Վնասվածքներ պատճառողին հայտնաբերեցին
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՄարտի 23-ին, ժամը 01.35-ին, հիվանդանոցից ոստիկանության Մալաթիայի բաժնում հաղորդում էր ստացվել, որ մարմնական վնասվածքներով բուժօգնության է դիմել 1996 թ. ծնված Միքայել Ս.-ն և հայտնել, որ ծեծի է ենթարկվել: Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ Երևանի Ն. Շենգավիթի 5 փողոցի թիվ 15Ա հասցեի մոտ, վիճաբանության ժամանակ, անհայտ անձը ձեռքերով հարվածներ է հասցրել Միքայել Ս.-ի մարմնի տարբեր մասերին: Ոստիկանության Շենգավիթի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ անհայտ անձը 1992 թ. ծնված Գոռ Հ.-ն, ով ոստիկանության ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ, մարտի 24-ին, ժամը 20.30-ին, ներկայացել է բաժին և տվել խոստովանական բացատրություն:
1
Երևանում 42-ամյա տղամարդն իր տանը անհատական պարապմունքի ժամանակ սեռական ոտնձգություն է կատարել 9–ամյ...
2
Ինչ գրություն է թողել անհետ կորած 14-ամյա Վահեն
3
Կnտրված ապակիnվ կտրել են կնnջ կnկnրդը
4
3 եղբայրներ դաժանորեն uպանել են 14-ամյա դեռահասին
5
Օգոստոսին Հայաստանում սպասվում է անսովոր եղանակ․ ինչ են կանխատեսում մասնագետները



