Երևան, 06.Ապրիլ.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Մինսկի խմբի անզորությունը և Արցախյան հակամարտության կարգավորման գլխավոր խոչընդոտը

ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

ԵԱՀԿ Մինսկի խմբի եռանախագահները չկարողացան կատարել իրենց գլխավոր առաքելությունը` կանխել Արցախում պատերազմը: Իհարկե, ցանկացած հակամարտության կարգավորումը գերազանցապես հակամարտության կողմերից է կախված: Եթե Հայաստանն ու Ադրբեջանը գան ընդհանուր հայտարարի և կնքեն խաղաղության պայմանագիր, ապա միջնորդների խնդիր պարզապես չի լինի: Սակայն փաստը մնում է փաստ, որ այնպիսի գերտերություններ, ինչպիսիք են Միացյալ Նահանգները, Ֆրանսիան և Ռուսաստանը, այս 22 տարվա ընթացքում չկարողացան Ադրբեջանին համոզել և պարտադրել, որ հրաժարվի հակամարտությունը ռազմական ճանապարհով լուծելու գաղափարից:

Ռուսաստան, Թուրքիա և Գերմանիա: Այս երեք պետություններն են ակտիվորեն միջամտել ապրիլի 2-ին ռազմական գործողությունների սկսման առաջին իսկ պահից և գործնական ազդեցություն ունեցել իրադարձությունների հետագա զարգացման վրա: Հայաստանի նախագահը մեկնեց Գերմանիա, ուր հանդիպեց կանցլեր Անգելա Մերկելի հետ: Ռուսաստանի արտգործնախարարն ու վարչապետն էլ այցելեցին Ադրբեջան: Իսկ ԱՄՆ-ն և Ֆրանսիան, կարծես, դուրս էին մնացել գործընթացից: Ճիշտ է` Ֆրանսիայի նախագահ Օլանդը և ԱՄՆ պետքարտուղար Քերին հանդես եկան հայտարարությամբ, կողմերին կոչ արեցին հրադադար հաստատել, խաղաղ բանակցություններ սկսել, սակայն նրանց հերթապահ հայտարարությունները մնացին գրեթե աննկատ:

Գերմանիան, թեև հակամարտության կարգավորման միջնորդ չէ, սակայն Եվրամիության թիվ մեկ տերությունն է: Բեռլինի դիրքորոշումն ինչ-որ իմաստով միասնական Եվրոպայի դիրքորոշումն է: Ֆրանսիան այս օրերին իր դիրքը զիջեց Գերմանիային: Բայց Գերմանիայի ազդեցությունը խիստ սահմանափակ է ոչ միայն մանդատի, այլև ռեալ ռազմա-քաղաքական իմաստով: Բացի ԵՄ հարևանության և «Արևելյան գործընկերության» փափուկ քաղաքականությունը՝ Գերմանիան որևէ լուրջ ազդեցություն չունի Հայաստանի և Ադրբեջանի վրա:

Քառօրյա պատերազմը, այսպիսով, ցույց տվեց, թե այս պահին ով է ունակ ազդելու Արցախյան խնդրի վրա: Այո՛, Ռուսաստանն ու Թուրքիան: Անկարան առաջին իսկ օրվանից հրահրում էր Բաքվին գրոհել Արցախի դեմ` գոտեպնդելով, թե միշտ եղբայրական Ադրբեջանի կողքին է: Բայց Ռուսաստանը կարողացավ կողմերին համոզել հրադադար հաստատել: Թուրքիան և Ռուսաստանն են Արցախյան հակամարտության վրա ազդող գլխավոր ուժերը: Թուրքիան Ադրբեջանի վրա իր հսկայական ազդեցությամբ և Հայաստանի դեմ բացահայտ թշնամական դիրքորոշմամբ փաստացի հակամարտության կողմ է հանդիսանում: Առանց Թուրքիայի հովանավորության և աջակցության` Ադրբեջանն անգամ ռազմական առավելության պարագայում չի կարող իրեն թույլ պատերազմել:

Ինչո՞ւ: Որովհետև տարածաշրջանային տերություններից թե՛ Ռուսաստանին, թե՛ Իրանին շահեկան է, որ պահպանվի Արցախյան հակամարտությունը չկարգավորված վիճակում: Դրա մասին անգամ բացահայտ հայտարարում է ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը: Նրա խոսքով` ավելի լավ է Արցախյան հակամարտությունը շարունակի սառեցված մնալ, պահպանվի ստատուս քվոն, քան արյուն թափվի: Իհարկե, հումանիզմի տեսանկյունից նա ճիշտ է ասում, ի վերջո, չկա լավ պատերազմ և վատ խաղաղություն, բայց ինչպե՞ս կարելի է երկար պահպանել հակամարտությունը սառեցված վիճակում: Ստատուս քվոն շահեկան չէ Հայաստանին: Այն շատ թանկ արժե ինչպես տնտեսության, այնպես էլ մարդկային կյանքերի առումով:

Ադրբեջանական քարոզչամեքենան ի լուր աշխարհի հայտնում է, թե ստատուս քվոն շահեկան է Հայաստանին և այն պետք է փոխվի: Իրականում կատարյալ ապուշություն է պնդումը, թե ստատուս քվոն շահեկան է Հայաստանին: Չկարգավորված հակամարտությունը և լայնամասշտաբ պատերազմի անդադար սպառնալիքը Հայաստանին ապրիորի չի կարող շահեկան լինել` դա լինի Արցախի խնդիրը, թե որևէ այլ խնդիր: Հայաստանին բացառապես շահեկան է խնդրի արդար լուծումն ու խաղաղությունը: Իսկ ստատուս քվոն պատերազմ է, որով սպառնում է միայն Ադրբեջանը: Այո՛, ստատուս քվոն պետք է փոխվի:

1992թ. սկսվեց լայնամասշտաբ Արցախյան պատերազմը, քանի որ խնդիրը 70-ից ավելի տարի սառեցված վիճակում էր ԽՍՀՄ կազմում: Արցախը բոլշևիկների որոշմամբ տրվել էր Ադրբեջանին: Նպատակը հստակ էր. ստեղծել արհեստական խնդիր, որ թե՛ Հայաստանը, թե՛ Ադրբեջանը հայտնվեն Մոսկվայից չափազանց մեծ կախվածության մեջ: Այդ կերպ Ադրբեջանը պոկվում է Թուրքիայից և դառնում հարմար «պլացդարմ» Իրանի դեմ, իսկ Հայաստանի և Թուրքիայի միջև բարձրացվում է երկաթբետոնե ամուր պատ:

Հայաստանը բավարարվում է Թուրքիայից պաշտպանվելու հարցում Ռուսաստանի աջակցությունից, իսկ Ադրբեջանը` Ռուսաստանի այդ շռայլ նվերից: Սա ավանդական «բաժանի՛ր և տիրի՛ր» քաղաքականությունն է: Այսօրվա Ռուսաստանը հարկադրված է շարունակել ԽՍՀՄ-ի այդ քաղաքականությունը, քանի որ մշտապես զգում է Հարավային Կովկասում Թուրքիայի ներթափանցման սպառնալիքը: Ռուսաստանի հարավում կոմպակտ բնակվում են թյուրքալեզու և իսլամադավան ժողովուրդներ, ուստի Մոսկվայի պատկերացմամբ` անհրաժեշտ է Թուրքիայի և Ռուսաստանի արանքում ձևավորել անվտանգության գոտի: Այս առումով Ռուսաստանում պետք է գիտակցեն, որ միայն ուժեղ Հայաստանը կարող է ապահովել այդ անվտանգության գոտին:

Թուրքիան չի հաշտվում Ադրբեջանին կորցնելու և Հայաստան պետության գոյության փաստի հետ: Ուստի անդադար Ադրբեջանին դրդելու է Հայաստանի դեմ պատերազմի այնքան ժամանակ, որքան հնարավոր է` հանուն նրա, որ թուլանան Ռուսաստանն ու Հայաստանը: Հետևաբար, մենք որքան էլ հայտարարենք, թե Արցախյան հակամարտությունն ու հայ-թուրքական հարաբերություններն իրարից պետք է անջատել, որ իրար հետ կապ չունեն, իրավիճակը դրանից չի փոխվում: Քանի դեռ լուծված չէ հայ-թուրքական պատմական թշնամանքը, Արցախյան հակամարտությունը շարունակվելու է գրեթե նույն տրամաբանությամբ: Արցախյան խնդիրը թե՛ Ռուսաստանի, թե՛ Թուրքիայի գլխավոր ազդեցության լծակն է Հայաստանի և Ադրբեջանի վրա:

Ինչ վերաբերում է կոլեկտիվ անվտանգության երաշխիքներին, ապա դրանք պարզապես չկան: Գործում է սոսկ ռազմաքաղաքական ուժերի բալանսը: Հարավային Կովկասում ՀԱՊԿ-ն ու ՆԱՏՕ-ն որևէ գործնական բովանդակություն չունեն: Անվտանգության այդ երկու համակարգերն էլ այստեղ պարզապես չեն գործում: Բելառուսի, Ղազախստանի վարքը Հայաստանի նկատմամբ և ՆԱՏՕ-ում Թուրքիայի հանդեպ արևմտյան պետությունների սառը վերաբերմունքը դրա վկայությունն են: Ինչ վերաբերում է Իրանի գործոնին, ապա, ինչպես նշվեց, այդ երկրին այսօր շահեկան է ստատուս քվոն, երբ Հայաստանն ու Ադրբեջանը միմյանց զսպում են, երբ որևէ մեկը մյուսի հանդեպ չունի մեծ առավելություն:

Այսպիսով, եթե ԱՄՆ-ն և Եվրոպան ցանկանում են կարգավորել Արցախյան հակամարտությունը, իսկապես միջնորդի դեր կատարել և խաղաղություն բերել այս տարածաշրջանին, ապա պետք է համոզեն և ստիպեն իրենց դաշնակից Թուրքիային առանց որևէ նախապայմանի դադարեցնել Հայաստանի դեմ թշնամական քաղաքականությունը, կարգավորել Հայաստանի հետ հարաբերությունները, բացել սահմանները: Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը մեխանիկորեն դրական կազդի Արցախյան խնդրի կարգավորման վրա, այն միանգամից կթուլացնի տարածաշրջանում լարվածությունը:

Խաղաղության հստակ երաշխիքների պարագայում Հայաստանը և Ադրբեջանը կգնան բանական փոխզիջման: Այդ հնարավորությունը ստեղծվել էր Ցյուրիխյան արձանագրությունների տեսքով, սակայն Թուրքիան գործընթացը տապալեց` թքելով ԱՄՆ-ի ու Եվրոպայի երեսին: Անկարան միշտ ասում է, որ քանի դեռ Հայաստանը Ադրբեջանին չի հանձնել Արցախը, ապա հայ-թուրքական սահմանը փակված է մնալու: Սակայն դա պարզապես անհնար է: Իրականում քանի դեռ չեն կարգավորել հայ-թուրքական հարաբերությունները, ապա Արցախյան խնդիրը այսպես էլ կշարունակվի: Երբեք Հայաստանը Ադրբեջանին միակողմանի զիջում չի անելու` անկախ նրանից, թե որ երկիրն իրեն կաջակցի կամ չի աջակցի:

Տիգրան Խաչատրյան

Այն մասին, թե ինչու բացարձակ անօրինական և հակամարդկային դպրոցահասակ Դավիթ Մինասյանի կալանավորումը և ինչու նա պետք է անհապաղ ազատ արձակվի. Ավետիք ՉալաբյանՀամախմբման տրամաբանություն․ ընդդիմադիր դաշտում ձևավորվող նոր կենտրոնը Թրամփը բախվել է փակուղային իրավիճակի. պատերազմը պետք է դադարեցվի իրանական պայմանների հիման վրա Ու՞մ բախտը կբերի այսօր. աստղագուշակ ապրիլի 6-ի համար Ռուբլին թանկացել է․ փոխարժեքն՝ այսօր Արցախում շարունակվում է մշակութային վանդшլիզմը. թիրախnւմ Ստեփանակերտի մայր եկեղեցին է Աղոթք նեղության ժամին Վրաստանը հայտնել է արտասահմանյան հատուկ ծառայությունների հետ կապ ունեցող օտարերկրացու ձերբակալման մասինBrent նավթի իրական գները ռեկորդ են սահմանում. ֆիզիկական նավթը գնահատվում է 141 դոլար՝ մեկ բարելի դիմացԳարնանային առավոտյան ռեժիմ. Ինչպես «արթնացնել» մաշկը և վերականգնել դրա թարմությունըԼուիզիանայում հարբած հաշմանդամ վարորդը տոնական շքերթի ժամանակ մխրճվել է ամբոխի մեջ. կա առնվազն 13 վիրավորԱմերիկան պատմություն է սովորել Իրանից, բայց դեռ պետք է հասկանա իշխանության աշխարհագրությունը. ՎելայաթիՆեթանյահուն շնորհավորել է Թրամփին ամերիկացի օդաչուի փրկության առիթով Ինչպես են ԱՄՆ ուժերն իրականացրել իրենց պատմության ամենահամարձակ գործողություններից մեկը. The TelegraphԻրանի հետ գործարքը հնարավոր է մինչև երեքշաբթի, այլապես ամեն ինչ կպայթեցնեմ. ԹրամփԳիտնականները գտել են «էպիլեպսիայի աղբյուրը», որը ձևավորվում է դեռևս նախքան ծնունդըՁեր անխոհեմ գործողությունները յուրաքանչյուր ընտանիքի համար ԱՄՆ-ն իսկական դժոխքի են վերածում. Ղալիբաֆը՝ Թրամփին2 հազար տարեկան բնակատեղի է հայտնաբերվելԳինու չափավոր օգտագործումը կարող է դանդաղեցնել տղամարդկանց կենսաբանական ծերացումը. International Journal of Public HealthԱդրբեջանի ԱԳՆ-ն արձագանքել է Պուտին-Փաշինյան հանդիպմանը և հաջորդիվ ռուս պաշտոնյաների կողմից Լեռնային Ղարաբաղի հիշատակմանըԱՄԷ-ն հայտնել է ԱՄՆ-ին միանալու պատրաստակամության մասին՝ «Հորմուզի նեղուցի անվտանգությունն ապահովելու համար»«Ուրատուն» հաղթեց Վելոսայի հեթ-տրիկի շնորհիվ եւ առաջատարն է Իրանի ԻՀՊԿ-ն հայտնել է Բահրեյնի, Քուվեյթի, ԱՄԷ-ի և Հայֆայի օբյեկտներին հարվածելու մասինԼավրովն ու Արաղչին քննարկել են Իրանի շուրջ ստեղծված իրավիճակը ԱՄՆ-ն մեծ քանակությամբ զենք է ուղարկել իրանցի ցուցարարներին և քրդերին. Թրամփ Գումարն արդեն հորիզոնում է. 3 կենդանակերպի նշաններ մտնում են բարգավաճման շրջան մինչև ապրիլի 19-ըՀռոմի պապը համաշխարհային առաջնորդներին կոչ է արել վայր դնել զենքը ՀՊԼ․ «Նոա»-ն երկու անպատասխան գնդակ ուղարկեց ԲԿՄԱ-ի դարպասը Կինը երեխա է լույս աշխարհ բերել հենց մարզապալատում՝ Կանադայում NHL-ի խաղի ժամանակՈւկրաինան մտադիր է դիմել ԱՄՆ Կոնգրեսին՝ Patriot-ի հրթիռներ տրամադրելու խնդրանքով. The TimesԵղվարդում «Opel» է այրվել Եթե Հայաստանը միանա ԵՄ-ին, Ռուսաստանի հետ ավիահաղորդակցություն չի ունենա. Օվերչուկ1 զnh, 2 վիրավnր. ողբերգական ավտովթար Արագածոտնում Փաշինյանը բերեց միայն պատերազմներ և ձախողումներ. ժամանակն է ուժեղ խաղաղության և փոփոխությունների․ Արթուր ԱվանեսյանՄարմնամարզիկ Համլետ Մանուկյանը` աշխարհի գավաթի խաղարկության հաղթող Ադրբեջանում տղամարդը մահացել է որդու հարսանիքի ժամանակ Սառույցների մեջ հայտնաբերվել է «կյանքի կղզի»․ ռուս գիտնականները օազիս են բացահայտել ԱնտարկտիդայումՀայ եկեղեցին ճնշման տակ է, Հայերը դիմում են Եկեղեցիների համաշխարհային խորհրդինԻրանն ի պատասխան ԱՄՆ-ի և Իսրայելի սպառնալիքների «մեծ անակնկալ» է խոստացել Իրանի օդային տարածքը փակ կմնա առնվազն մինչև ապրիլի 12-ը. ТАСС Նոր առաջնորդ, Ուժեղ Հայաստան Սամվել Կարապետյանի հետ. Կարինե ՍմբատյանԱշխարհի ամենաթանկ դարպասապահների տասնյակը Մուտք են գործել «Նոր Ձորաբերդ» ռեստորան և այնտեղից գnղություն կատարել․ վնաuը կազմում է մոտ 6 մլն դրամՍանկտ Պետերբուրգի ծննդատանը կինը լույս աշխարհ է բերել միանման երկվորյակ աղջիկների քառյակՆալբանդյան գյուղում բшխվել են VAZ» և «Opel» մակնիշների ավտոմեքենաները. «VAZ» մակնիշի ավտոմեքենայում hրդեh է բռնկվելՄարտի 2-ից Լիբանանին hասցված իսրայելական hարվածների զnhերի թիվը գերազանցել է 1,422-ըՄասիս-Նորամարգ ավտոճանապարհին բшխվել են «Hyundai Elantra»-ն և «Mercedes»-ը․ կան վիրավnրներՀորոսկոպ. Ի՞նչ են իրականում ցանկանում տարբեր նշանների կանայք Կրեմլում պարզաբանել են, թե ինչու է Պուտինի և Փաշինյանի զրույցը փակ բնույթ կրել Ապրիլի առաջին կիրակին երկրաբանի մասնագիտական տոնն է․ ԶՊՄԿ