Սեւանա լճի մակարդակը նախորդ տարվա մարտի վերջի համեմատ բարձր է 16 սանտիմետրով
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆախորդ տարվա մարտի 21-ի համեմատ այժմ Սեւանա լճի մակարդակը բարձր է մնում 16 սանտիմետրով: Ինչպես տեղեկացրին Գավառի «Օրհուս» բնապահպանական տեղեկատվական կենտրոնից, 2016 թվականի մարտի 21-ին Սեւանա լիճը ծովի մակարդակից գտնվում է 1900 մետր 32 սանտիմետր բարձրության վրա, ինչը 16 սանտիմետրով ավելի Õ § նախորդ տարվա նույն օրվա եւ 2 սանտիմետրով ավելի՝ 2016 թվականի մարտի 14-ի նիշից: Արփա-Սեւան թունելային ջրատարով Սեւանա լիճ մուտք գործած ջրի քանակությունը զրոյական է, իսկ ստորերկրյա հոսքի արդյունքում այս տարվա ընթացքում լիճ է մուտք գործել 6 միլիոն 105 հազար խորանարդ մետր ջուր: Օդի ջերմաստիճանի նվազման հետեւանքով, որը տեղի է ունեցել մարտի 14-22-ի ընթացքում, Սեւան թափվող գետերը հոսում են ամսական միջին ելքերի նվազագույն քանակով:
Խոսրով Խլղաթյան
1
Խեղդվել են 4-ամյա երեխա և նրան փրկել փորձող տղամարդը
2
Հունիսի 11-ին կդադարեցվի ջրամատակարարումը. հասցեներ
3
13-ամյա երեխան եղել է իր 7-ամյա քրոջ հետ․ Shamshyan-ը նորություն է հայտնել Փամբակ գետն ընկած աղջկա մ...
4
Հունիսի 15-ին, 16-ին, 18-ին, 19-ին և 22-ին գազ չի լինելու
5
Անոմալ չափերի օձ՝ Սյունիքում



