Ֆրանսիացի ժայռամագլցողը Փարիզում բարձրացել Է Total-ի երկնաքեր
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ«Սարդ-մարդ» մականունով ֆրանսիացի ժայռամագլցող Ալեն Ռոբերն առանց ապահովության միջոցների եւ առանց հանդերձանքի Փարիզի Դեֆանս գործարար թաղամասում բարձրացել Է Total ընկերության երկնաքեր, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով տեղական զանգվածային լրատվամիջոցներին:
53-ամյա տղամարդը հեշտությամբ 187-մետրանոց բարձրաբարձ շենք Է մագլցել 45 րոպեից Էլ պակաս ժամանակում:
Ռոբերը մասնագիտանում Է ամբողջ աշխարհում առանց ապահովության միջոցների հենց երկնաքերներ բացձրանալու գործում:
«Սարդ-մարդ» մականունը նա ստացել Է այնպիսի կառույցների նվաճման համար, ինչպիսիք են Էյֆելյան աշտարակը, Սիդնեյի օպերայի թատրոնը, Բուրջ Խալիֆա երկնաքերը Դուբայում եւ Պետրոնաս աշխարակը Մալայզիայի մայրաքաղաք Քուալա Լումպուրում, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:
1
Խեղդվել են 4-ամյա երեխա և նրան փրկել փորձող տղամարդը
2
Հունիսի 11-ին կդադարեցվի ջրամատակարարումը. հասցեներ
3
13-ամյա երեխան եղել է իր 7-ամյա քրոջ հետ․ Shamshyan-ը նորություն է հայտնել Փամբակ գետն ընկած աղջկա մ...
4
Հունիսի 15-ին, 16-ին, 18-ին, 19-ին և 22-ին գազ չի լինելու
5
Անոմալ չափերի օձ՝ Սյունիքում



