Երևան, 05.Նոյեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ

Մենք ի զորու չենք լսելու ոչ մի հոդաբաշխ բացատրություն, ոչ էլ որոնելու իրական մեղավորներին

ԲԼՈԳ

Վարուժան  Բաբաջանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

Իհարկե, հնգամյա երեխայի մահը այնպիսի ծանր ողբերգություն է, որի մասին բառերով դժվար է խոսել, բայց այն ևս մեկ անգամ ցույց տվեց, որ ֆեյսբուքյան ազնիվներին առիթ է պետք ուղղակի աղմկելու, հայհոյելու և անդրմոնիտորային հերոսություններն ի ցույց դնելու... Եվ դա բոլորովին կարևոր չէ՝ թիրախում քաղաքապետարանն է, կառավարությունը, Բ26-ը թե ընդդիմադիրները՝ դրանք բոլորն էլ իրար արժեն, կարևորն այն է, որ մենք ի զորու չենք լսելու ոչ մի հոդաբաշխ բացատրություն, ի զորու չենք որոնելու իրական մեղավորներին և քարը նետում ենք նրանց ուղղությամբ, ովքեր առաջինն են մեր մտքին գալիս, և, որ ամենատարածվածն ու ամենավատն է, ում դեմ առաջինն ենք ցանկանում խոսել:

Ցավալի դեպքի մասին իմանալուց հետո պետք չէր առաջինը քրեագետի խալաթ հագնել, միգուցե երբեմն մեզ զսպե՞լ իմանանք, հատկապես, երբ խոսքը վերաբերվում է մարդկային նման ծանր ողբերգության...

Քաղաքապետարանի ու մյուս բոլորի վերաբերյալ բոլոր առողջ և ճշմարտացի քննադատությունները միանգամայն ընդունում և կիսում եմ, սակայն երբ ամեն ինչ անցնում է հիվանդագինի սահմանը՝ չեմ կարող չխոսել: Երբ տարածվեց այդ ահավոր ողբերգության լուրը և սկսեցիք քննադատությունների տարափը՝ ո՞րն էր այդ համընդհանուր հայհոյանքների և մեղավորներին միանգամից դատափետելու պատճառը՝ չէ՞ որ խոսք չէր գնում վերելակի վթարի մասին, այլ խոսվում էր անզգուշությամբ երեխայի ողբերգական մահվան մասին: Կարո՞ղ էր չէ՞ լինել անզգուշության, անփութության, այդ պահին երեխային հսկողությունից դուրս թողելու հետևանք, ինչը իրականում, ցավոք, եղել է: Առավել ևս դա եղել է սեփական առանձնատանը, ինչը ամենևին չի մեղմում իրավիճակը: Այսինքն՝ ցանկացած դեպքում գործ ունեինք ոչ թե տեխնիկական պարամետրերի խախտման, այլ ողբերգական իրողության հետ, երբ երեխան անզգուշությամբ հայտնվել է մահացու իրավիճակում...

Այո, Երևանի վերելակային տնտեսությունը հաճախ անմխիթար վիճակում է, ինչը պետք է իշխանությունների մտահոգության առիթ լինի: Սակայն այդ մասին հիշեցնելու բազմաթիվ առիթներ և ձևեր կան, ոչ թե ողբերգության ֆոնի վրա էմոցիոնալ աղմուկ բարձրացնելը...
Հ.Գ.- Ցավակցում եմ փոքրիկի բոլոր հարազատներին և կիսում եմ նրանց վիշտը...

Դեկտեմբեր ամսվա տոնական և ոչ աշխատանքային օրերըՊուտինը բարձր է գնահատում Թրամփի խաղաղարար ջանքերը․ ԴմիտրիևՊաշտոնական նամակներ կհանձնվեն Ռուսաստանի դեսպանատանը և Հայաստանի կառավարությանը՝ արցախցիների վերադարձի իրավունքի ապահովման պահանջով16 000 նետում․ Լեբրոն Ջեյմսի ռեկորդըՌԴ շահերի ապահովումը կախված չէ ԱՄՆ-ում տիրող իրավիճակից. ՊեսկովՆիկոլ փաշինյանի եվրոպական հեքիաթների միֆը հիմնովին պետք է կոտրել․ Աննա ԿոստանյանՓաշինյանը պատրաստ է արյունահեղության, իսկ մենք՝ ոչ. Ավետիք ՉալաբյանՄասիսի ոստիկանները Հովտաշատում ապօրինի գործող ձկնաբուծարան են բացահայտել․ կան ձերբակալվածներԵվրոպայում ռումբի մասին ահազանգերն ազդել են բազմաթիվ չվերթերի վրաԸնդիմությունը պետք է կարողանա բացահայտել պետական քաղաքականության ռիսկերը․ Մհեր ԱվետիսյանԹրամփը հայտարարել է, որ մտադիր է Հեգսեթին պահել Պենտագոնի ղեկավարի պաշտոնում Սոցիալական կրեդիտների նոր փոփոխություն․ բարձր աշխատավարձ ստացողների հնարավորությունը կնվազի Քննարկվել են Հայաստան-Մեքսիկա համագործակցության հեռանկարները Իրանի վրա hարձակվելու որոշումը կայացրել է ԱՄՆ-ը, դա Իսրայելի որոշումը չէր. ՄԱԿ-ում Իսրայելի մշտական ներկայացուցիչ «StomArt» կլինիկայի զարգացման նոր փուլը. Կոնվերս Բանկի գործընկերոջ պատմությունը Եվրոպայում ավելի քան 10 ինքնաթիռ հարկադիր վայրէջք է կատարել ականապատման սպառնալիքների պատճառով Հանրայինը սպասարկում է բացառապես իշխանության օրակարգը. Ավետիք ՉալաբյանԿիևին ծանր օրեր են սպասվում․ Թրամփը կուժեղացնի ճնշումը․ The Telegraph TRIPP-ը Հայաստանի և մեր ժողովրդի համար լուրջ վտանգներ է ստեղծելու. Արմեն ՄանվելյանԿառավարությունը հավանություն է տվել ԵՄ հարկային և մաքսային ծրագրերին մասնակցության համաձայնագրերի ստորագրմանը Տասնյակ հազարավոր ուսուցիչներ չեն օգտվելու սոցփաթեթից. Հրայր ԿամենդատյանԽոր Վիրապի «Նոյի այգու» դիմաց բшխվել են «Nissan Rogue»-ը և «ԳԱԶ 3110»-ը․ կա վիրավnր Մեր անկախությունն ու պետականությունն են ուզում ոչնչացնել. Մտավորականները հանդիպել են «Ուժեղ Հայաստանի» անդամների հետԿոշտ նախազգուշացում Հայաստանին․ Իրանը թույլ չի տա հատել իր «կարմիր գծերը» Գումար է հատկացվել դպրոցների, մանկապարտեզների կառուցման, վերակառուցման, հիմնանորոգման, վերանորոգման և գույքով ապահովման համար Նոյեմբերի 8-ի հանրապետության մեծ մասում ձյուն կգա ԱՄՆ-ն աշխատում է Ուկրաինայում պատերազմից հետո անվտանգության ավելի լայն ճարտարապետության վրա. Քուշներ Նոր մանրամասներ` Ուշիի ողբերգական ավտովթարից տուժածների առողջական վիճակից Հիփոթեքի եկամտային հարկի վերադարձ․ պետությունը ևս 2 մլրդ դրամ է նախատեսում ԵՄ-ն Ուկրաինային հատկացրել է 4.36 միլիարդ եվրոյի օգնության նոր փաթեթ Ադրբեջանը 2027-ին պաշտպանության համար մոտ $2.5 մլրդ կհատկացնի ՈւՂԻՂ. Նարեկ Կարապետյանը հանդիպում է մտավորականների հետ Հանրապետականները սկսել են քննադատել Թրամփին և նրա քաղաքականությունը ընտրություններում պարտության համար 12 կուսակցությունների համատեղ հայտարարությունը դա լոկ քաղաքական ուժերի համաձայնության արդյունք չէ. Կարեն Քոչարյան Մարզերում կարկուտից տուժած բնակիչներին փոխհատուցում կտրամադրվի Չենք թողնելու, որ սրանք սահմանադրությունը փոխեն․ Արշակ Կարապետյան Քաղաքական հետապնդումների ալիքը հարվածում է նաև բուհերին և դպրոցներին. Մենուա ՍողոմոնյանԻ՞նչն է խոչընդոտում կամ նպաստում ներդրումներինՓակուղում գտնվող իշխանության ճնշումները անօգուտ են. Մարիաննա Ղահարամանյան«Համահայկական ճակատ» շարժման առաջնորդի շնորհավորական ուղերձը Հետախույզի օրվա առթիվՍամվել Կարապետյանին կալանավորեցին 1 ամսով. կալանքի միակ հիմքը քաղաքական հետապնդումն է. Արմեն Ֆերոյան Փաշինյանը ամեն խոսափող տեսնելիս դատարաններին հրահանգներ է տալիս. պատգամավոր Ինչո՞ւ առաջացավ նոր տեսակի գայլիկոն հնարելու անհրաժեշտությունը. «Փաստ»Յուրաքանչյուր երեխայի համար՝ 4 մլն դրամ․ բնակարանային աջակցության նոր ծրագիրը հաստատվեց Դատավորը կատարեց կոնկրետ քաղաքական ցուցում. Աղավնի Սուքիասյան ՀՀ-ում ալիևյան սահմանադրություն չի ընդունվելու. Աբրահամյան Ուկրաինական ԱԹՍ-ները հարվածել են Ռյազանին․ «Վայլդբերիզի» պահեստում հրդեհ է բռնկվել Պատմությունից դասեր քաղել նշանակում է ոչ թե ապրել անցյալով, այլ անցյալի փորձով ավելի պատասխանատու որոշումներ կայացնել. Մհեր ԱվետիսյանՓաշինյանը պատրաստվում է մեկնել Անթալիա՝ մասնակցելու նոյեմբերին կայանալիք COP-31-ին ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (5 նոյեմբերի). Հրդեհ դպրոցում, փլուզում հանքում. «Փաստ»