Բերքաբերում հակառակորդի գնդակից քաղաքացի է վիրավորվել
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆNews.am-ը գրում է.
Տավուշի մարզում այսօր՝ մարտի 25-ին՝ երեկոյան հակառակորդի գնդակից քաղաքացի է վիրավորվել:
Բերքաբեր գյուղի 64-ամյա բնակիչ Նորիկ Ալիխանյանը ուսի շրջանում վիրավորում է ստացել հենց իր տան մոտ:
«Կրակել են, այդ պահին տան մոտ կանգնած է եղել, ուզել է մեքենան, որ չկարակեն, ուսից խփել են»,- NEWS.am-ի հետ զրույցում ասաց Բերքաբերի գյուղապետ Արթուր Մադաթյանը:
Գյուղապետը նշեց նաեւ, որ այսօր հակառակորդի գնդակից սատկել է գյուղացիներից մեկի կովը:
Նորիկ Ալիխանյանին տեղափոխել են Իջեւանի հիվանդանոց, ապա Երեւան:
1
Երևանում 42-ամյա տղամարդն իր տանը անհատական պարապմունքի ժամանակ սեռական ոտնձգություն է կատարել 9–ամյ...
2
Ինչ գրություն է թողել անհետ կորած 14-ամյա Վահեն
3
Կnտրված ապակիnվ կտրել են կնnջ կnկnրդը
4
3 եղբայրներ դաժանորեն uպանել են 14-ամյա դեռահասին
5
Օգոստոսին Հայաստանում սպասվում է անսովոր եղանակ․ ինչ են կանխատեսում մասնագետները



