Վթար Էջմիածին-Մարգարա ավտոճանապարհին
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՄարտի 20-ին, ժամը 14.05-ին ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Էջմիածին քաղաքի ուղղաթիռների գործարանի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Էջմիածին-Մարգարա ավտոճանապարհի 1-ին կմ-ին բախվել են «Մոսկվիչ» մակնիշի 28 LO 893 պ/հ (վարորդ` 1987 թ. ծնված Ս. Մ.) եւ «Dodge» մակնիշի 10 TL 705 պ/հ (վարորդ Գ. Ե.) ավտոմեքենաները:
Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը՝ «Մոսկվիչ» մակնիշի ավտոմեքենայի վարորդը դուրս է բերվել ավտոմեքենայից տեղի ուժերով եւ տեղափոխվել Էջմիածին քաղաքի ԲԿ, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են բավարար:
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան եւ փակել գազի բալոնի փականը:
1
Ինչ գրություն է թողել անհետ կորած 14-ամյա Վահեն
2
Կnտրված ապակիnվ կտրել են կնnջ կnկnրդը
3
Օգոստոսին Հայաստանում սպասվում է անսովոր եղանակ․ ինչ են կանխատեսում մասնագետները
4
Պարզվել է Կիևյան կամրջի տակ հայտնաբերված կյանքից հեռացած երիտասարդի ինքնությունը
5
Մինչև վերջին պահը գոռում էր՝ «Օգնե՛ք»․ սպանված մոդելի վերջին ճիչն ու չիրականացած երազանքը



