«Զվարթնոց»-ում չվերթների ժամային փոփոխություններ են կատարվել
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ«Զվարթնոց Արմենիա» միջազգային օդանավակայանից Երևան-Մոսկվա NN 558 չվերթը ժամային փոփոխության է ենթարկվել: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, ինքնաթիռը պետք է Մոսկվա մեկներ ժամը 20:40-ին, սակայն կմեկնի ժամը 21:30-ին:
Բացի այդ, փոխվել է նաև Երևան-Մոսկվա NN557 համարի չվերթի ժամը: Ինքնաթիռը պետք է Մոսկվայի «Դոմոդեդովո» օդանավակայանից մեկներ ժամը 19:40-ին, սակայն կմեկնի ժամը 20:34-ին:
Լրատվամիջոցներում հայտնվել է հրապարակում այն մասին, որ օդանավակայանում արտակարգ իրավիճակ է, իրավապահները ստուգում են օդանավերից մեկը: Ոստիկանությունը ճշտում է «Զվարթնոց» օդանավակայանում արտակարգ իրավիճակի մասին տարածված տեղեկատվությունը:
1
Երևանում 42-ամյա տղամարդն իր տանը անհատական պարապմունքի ժամանակ սեռական ոտնձգություն է կատարել 9–ամյ...
2
Ինչ գրություն է թողել անհետ կորած 14-ամյա Վահեն
3
Կnտրված ապակիnվ կտրել են կնnջ կnկnրդը
4
3 եղբայրներ դաժանորեն uպանել են 14-ամյա դեռահասին
5
Օգոստոսին Հայաստանում սպասվում է անսովոր եղանակ․ ինչ են կանխատեսում մասնագետները



