Փակ է Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհը
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ մարտի 26-ի ժամը 17.00-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են: Փակ է Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհը: Դժվարանցանելի է Վարդենյաց լեռնանցքը և Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը: Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն` Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար:



