Երևան, 06.Նոյեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ

Արագ և հեշտ Տորթ «Շտիրլից»

ՎԻԴԵՈ

Անհրաժեշտ մթերքները

8 ձու

400 գրամ կարագ

2 բաժակ շաքարավազ

2 թեյի գդալ սոդա

2 ճաշի գդալ քացախ

3-4 բաժակ ալյուր

3 գդալ կակաոյի փոշի 

200-400 գ ջեմ:

Պատրաստման եղանակը

Մթերքների նշված քանակը ջեռոցի մեծ թավայի չափով պատրաստվելիք թխվածքի համար է, եթե ցանկանում եք ավելի փոքր, կլոր տորթ պատրաստել, վերցրեք յուրաքանչյուր մթերքի կիսով չափ: 8 ձուն կոտրել, առանձնացնել սպիտակուցն ու դեղնուցը: Դեղնուցը մեկ բաժակ շաքարավազի հետ լավ հարել, ավելացնել հալված կարագը (կարելի է անգամ կարագը յուղով փոխարինել), շարունակել հարել, ավելացնել սոդան եւ քացախը: Ապա խմորը բաժանել երկու մասի: Յուրաքանչյուր մասին ավելացնել ալյուր այնքան, որ ստացվի փափուկ, բայց ձեռքերին չկպչող խմոր: Խմորի մի մասին ալյուրի հետ ավելացնել նաեւ կակաոն: Այսպիսով կստանաք երկու մեծ գունդ՝ սեւ եւ սպիտակ: Յուրաքանչյուր գնդից առանձնացրեք մի փոքրիկ գնդիկ, դրեք ցելոֆանե տոպրակի մեջ եւ պահեք սառցարանում: Սկզբից սպիտակ գունդը տարածեք ամբողջ թավայով մեկ: Եթե ալյուրը շատ եք արել խմորի մեջ, կարող եք գրտնակով բացել, դնել: Սակայն ես առաջարկում եմ խմորը շատ չծանրացնել ալյուրով, դրա փոխարեն խմորը դնել տապակի մեջ, վրան մի քիչ ալյուր ցանել եւ ձեռքով, մատների ուժով ուղղակի տարածել ջեռոցի տապակով մեկ: Երբ խմորը տապակի երկայնքով տարածած վերջացրած լինեք, վրան ջեմ լցրեք: Ջեմը կարող է լինել ցանկացած: Ես, սովորաբար, օգտագործում եմ սառնարանում եղած բոլոր բացված ջեմերն ու մուրաբաները: Ցանկալի է բալանսի համար քաղցրահամ ջեմի կամ մուրաբայի հետ խառնել նաեւ որեւէ թթվաշը: Օրինակ, այս նկարներում՝ ծիրանի եւ սալորի ջեմեր են, ինչպես նաեւ ազնվամորու մուրաբա: Օգտագործեք այն, ինչ ունեք ձեռքի տակ: Այնպես պետք է անել, որ խմորն ամբողջությամբ ծածկվի ջեմով, սակայն թե ի՞նչ հաստությամբ՝ դա արդեն ձեր ճաշակի հարցն է, ասեմ միայն, որ եթե չափից դուրս շատ լինի, թխվածքը շատ թաց կստացվի: Հաջորդը շերտը սեւ խմորը պետք է լինի: Եթե ալյուրը շատ եք արել, հանգիստ կգրտնակեք եւ մի կտորով կդնեք խմորի վրա: Սակայն, եթե խմորն ալյուրով չծանրացնեք, այն դժվար կլինի գրտնակելը, այդ դեպքում հարկ կլինի կտոր-կտոր դնել: Անհանգստանալու հարկ չկա, որովհետեւ, եփվելիս, միեւնույն է, խմորը տարածվելու է եւ ամբողջությամբ փակելու է ջեմը: Ոչ արտաքին տեսքի եւ ոչ էլ համի վրա չի ազդի մի թեթեւ անկարգությունը, որ այս շերտում կլինի: Երբ սեւ խմորն էլ տարածեք, անցեք բեզեին: Ութ ձվի սպիտակուցը լավ հարեք մնացած մեկ բաժակ շաքարավազի հետ, որ ստանաք պինդ բեզե: Տարածեք այն սեւ խմորի վրա: Եվ վերջապես՝ վերջին շերտը: Սառցարանից հանեք սեւ եւ սպիտակ փոքր խմորագնդիկները եւ քերիչով քերեք բեզեի վրա: Խմորը դրեք 180 աստիճան տաքացրած ջեռոցը եւ թող եփվի մոտ կես ժամ, երբ նկատեք, որ վրայի քերած խմորն արդեն եփվել է, անջատեք եւ թողեք մի փոքր մնա ջեռոցում, որպեսզի բեզեն չնստի: Սակայն, եթե անգամ բեզեն նստի, մեծ պրոբլեմ չի, քանի որ, թխվածքի համի վրա առանձնապես չի ազդի: Բարի ախորժակ:

Բարի ախորժակ:
                                                 
 

 

Ո՞ր ընտանիքներին պետությունը յուրաքանչյուր երեխայի հաշվով 4 մլն դրամ կտաԵրբ Մեսսին եկավ ես դադարեցի ինձ կարևոր խաղացող զգալ. Հակիմիի խոստովանությունըՄիասնության թևերը միանում են ընդդիմադիր ուժերի նոյեմբերի 4-ի հայտարարությանըԹուրքիայում զինված հարձակման հետևանքով 8 մարդ է մահացել, այդ թվում՝ երկու ուսուցիչՀարյուրավոր հասցեներում լույս չի լինի՝ նոյեմբերի 6-ից 12-ինՑավալի է․ Ալիևը փորձում է Հայաստանին պարտադրել կապիտուլյացիայի Սահմանադրություն. Արամ ՎարդևանյանԵրևանում ե՞րբ սպասել առաջին ձյանը․ եղանակը՝ նոյեմբերի 6-ից 10-ինՀայաստանն ու Լիտվան քննարկել են ռազմավարական գործընկերության խորացմանն ուղղված քայլերըՌԴ-ը ներկայացնող Կարեն Գալստյանը՝ «Մեծ սաղավարտ» մրցաշարի բրոնզե մեդալակիրԴմիտրիևը կեղծ է անվանել ռուսական դիզելով լցանավերի երթուղու փոփոխության մասին լուրերըԴեկտեմբեր ամսվա տոնական և ոչ աշխատանքային օրերըՊուտինը բարձր է գնահատում Թրամփի խաղաղարար ջանքերը․ ԴմիտրիևՊաշտոնական նամակներ կհանձնվեն Ռուսաստանի դեսպանատանը և Հայաստանի կառավարությանը՝ արցախցիների վերադարձի իրավունքի ապահովման պահանջով16 000 նետում․ Լեբրոն Ջեյմսի ռեկորդըՌԴ շահերի ապահովումը կախված չէ ԱՄՆ-ում տիրող իրավիճակից. ՊեսկովՆիկոլ փաշինյանի եվրոպական հեքիաթների միֆը հիմնովին պետք է կոտրել․ Աննա ԿոստանյանՓաշինյանը պատրաստ է արյունահեղության, իսկ մենք՝ ոչ. Ավետիք ՉալաբյանՄասիսի ոստիկանները Հովտաշատում ապօրինի գործող ձկնաբուծարան են բացահայտել․ կան ձերբակալվածներԵվրոպայում ռումբի մասին ահազանգերն ազդել են բազմաթիվ չվերթերի վրաԸնդիմությունը պետք է կարողանա բացահայտել պետական քաղաքականության ռիսկերը․ Մհեր ԱվետիսյանԹրամփը հայտարարել է, որ մտադիր է Հեգսեթին պահել Պենտագոնի ղեկավարի պաշտոնում Սոցիալական կրեդիտների նոր փոփոխություն․ բարձր աշխատավարձ ստացողների հնարավորությունը կնվազի Քննարկվել են Հայաստան-Մեքսիկա համագործակցության հեռանկարները Իրանի վրա hարձակվելու որոշումը կայացրել է ԱՄՆ-ը, դա Իսրայելի որոշումը չէր. ՄԱԿ-ում Իսրայելի մշտական ներկայացուցիչ «StomArt» կլինիկայի զարգացման նոր փուլը. Կոնվերս Բանկի գործընկերոջ պատմությունը Եվրոպայում ավելի քան 10 ինքնաթիռ հարկադիր վայրէջք է կատարել ականապատման սպառնալիքների պատճառով Հանրայինը սպասարկում է բացառապես իշխանության օրակարգը. Ավետիք ՉալաբյանԿիևին ծանր օրեր են սպասվում․ Թրամփը կուժեղացնի ճնշումը․ The Telegraph TRIPP-ը Հայաստանի և մեր ժողովրդի համար լուրջ վտանգներ է ստեղծելու. Արմեն ՄանվելյանԿառավարությունը հավանություն է տվել ԵՄ հարկային և մաքսային ծրագրերին մասնակցության համաձայնագրերի ստորագրմանը Տասնյակ հազարավոր ուսուցիչներ չեն օգտվելու սոցփաթեթից. Հրայր ԿամենդատյանԽոր Վիրապի «Նոյի այգու» դիմաց բшխվել են «Nissan Rogue»-ը և «ԳԱԶ 3110»-ը․ կա վիրավnր Մեր անկախությունն ու պետականությունն են ուզում ոչնչացնել. Մտավորականները հանդիպել են «Ուժեղ Հայաստանի» անդամների հետԿոշտ նախազգուշացում Հայաստանին․ Իրանը թույլ չի տա հատել իր «կարմիր գծերը» Գումար է հատկացվել դպրոցների, մանկապարտեզների կառուցման, վերակառուցման, հիմնանորոգման, վերանորոգման և գույքով ապահովման համար Նոյեմբերի 8-ի հանրապետության մեծ մասում ձյուն կգա ԱՄՆ-ն աշխատում է Ուկրաինայում պատերազմից հետո անվտանգության ավելի լայն ճարտարապետության վրա. Քուշներ Նոր մանրամասներ` Ուշիի ողբերգական ավտովթարից տուժածների առողջական վիճակից Հիփոթեքի եկամտային հարկի վերադարձ․ պետությունը ևս 2 մլրդ դրամ է նախատեսում ԵՄ-ն Ուկրաինային հատկացրել է 4.36 միլիարդ եվրոյի օգնության նոր փաթեթ Ադրբեջանը 2027-ին պաշտպանության համար մոտ $2.5 մլրդ կհատկացնի ՈւՂԻՂ. Նարեկ Կարապետյանը հանդիպում է մտավորականների հետ Հանրապետականները սկսել են քննադատել Թրամփին և նրա քաղաքականությունը ընտրություններում պարտության համար 12 կուսակցությունների համատեղ հայտարարությունը դա լոկ քաղաքական ուժերի համաձայնության արդյունք չէ. Կարեն Քոչարյան Մարզերում կարկուտից տուժած բնակիչներին փոխհատուցում կտրամադրվի Չենք թողնելու, որ սրանք սահմանադրությունը փոխեն․ Արշակ Կարապետյան Քաղաքական հետապնդումների ալիքը հարվածում է նաև բուհերին և դպրոցներին. Մենուա ՍողոմոնյանԻ՞նչն է խոչընդոտում կամ նպաստում ներդրումներինՓակուղում գտնվող իշխանության ճնշումները անօգուտ են. Մարիաննա Ղահարամանյան«Համահայկական ճակատ» շարժման առաջնորդի շնորհավորական ուղերձը Հետախույզի օրվա առթիվ