Հանցագործները հափշտակել են բարեգործական նպատակով հավաքվող գումարի արկղը
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՈստիկանության Էրեբունու բաժնի և ՀՀ ՊՆ Երևանի կայազորի ռազմական ոստիկանության ծառայողները, կողոպուտ կատարելու կասկածանքով, Երևանի Մուրացանի փողոցի թիվ 113/Ա հասցեի մոտից մարտի 22-ին, ժամը 00.10-ինբերման են ենթարկել 1986 թ. ծնված Սարգիս Մ.-ին:
Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկացավ ՀՀ ոստիկանության պաշտոնական կայքից, պարզվել է, որ նա իր ընկերներ Խաչիկի և Գարուշի հետ Մուրացանի փողոցի 113/Ա հասցեում գործող դեղատնից բացահայտ հափշտակել են բարեգործական նպատակով հավաքվող գումարի արկղը, որում եղել է մոտ 50-60 հազար դրամ, և դիմել փախուստի:
Ձեռնարկվում են միջոցառումներ Խաչիկին, Գարուշին և գողոնը հայտնաբերելու ուղղությամբ:
Կատարվում է քննություն:
1
Խեղդվել են 4-ամյա երեխա և նրան փրկել փորձող տղամարդը
2
Հունիսի 11-ին կդադարեցվի ջրամատակարարումը. հասցեներ
3
13-ամյա երեխան եղել է իր 7-ամյա քրոջ հետ․ Shamshyan-ը նորություն է հայտնել Փամբակ գետն ընկած աղջկա մ...
4
Հունիսի 15-ին, 16-ին, 18-ին, 19-ին և 22-ին գազ չի լինելու
5
Անոմալ չափերի օձ՝ Սյունիքում



