Նորք-Մարաշում կասեցվել է հողազավթման և ապօրինաշինության փորձը
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԵրևանի Նորք-Մարաշ վարչական շրջանում ապամոնտաժվել է անօրինական կառույց: Հովսեփյան փողոցում` հեռուստաաշտարակի հարևանությամբ, անհայտ քաղաքացին, զավթելով համայնքային ենթակայության հողատարածքը, ծավալել է շինարարություն: Այն հայտնաբերվել է վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի համապատասխան ծառայությունների կողմից, որից հետո կազմակ երպված կերպով կիսակառույցը քանդվել է:
Ինչպես տեղեկացրին Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, ապամոնտաժվել է նաև հողազավթման հետևանքով կառուցված ցանկապատը, և տարածքը բերվել է նախկին տեսքի:
1
Երևանում 42-ամյա տղամարդն իր տանը անհատական պարապմունքի ժամանակ սեռական ոտնձգություն է կատարել 9–ամյ...
2
Ինչ գրություն է թողել անհետ կորած 14-ամյա Վահեն
3
Կnտրված ապակիnվ կտրել են կնnջ կnկnրդը
4
Օգոստոսին Հայաստանում սպասվում է անսովոր եղանակ․ ինչ են կանխատեսում մասնագետները
5
Պարզվել է Կիևյան կամրջի տակ հայտնաբերված կյանքից հեռացած երիտասարդի ինքնությունը



