Երեւանում քաղաքացին 100 դեղահաբ է խմել՝ փորձելով ինքնասպան լինել
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԵրեւանում մարտի 26-ի երեկոյան քաղաքացին ինքնասպանության փորձ է արել: ԱԻՆ-ում երեկոյան ժամը 20:54-ին տեղեկություն է ստացվել, որ քաղաքացին գտնվում է Թումանյանի այգում եւ մոտ 100 դեղահաբ է ընդունել, անհրաժեշտ է օգնություն:
Դեպքի վայր է մեկնել ՃԿԱԿ օպերատիվ խումբը հոգեբանական խորհրդատվական գծով հրահանգչի հետ:
Փրկարարները «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի մոտակայքում՝ մանկական խաղադաշտի հարեւանությամբ, հայտնաբերել են անօգնական վիճակում գտնվող Ս. Վ.-ին եւ տեղափոխել «Արմենիա» ԲԿ: Բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են բավարար:
Հոգեբանական խորհրդատվական գծով հրահանգիչը տուժածին ցուցաբերել է հոգեբանական աջակցություն:
1
Օձերն այս տարի անոմալ շատ կլինեն․ հայտնի է պատճառը
2
Խեղդվել են 4-ամյա երեխա և նրան փրկել փորձող տղամարդը
3
Ոստիկանությունը լքված մեքենայում հայտնաբերել է չորս գլխատված մարմին
4
Հունիսի 11-ին կդադարեցվի ջրամատակարարումը. հասցեներ
5
13-ամյա երեխան եղել է իր 7-ամյա քրոջ հետ․ Shamshyan-ը նորություն է հայտնել Փամբակ գետն ընկած աղջկա մ...



