապահ եւ օրինակելի զինծառայող լինելու համար Կամոն պատվոգրեր եւ շնորհակալագրեր է ստացել:

Հարազատները նշեցին, որ Կամոյի աչքը կապտած է եղել, ինչն ավելի է մեծացրել նրանց կասկածները: Նրանք պահանջում են, որ մեղավորները բացահայտվեն ու պատժվեն:

«Իմ սրտում անկյուն կա, որ դատարկ ա, էդ իմ ախպոր անկյունն ա: Ու որպեսզի էդ դատարկությունը թեկուզ մի փոքր լցվի, մեղավորն օրենքի ու կյանքի ամբողջ խստությամբ պիտի պատժվի: Ես արդարություն եմ ուզում»,- ասում է Կամոյի կրտսեր եղբայր Լեռնիկը:

Կամո Մարտիրոսյանը մահացել է մարտի 14-ին՝ ժամը 16:00-ի սահմաններում: Նա մահացել է  մարտական դիրքում, կզակի շրջանում ստացած մահացու հրազենային վիրավորումից:

Դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 110 հոդվածի 1-ին մասով /ինքնասպանության հասցնելը/ հարուցվել է քրեական գործ, կատարվում է նախաքննություն:

 

Հանրայինը սպասարկում է բացառապես իշխանության օրակարգը. Ավետիք ՉալաբյանԿիևին ծանր օրեր են սպասվում․ Թրամփը կուժեղացնի ճնշումը․ The Telegraph TRIPP-ը Հայաստանի և մեր ժողովրդի համար լուրջ վտանգներ է ստեղծելու. Արմեն ՄանվելյանԿառավարությունը հավանություն է տվել ԵՄ հարկային և մաքսային ծրագրերին մասնակցության համաձայնագրերի ստորագրմանը Տասնյակ հազարավոր ուսուցիչներ չեն օգտվելու սոցփաթեթից. Հրայր ԿամենդատյանԽոր Վիրապի «Նոյի այգու» դիմաց բшխվել են «Nissan Rogue»-ը և «ԳԱԶ 3110»-ը․ կա վիրավnր Մեր անկախությունն ու պետականությունն են ուզում ոչնչացնել. Մտավորականները հանդիպել են «Ուժեղ Հայաստանի» անդամների հետԿոշտ նախազգուշացում Հայաստանին․ Իրանը թույլ չի տա հատել իր «կարմիր գծերը» Գումար է հատկացվել դպրոցների, մանկապարտեզների կառուցման, վերակառուցման, հիմնանորոգման, վերանորոգման և գույքով ապահովման համար Նոյեմբերի 8-ի հանրապետության մեծ մասում ձյուն կգա ԱՄՆ-ն աշխատում է Ուկրաինայում պատերազմից հետո անվտանգության ավելի լայն ճարտարապետության վրա. Քուշներ Նոր մանրամասներ` Ուշիի ողբերգական ավտովթարից տուժածների առողջական վիճակից Հիփոթեքի եկամտային հարկի վերադարձ․ պետությունը ևս 2 մլրդ դրամ է նախատեսում ԵՄ-ն Ուկրաինային հատկացրել է 4.36 միլիարդ եվրոյի օգնության նոր փաթեթ Ադրբեջանը 2027-ին պաշտպանության համար մոտ $2.5 մլրդ կհատկացնի ՈւՂԻՂ. Նարեկ Կարապետյանը հանդիպում է մտավորականների հետ Հանրապետականները սկսել են քննադատել Թրամփին և նրա քաղաքականությունը ընտրություններում պարտության համար 12 կուսակցությունների համատեղ հայտարարությունը դա լոկ քաղաքական ուժերի համաձայնության արդյունք չէ. Կարեն Քոչարյան Մարզերում կարկուտից տուժած բնակիչներին փոխհատուցում կտրամադրվի Չենք թողնելու, որ սրանք սահմանադրությունը փոխեն․ Արշակ Կարապետյան Քաղաքական հետապնդումների ալիքը հարվածում է նաև բուհերին և դպրոցներին. Մենուա ՍողոմոնյանԻ՞նչն է խոչընդոտում կամ նպաստում ներդրումներինՓակուղում գտնվող իշխանության ճնշումները անօգուտ են. Մարիաննա Ղահարամանյան«Համահայկական ճակատ» շարժման առաջնորդի շնորհավորական ուղերձը Հետախույզի օրվա առթիվՍամվել Կարապետյանին կալանավորեցին 1 ամսով. կալանքի միակ հիմքը քաղաքական հետապնդումն է. Արմեն Ֆերոյան Փաշինյանը ամեն խոսափող տեսնելիս դատարաններին հրահանգներ է տալիս. պատգամավոր Ինչո՞ւ առաջացավ նոր տեսակի գայլիկոն հնարելու անհրաժեշտությունը. «Փաստ»Յուրաքանչյուր երեխայի համար՝ 4 մլն դրամ․ բնակարանային աջակցության նոր ծրագիրը հաստատվեց Դատավորը կատարեց կոնկրետ քաղաքական ցուցում. Աղավնի Սուքիասյան ՀՀ-ում ալիևյան սահմանադրություն չի ընդունվելու. Աբրահամյան Ուկրաինական ԱԹՍ-ները հարվածել են Ռյազանին․ «Վայլդբերիզի» պահեստում հրդեհ է բռնկվել Պատմությունից դասեր քաղել նշանակում է ոչ թե ապրել անցյալով, այլ անցյալի փորձով ավելի պատասխանատու որոշումներ կայացնել. Մհեր ԱվետիսյանՓաշինյանը պատրաստվում է մեկնել Անթալիա՝ մասնակցելու նոյեմբերին կայանալիք COP-31-ին ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (5 նոյեմբերի). Հրդեհ դպրոցում, փլուզում հանքում. «Փաստ»Իրանի Անվտանգության խորհրդի քարտուղարը հայտարարել է Թրամփի քաղաքական պարտության մասին Ucom-ը և Գործատուների միությունը համագործակցության հուշագիր են ստորագրել «Գարեգին Նժդեհ» կայարանում երկու անցակետի աշխատանքը ժամանակավորապես դադարեցվել է Զելենսկին Ուիթքոֆի և Քուշների հետ քննարկել է Աբու Դաբիում կայանալիք հանդիպման նախապատրաստումը Պետական պարտքը և ներգրավվող վարկերը կլանող «սպունգը». «Փաստ»Երևանում 5-ամյա տղան ընկել է 3-րդ հարկի բնակարանից և մшhացել Ձևակերպի՛ր Յունիբանկի Visa Digital թվային քարտ՝ գնումների և փոխանցումների համար Զելենսկին հույս է հայտնել, որ ԱՄՆ ընտրությունների արդյունքում կավելանա Ուկրաինային տրամադրվող աջակցության ծավալը Քննարկվել են ՀՀ-Վրաստան միջպետական հարաբերությունների շրջանակում տեղական ինքնակառավարման մարմինների միջև համագործակցության զարգացմանն առնչվող հարցեր Իրենց պլանը չի իրագործվելու. իրենք Ալիեւից են վախենում. Ֆարմանյան Արարատի մարզի Հայանիստ բնակավայրում գործարկվելու է էլեկտրաշչակ «Հայաստանի արտաքին քաղաքականությունը զարգանում է ամբողջովին սխալ և շատ վտանգավոր ուղղությամբ». «Փաստ»Էս կալանքով ոչնչի չեն հասնելու, համոզելու գործընթաց է սկսվել. Մելոյան Պենտագոնը հաստատել է, որ Հեգսեթը կմնա իր պաշտոնում Սամվել Կարապետյանի վրա կալանքը 0 ազդեցություն է ունենալու. Վարդեւանյան Բրազիլիայում ֆուտբոլային հանդիպումն ավարտվել է ծեծկռտnւքnվ և 53 կարմիր քարտով