Տեսաձայնագրող սարքն արձանագրել է խանութից կատարված գողությունը
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՎանաձոր քաղաքի Վարդանանց 35-ե հասցեում գործող ատամնաբուժական սարքերի խանութի դուռը մարտի 18-ի ժամը 18-ից մինչև մարտի 19-ի ժամը 10-ն ընկած ժամանակահատվածում ոտքի հարվածով բացելով՝ հանցագործները մուտք են գործել սրահ և գողացել ատամնատեխնիկական վառարան, ուլտրաձայնային լվացող սարք, ատամնաբուժական գործիքներ և պարագաներ:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացավ ՀՀ ոստւկանության պաշտոնական կայքից, խանութի տեսաձայնագրող սարքը արձանագրել է տեղի ունեցածը:
Ոստիկանությունը ճանաչողներին խնդրում է զանգահարել 0322-5-02-02, 0322-5 -03 -03, 095-75-71-79, 1-02 հեռախոսահամարներով կամ դիմել Վանաձոր քաղաքի ոստիկանության Բազումի կամ մոտակա բաժին:
Տեղեկություն տրամադրողի գաղտնիությունը երաշխավորվում է:
1
Երևանում 42-ամյա տղամարդն իր տանը անհատական պարապմունքի ժամանակ սեռական ոտնձգություն է կատարել 9–ամյ...
2
Ինչ գրություն է թողել անհետ կորած 14-ամյա Վահեն
3
Կnտրված ապակիnվ կտրել են կնnջ կnկnրդը
4
3 եղբայրներ դաժանորեն uպանել են 14-ամյա դեռահասին
5
Օգոստոսին Հայաստանում սպասվում է անսովոր եղանակ․ ինչ են կանխատեսում մասնագետները



