Հայտնի դաշնակահարի կինը սպանել է երկու փոքրիկ դուստրերին
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԱՄՆ-ում ուկրաինացի հայտնի դաշնակահար Վադիմ Խոլոդենկոյի 31-ամյա կինը՝ Սոֆյա Ցիգանկովան, սպանել է հարազատ դուստրերին։
Սպանությունից հետո կինը փորձել է ինքն իրեն սպանել։ Այժմ նա հիվանդանոցում է, որտեղից էլ բանտ կտեղափոխվի։
5 տարեկան Նիկայի եւ մեկ տարեկան Միկելլայի մարմինները ոստիկանները հայտնաբերել են նրանց ննջարաններում։ Հայտնաբերել են նաեւ նրանց վիրավոր մորը։ Թե ինչն է ստիպել երիտասարդ կնոջը նման դաժան արարքի գնալ, հայտնի չէ։ Երեխաների հայրը՝ 29-ամյա Վադիմ Խոլոդենկոն, սպանության պահին եղել է այլ քաղաքում՝ համերգների։
Հարկ է նշել, որ նա ծնվել է Կիեւում, վերջին մի քանի տարիներին ապրում է ԱՄՆ-ում, այստեղ բավական հայտնի դաշնակահար է։
Պատրաստեց Past.am-ը:
1
Խեղդվել են 4-ամյա երեխա և նրան փրկել փորձող տղամարդը
2
Հունիսի 11-ին կդադարեցվի ջրամատակարարումը. հասցեներ
3
13-ամյա երեխան եղել է իր 7-ամյա քրոջ հետ․ Shamshyan-ը նորություն է հայտնել Փամբակ գետն ընկած աղջկա մ...
4
Հունիսի 15-ին, 16-ին, 18-ին, 19-ին և 22-ին գազ չի լինելու
5
Անոմալ չափերի օձ՝ Սյունիքում



