Դեղատան տեսաձայնագրող սարքն արձանագրել է գողություն կատարողի դեմքը
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԱնհայտ անձը մարտի 20-ին, ժամը 11.16-ին մուտք է գործել Վանաձոր քաղաքի Տիգրան Մեծի փողոցի 79 հասցեում գործող դեղատուն և, օգտվելով աշխատակիցների անուշադրությունից, դրամարկղից գողացել է 200.000 դրամ և դիմել փախուստի:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացավ ՀՀ ոստիկանության պաշտոնական կայքից, դեղատան տեսաձայնագրող սարքը արձանագրել է գողություն կատարողի դեմքը: Ոստիկանությունը ճանաչողներին խնդրու է զանգահարել 0322-5-02-02, 0322-5 -03 -03, 095-75-71-79, 1-02 հեռախոսահամարներով կամ դիմել Վանաձոր քաղաքի ոստիկանության Բազումի կամ մոտակա բաժին: Տեղեկություն տրամադրողի գաղտնիությունը երաշխավորվում է:
1
Երևանում 42-ամյա տղամարդն իր տանը անհատական պարապմունքի ժամանակ սեռական ոտնձգություն է կատարել 9–ամյ...
2
Ինչ գրություն է թողել անհետ կորած 14-ամյա Վահեն
3
Կnտրված ապակիnվ կտրել են կնnջ կnկnրդը
4
3 եղբայրներ դաժանորեն uպանել են 14-ամյա դեռահասին
5
Օգոստոսին Հայաստանում սպասվում է անսովոր եղանակ․ ինչ են կանխատեսում մասնագետները



