Սարսափելի կադրեր. ինչպես է մայրը մահանում շարժասանդուղքին՝ հասցնելով փրկել իր փոքրիկ որդուն
ՎԻԴԵՈՈղբերգություն է տեղի ունեցել Չինաստանի Ցցինչժոու քաղաքի առևտրային կենտրոններից մեկում: Տեսահսկման սարքերն արձանագրել են երիտասարդ կնոջ մահը շարժասանդուղքին:
30-ամյա չինուհին երեխայի հետ բարձրանում էր շարժասանդուղքով, երբ հանկարծ սալիկները տեղաշարժվում են ու ոտքերի տակ բացվածք է գոյանում:
Մայրը վերջին պահին հասցնում է երեխային հրել կենտրոնի աշխատակցի ձեռքերի մեջ ու ընկնում է: Կնոջը կոնստրուկցիան դեպի ներքև է քաշում, ու աշխատակիցները չեն հասցնում օգնել:
Միայն 3 ժամ անց են կնոջը կարողանում դուրս բերել շարժասանդուղքի տակից, սակայն տուժածն արդեն մահացել էր ստացած վնասվածքներից ու արնահոսությունից:
Ոստիկանությունը հետաքննում է կատարվածը:
Աղբյուրը`168.am
1
45-ամյա տղամարդը բռնաբարել է 4 տարեկան աղջկան՝ հորից վրեժ լուծելու համար
2
Նորայրը մեկնել էր հանգստի, արդեն վերադառնում է. նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից
3
19-ամյա դերասանուհին և նրա ընկերները մահացել են սարսափելի ավտովթարի հետևանքով
4
Վթարային ջրանջատում. ո՞ր հասցեներում ջուր չի լինի՝ հունիսի 21-ին
5
Ջուր հավաքեք. ջուր չի լինելու



