Երևան, 05.Նոյեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ

Այդ ո՞նց է ստացվում, որ սահմանին զոհվում են միայն աղքատ, հասարակ խավի երեխաները

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Past.am լրատվական կայքի խմբագրությունը բաց նամակ է ստացել Շենգավիթի բաժնի Չարբախի բաժանմունքի պետի նախկին տեղակալ Վարդան Ղուկասյանից՝ Դոգից, ով իր կալանքն է կրում «Նուբարաշեն» ՔԿՀ-ում:

Հիշեցնենք, որ ոստիկանության մայոր Վարդան Ղուկասյանը 2015թ. չորս տարվա ազատազրկման է դատապարտվել մեկ միլիոն դրամի շորթման համար: Իր նամակում նա մատնացույց է արել այն, որ գնդապետ Աշոտ Ավագյանի որդին, ունենալով Երեւան քաղաքի փաստացի գրանցում, վիճակահանությամբ ծառայության է անցել Երեւանի պատվո-պահակային վաշտում:

Ստորեւ ներկայացնում ենք նամակն ամբողջությամբ:

«Հարգարժան լրատվամիջոցներ, հասարակական կազմակերպություններ, օրեր առաջ դիմում բողոք եմ ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազին՝ կապված բոլորիս հուզող մի ցավոտ թեմայի շուրջ, այն է՝ հովանավորչությունն ու կոռուպցիան բանակում: Դիմումիս հիմքում ընկած է այն, որ ՀՀ ոստիկանության ՕՓՎ պետ, գնդապետ Աշոտ Ավագյանի որդին` Արմեն Աշոտի Ավագյանը, ով 27.01.2015թ. լինելով փաստացի գրանցումով Երևանի Ավան վարչական շրջանի բնակիչ, իբր վիճակահանությամբ ծառայության է անցել համար 14746 զորամասում` տեղակայման վայրը Երևան, այն էլ պատվո-պահակային վաշտում: Սրանից հետո էլ Աշոտ Ավագյանի որդին ՀՀ ԶՈւ ԳՇ պետի հրամանով գործուղվել է ՀՀ ՊՆ աշխատակազմ եւ ստացել հատուկ արձակման թերթիկ, որով կարող է ազատ տեղաշարժվել Երևան քաղաքում:

Դիմելով գլխավոր դատախազին` պահանջել եմ քրեական գործ հարուցել այն բանի համար, թե ինչպես է երեւանցին հայտնվում Երեւանում` չունենալով ոչ մի սոցիալական կամ առողջական արտոնություն: Սակայն ՀՀ քննչական կոմիտեն մերժել է քրեական գործ հարուցելու իմ օրինական պահանջը` անգամ չհարցաքննելով ինձ: Ես բողոքարկել եմ քննիչի որոշումը եւ շուտով կդիմեմ դատարան՝ քրեական գործ հարուցելու պահանջով: Յուրաքանչյուր աղքատ խավի ընտանիքի զոհված զինվորի համար ես ցավ եմ ապրում, կրկնակի ցավ, երբ հարգարժան Սեյրան Օհանյանը մամուլի առաջ զարմացած խոստովանում է, որ չի կարողանում հասկանալ, թե այդ ո՞նց է ստացվում, որ սահմանին զոհվում են միայն աղքատ, հասարակ խավի երեխաները:

Կոչ եմ անում, որ գաք եւ օգնեք նախարարին, ով իրոք ցանկանում է վերջ տալ այս ամենին եւ հավաքակայանից դուրս բերեք այն «երջանիկ» արկղը, որից վիճակահանությամբ օգտվում են միայն «լյուքս» դասի բալիկները: Շատերը միգուցե ասեն՝ մեծահարուստների տղաներին թողել եք եւ ընկել ինչ-որ մի գնդապետի տղայի հետեւից: Հարգելինե´րս, բոլորդ խոսում եք նման փաստերից, կա՞ արդյոք մի անձ, ով նման թեմայով պատրաստվում է քաղաքացիական նախաձեռնությամբ դիմել դատարան, ցավոք, ոչ: Ուրեմն առաջարկում եմ սկսենք այս կետից եւ հասնենք նրան, որ վերջ դնենք այս ցավոտ թեմային բանակում:

Ի դեպ, կցանկանամ նշել նաեւ, որ գնդապետ Աշոտ Ավագյանն այն ոստիկանն է, ով ծեծի է ենթարկել 23.06.2015թ. «Էլեկտրիկ-Երեւան» հանրահավաքի խաղաղ ցուցարարներին եւ կա հարուցված քրեական գործ այս առիթով, որի միակ վկան նույնպես ես եմ հանդիսանում»:

Քրիստինա Տեր-Մաթեւոսյան

Հիփոթեքի եկամտային հարկի վերադարձ․ պետությունը ևս 2 մլրդ դրամ է նախատեսում ԵՄ-ն Ուկրաինային հատկացրել է 4.36 միլիարդ եվրոյի օգնության նոր փաթեթ Ադրբեջանը 2027-ին պաշտպանության համար մոտ $2.5 մլրդ կհատկացնի ՈւՂԻՂ. Նարեկ Կարապետյանը հանդիպում է մտավորականների հետ Հանրապետականները սկսել են քննադատել Թրամփին և նրա քաղաքականությունը ընտրություններում պարտության համար 12 կուսակցությունների համատեղ հայտարարությունը դա լոկ քաղաքական ուժերի համաձայնության արդյունք չէ. Կարեն Քոչարյան Մարզերում կարկուտից տուժած բնակիչներին փոխհատուցում կտրամադրվի Չենք թողնելու, որ սրանք սահմանադրությունը փոխեն․ Արշակ Կարապետյան Քաղաքական հետապնդումների ալիքը հարվածում է նաև բուհերին և դպրոցներին. Մենուա ՍողոմոնյանԻ՞նչն է խոչընդոտում կամ նպաստում ներդրումներինՓակուղում գտնվող իշխանության ճնշումները անօգուտ են. Մարիաննա Ղահարամանյան«Համահայկական ճակատ» շարժման առաջնորդի շնորհավորական ուղերձը Հետախույզի օրվա առթիվՍամվել Կարապետյանին կալանավորեցին 1 ամսով. կալանքի միակ հիմքը քաղաքական հետապնդումն է. Արմեն Ֆերոյան Փաշինյանը ամեն խոսափող տեսնելիս դատարաններին հրահանգներ է տալիս. պատգամավոր Ինչո՞ւ առաջացավ նոր տեսակի գայլիկոն հնարելու անհրաժեշտությունը. «Փաստ»Յուրաքանչյուր երեխայի համար՝ 4 մլն դրամ․ բնակարանային աջակցության նոր ծրագիրը հաստատվեց Դատավորը կատարեց կոնկրետ քաղաքական ցուցում. Աղավնի Սուքիասյան ՀՀ-ում ալիևյան սահմանադրություն չի ընդունվելու. Աբրահամյան Ուկրաինական ԱԹՍ-ները հարվածել են Ռյազանին․ «Վայլդբերիզի» պահեստում հրդեհ է բռնկվել Պատմությունից դասեր քաղել նշանակում է ոչ թե ապրել անցյալով, այլ անցյալի փորձով ավելի պատասխանատու որոշումներ կայացնել. Մհեր ԱվետիսյանՓաշինյանը պատրաստվում է մեկնել Անթալիա՝ մասնակցելու նոյեմբերին կայանալիք COP-31-ին ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (5 նոյեմբերի). Հրդեհ դպրոցում, փլուզում հանքում. «Փաստ»Իրանի Անվտանգության խորհրդի քարտուղարը հայտարարել է Թրամփի քաղաքական պարտության մասին Ucom-ը և Գործատուների միությունը համագործակցության հուշագիր են ստորագրել «Գարեգին Նժդեհ» կայարանում երկու անցակետի աշխատանքը ժամանակավորապես դադարեցվել է Զելենսկին Ուիթքոֆի և Քուշների հետ քննարկել է Աբու Դաբիում կայանալիք հանդիպման նախապատրաստումը Պետական պարտքը և ներգրավվող վարկերը կլանող «սպունգը». «Փաստ»Երևանում 5-ամյա տղան ընկել է 3-րդ հարկի բնակարանից և մшhացել Ձևակերպի՛ր Յունիբանկի Visa Digital թվային քարտ՝ գնումների և փոխանցումների համար Զելենսկին հույս է հայտնել, որ ԱՄՆ ընտրությունների արդյունքում կավելանա Ուկրաինային տրամադրվող աջակցության ծավալը Քննարկվել են ՀՀ-Վրաստան միջպետական հարաբերությունների շրջանակում տեղական ինքնակառավարման մարմինների միջև համագործակցության զարգացմանն առնչվող հարցեր Իրենց պլանը չի իրագործվելու. իրենք Ալիեւից են վախենում. Ֆարմանյան Արարատի մարզի Հայանիստ բնակավայրում գործարկվելու է էլեկտրաշչակ «Հայաստանի արտաքին քաղաքականությունը զարգանում է ամբողջովին սխալ և շատ վտանգավոր ուղղությամբ». «Փաստ»Էս կալանքով ոչնչի չեն հասնելու, համոզելու գործընթաց է սկսվել. Մելոյան Պենտագոնը հաստատել է, որ Հեգսեթը կմնա իր պաշտոնում Սամվել Կարապետյանի վրա կալանքը 0 ազդեցություն է ունենալու. Վարդեւանյան Բրազիլիայում ֆուտբոլային հանդիպումն ավարտվել է ծեծկռտnւքnվ և 53 կարմիր քարտով Ուկրաինական ԱԹՍ–ները հարձակվել են Մոսկվային վառելիք մատակարարող նավթավերամշակման գործարանի և Ռյազանում Wildberries-ի պահեստի վրա Այսօրվա իշխանությունը քաղաքական հարցերը լուծում է հետապնդումների լեզվով. Աննա ԿոստանյանԻնչպե՞ս թույլ չտալ տնտեսական կոլապս. «Փաստ»Սամվել Կարապետյանին կրկին կալանավորելու այսօրվա որոշումը ևս մեկ անգամ ապացուցում է, որ Հայաստանի պետական կառույցները կատարում են Փաշինյանի հրահանգները. «Ուժեղ Հայաստան» կուսակցություն Կառուցիր տունդ՝ առանց լրացուցիչ գույք գրավադրելուՉԼ. «Ֆեներբահչե»-ն հաղթեց «Լիվերպուլ»-ին ԻՀՊԿ-ն հայտնել է Հորմուզի նեղուցում նավթատար լցանավերի հրդեհման մասին Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 5-ին «Ամեն հայր, որ մնա տանը, բա ո՞վ է մեր հայրենիքը պաշտպանելու». կամավորական Հրաչյա Մարտիրոսյանն անմահացել է հոկտեմբերի 3-ին, տուն «վերադարձել»... տասն ամիս անց. «Փաստ»Մինչև 2 միլիոն դրամ՝ 63–72 տարեկան քաղաքացիներին․ նոր նախագիծ «Գնաճը ֆեստիվառների և պետական միջոցների վատնումների ուղիղ հետևանքն է. միտումնավոր անգործություն է դրսևորում գնաճի զսպման առումով». «Փաստ»Բոլորովին չեմ վախենում նման իրավիճակից. Թրամփ