Վթար ավիացիոն ինստիտուտի մոտ. «Մերսեդեսը» բախվել է սյանը. ներսում մարդ է արգելափակվել
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՀայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ մարտի 28-ին, ժամը 03.20-ին ահազանգ է ստացվել, որ Երեւանի Արշակունյաց պողոտայի թիվ 89 հասցեում՝ ՀՀ ՊՆ Արմենակ Խանփերյանցի անվան ռազմական ավիացիոն ինստիտուտի մոտակայքում տեղի է ունեցել ավտովթար՝ ավտոմեքենան բախվել է էլ.սյանը, ներսում արգելափակված քաղաքացի կա. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ եւ ՀՆՓԱԻ կենտրոնի փրկարարական ջոկատը:
Պարզվել է, որ դեռեւս չբացահայտված հանգամանքներում Արշակունյաց պողոտայի թիվ 254 հասցեում գտնվող «ՄՄՄ» ՍՊԸ-ի մոտակայքում «Մերսեդես C» մակնիշի 34 RU 290 համարանիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ս. Կ.) բախվել է արտաքին լուսավորության սյանը, տուժածներ չկան:
Հրշեջ-փրկարարներն անջատել են ավտոմեքենայի մարտկոցը եւ փակել գազի փականը:
1
Ո՞րն է եղել Ռոբերտ Աբաջյանի մոր մահվան պատճառը
2
Ապրիլի 28-ին և 29-ին ջուր չի լինելու․ հասցեներ
3
4-ամյա տղան պատահաբար կրակել և սպանել է 2-ամյա եղբորը
4
Հայրը 1 ժամ մալուխներով հոսանքահարել է դստերը. առանձնակի դաժանությամբ դեպք Մասիսում
5
Հարսին գտել են uպանված․ կասկածում են նրա սկեսուրին․ ԼՈՒՍԱՆԿԱՐ



