Նախատեսված է Վրաստանի ԱԳ նախարարի այցելությունը Ծիծեռնակաբերդ
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՀայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հրավերով մարտի 24-25-ը Հայաստան պաշտոնական այց կկատարի Վրաստանի արտաքին գործերի նախարար Միխեիլ Ջանելիձեն: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից, նախատեսված է, որ Վրաստանի արտգործնախարարը մարտի 25-ին կայցելի Ծիծեռնակաբերդ, որտեղ տեղի կունենա ծաղկեպսակի զետեղման արարողություն:
Միխեիլ Ջանելիձեի այցի շրջանականերում նրան կընդունի ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը: Նախատեսվում է Վրաստանի ԱԳ նախարարի հանդիպումը վարչապետ Հովիկ Աբրահամյանի հետ:
Մարտի 25-ին կկայանան Հայաստանի և Վրաստանի արտգործնախարարների բանակցությունները, որից հետո Էդվարդ Նալբանդյանն ու Միխեիլ Ջանելիձեն հանդես կգան մամուլի համար հայտարարություններով:
1
Խեղդվել են 4-ամյա երեխա և նրան փրկել փորձող տղամարդը
2
Հունիսի 11-ին կդադարեցվի ջրամատակարարումը. հասցեներ
3
13-ամյա երեխան եղել է իր 7-ամյա քրոջ հետ․ Shamshyan-ը նորություն է հայտնել Փամբակ գետն ընկած աղջկա մ...
4
Հունիսի 15-ին, 16-ին, 18-ին, 19-ին և 22-ին գազ չի լինելու
5
Անոմալ չափերի օձ՝ Սյունիքում



