Ադրբեջանական կողմի կրակոցներից վնասվել է բերքաբերցու մեքենան. նա հասցրել է փախչել
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԱդրբեջանական կողմը մարտի 27-ին կրկին կրակ է արձակել սահմանամերձ գյուղերի ուղղությամբ: Այս տեղեկությունըNEWS.am_ի հետ զրույցում հաստատեց ՀՀ Պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը:
Ըստ ՊՆ խոսնակի՝ հակառակորդը կիրառել է հրաձգային զենքեր, իսկ հայկական կողմը տվել է խոստացված պատասխանը:
Նշենք, որ հակառակորդի արձակած կրակոցներից վնասվել է Բերքաբեր գյուղի բնակիչ Ռադիկ Քոչարյանին պատկանող «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենան:
NEWS.am-ի հետ զրույցում Բերքաբերի գյուղապետ Արթուր Մադաթյանը նշեց, որ գյուղացին չի տուժել, հասցրել է փախչել:
Գյուղապետի խոսքով՝ կրակ է արձակվել նաեւ տների ուղղությամբ:
1
Երևանում 42-ամյա տղամարդն իր տանը անհատական պարապմունքի ժամանակ սեռական ոտնձգություն է կատարել 9–ամյ...
2
Ինչ գրություն է թողել անհետ կորած 14-ամյա Վահեն
3
Կnտրված ապակիnվ կտրել են կնnջ կnկnրդը
4
3 եղբայրներ դաժանորեն uպանել են 14-ամյա դեռահասին
5
Օգոստոսին Հայաստանում սպասվում է անսովոր եղանակ․ ինչ են կանխատեսում մասնագետները



