Ереван, 17.Июль.2026,
00
:
00
ВАЖНО


Մինսկի խմբի անզորությունը և Արցախյան հակամարտության կարգավորման գլխավոր խոչընդոտը

АНАЛИТИКА

ԵԱՀԿ Մինսկի խմբի եռանախագահները չկարողացան կատարել իրենց գլխավոր առաքելությունը` կանխել Արցախում պատերազմը: Իհարկե, ցանկացած հակամարտության կարգավորումը գերազանցապես հակամարտության կողմերից է կախված: Եթե Հայաստանն ու Ադրբեջանը գան ընդհանուր հայտարարի և կնքեն խաղաղության պայմանագիր, ապա միջնորդների խնդիր պարզապես չի լինի: Սակայն փաստը մնում է փաստ, որ այնպիսի գերտերություններ, ինչպիսիք են Միացյալ Նահանգները, Ֆրանսիան և Ռուսաստանը, այս 22 տարվա ընթացքում չկարողացան Ադրբեջանին համոզել և պարտադրել, որ հրաժարվի հակամարտությունը ռազմական ճանապարհով լուծելու գաղափարից:

Ռուսաստան, Թուրքիա և Գերմանիա: Այս երեք պետություններն են ակտիվորեն միջամտել ապրիլի 2-ին ռազմական գործողությունների սկսման առաջին իսկ պահից և գործնական ազդեցություն ունեցել իրադարձությունների հետագա զարգացման վրա: Հայաստանի նախագահը մեկնեց Գերմանիա, ուր հանդիպեց կանցլեր Անգելա Մերկելի հետ: Ռուսաստանի արտգործնախարարն ու վարչապետն էլ այցելեցին Ադրբեջան: Իսկ ԱՄՆ-ն և Ֆրանսիան, կարծես, դուրս էին մնացել գործընթացից: Ճիշտ է` Ֆրանսիայի նախագահ Օլանդը և ԱՄՆ պետքարտուղար Քերին հանդես եկան հայտարարությամբ, կողմերին կոչ արեցին հրադադար հաստատել, խաղաղ բանակցություններ սկսել, սակայն նրանց հերթապահ հայտարարությունները մնացին գրեթե աննկատ:

Գերմանիան, թեև հակամարտության կարգավորման միջնորդ չէ, սակայն Եվրամիության թիվ մեկ տերությունն է: Բեռլինի դիրքորոշումն ինչ-որ իմաստով միասնական Եվրոպայի դիրքորոշումն է: Ֆրանսիան այս օրերին իր դիրքը զիջեց Գերմանիային: Բայց Գերմանիայի ազդեցությունը խիստ սահմանափակ է ոչ միայն մանդատի, այլև ռեալ ռազմա-քաղաքական իմաստով: Բացի ԵՄ հարևանության և «Արևելյան գործընկերության» փափուկ քաղաքականությունը՝ Գերմանիան որևէ լուրջ ազդեցություն չունի Հայաստանի և Ադրբեջանի վրա:

Քառօրյա պատերազմը, այսպիսով, ցույց տվեց, թե այս պահին ով է ունակ ազդելու Արցախյան խնդրի վրա: Այո՛, Ռուսաստանն ու Թուրքիան: Անկարան առաջին իսկ օրվանից հրահրում էր Բաքվին գրոհել Արցախի դեմ` գոտեպնդելով, թե միշտ եղբայրական Ադրբեջանի կողքին է: Բայց Ռուսաստանը կարողացավ կողմերին համոզել հրադադար հաստատել: Թուրքիան և Ռուսաստանն են Արցախյան հակամարտության վրա ազդող գլխավոր ուժերը: Թուրքիան Ադրբեջանի վրա իր հսկայական ազդեցությամբ և Հայաստանի դեմ բացահայտ թշնամական դիրքորոշմամբ փաստացի հակամարտության կողմ է հանդիսանում: Առանց Թուրքիայի հովանավորության և աջակցության` Ադրբեջանն անգամ ռազմական առավելության պարագայում չի կարող իրեն թույլ պատերազմել:

Ինչո՞ւ: Որովհետև տարածաշրջանային տերություններից թե՛ Ռուսաստանին, թե՛ Իրանին շահեկան է, որ պահպանվի Արցախյան հակամարտությունը չկարգավորված վիճակում: Դրա մասին անգամ բացահայտ հայտարարում է ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը: Նրա խոսքով` ավելի լավ է Արցախյան հակամարտությունը շարունակի սառեցված մնալ, պահպանվի ստատուս քվոն, քան արյուն թափվի: Իհարկե, հումանիզմի տեսանկյունից նա ճիշտ է ասում, ի վերջո, չկա լավ պատերազմ և վատ խաղաղություն, բայց ինչպե՞ս կարելի է երկար պահպանել հակամարտությունը սառեցված վիճակում: Ստատուս քվոն շահեկան չէ Հայաստանին: Այն շատ թանկ արժե ինչպես տնտեսության, այնպես էլ մարդկային կյանքերի առումով:

Ադրբեջանական քարոզչամեքենան ի լուր աշխարհի հայտնում է, թե ստատուս քվոն շահեկան է Հայաստանին և այն պետք է փոխվի: Իրականում կատարյալ ապուշություն է պնդումը, թե ստատուս քվոն շահեկան է Հայաստանին: Չկարգավորված հակամարտությունը և լայնամասշտաբ պատերազմի անդադար սպառնալիքը Հայաստանին ապրիորի չի կարող շահեկան լինել` դա լինի Արցախի խնդիրը, թե որևէ այլ խնդիր: Հայաստանին բացառապես շահեկան է խնդրի արդար լուծումն ու խաղաղությունը: Իսկ ստատուս քվոն պատերազմ է, որով սպառնում է միայն Ադրբեջանը: Այո՛, ստատուս քվոն պետք է փոխվի:

1992թ. սկսվեց լայնամասշտաբ Արցախյան պատերազմը, քանի որ խնդիրը 70-ից ավելի տարի սառեցված վիճակում էր ԽՍՀՄ կազմում: Արցախը բոլշևիկների որոշմամբ տրվել էր Ադրբեջանին: Նպատակը հստակ էր. ստեղծել արհեստական խնդիր, որ թե՛ Հայաստանը, թե՛ Ադրբեջանը հայտնվեն Մոսկվայից չափազանց մեծ կախվածության մեջ: Այդ կերպ Ադրբեջանը պոկվում է Թուրքիայից և դառնում հարմար «պլացդարմ» Իրանի դեմ, իսկ Հայաստանի և Թուրքիայի միջև բարձրացվում է երկաթբետոնե ամուր պատ:

Հայաստանը բավարարվում է Թուրքիայից պաշտպանվելու հարցում Ռուսաստանի աջակցությունից, իսկ Ադրբեջանը` Ռուսաստանի այդ շռայլ նվերից: Սա ավանդական «բաժանի՛ր և տիրի՛ր» քաղաքականությունն է: Այսօրվա Ռուսաստանը հարկադրված է շարունակել ԽՍՀՄ-ի այդ քաղաքականությունը, քանի որ մշտապես զգում է Հարավային Կովկասում Թուրքիայի ներթափանցման սպառնալիքը: Ռուսաստանի հարավում կոմպակտ բնակվում են թյուրքալեզու և իսլամադավան ժողովուրդներ, ուստի Մոսկվայի պատկերացմամբ` անհրաժեշտ է Թուրքիայի և Ռուսաստանի արանքում ձևավորել անվտանգության գոտի: Այս առումով Ռուսաստանում պետք է գիտակցեն, որ միայն ուժեղ Հայաստանը կարող է ապահովել այդ անվտանգության գոտին:

Թուրքիան չի հաշտվում Ադրբեջանին կորցնելու և Հայաստան պետության գոյության փաստի հետ: Ուստի անդադար Ադրբեջանին դրդելու է Հայաստանի դեմ պատերազմի այնքան ժամանակ, որքան հնարավոր է` հանուն նրա, որ թուլանան Ռուսաստանն ու Հայաստանը: Հետևաբար, մենք որքան էլ հայտարարենք, թե Արցախյան հակամարտությունն ու հայ-թուրքական հարաբերություններն իրարից պետք է անջատել, որ իրար հետ կապ չունեն, իրավիճակը դրանից չի փոխվում: Քանի դեռ լուծված չէ հայ-թուրքական պատմական թշնամանքը, Արցախյան հակամարտությունը շարունակվելու է գրեթե նույն տրամաբանությամբ: Արցախյան խնդիրը թե՛ Ռուսաստանի, թե՛ Թուրքիայի գլխավոր ազդեցության լծակն է Հայաստանի և Ադրբեջանի վրա:

Ինչ վերաբերում է կոլեկտիվ անվտանգության երաշխիքներին, ապա դրանք պարզապես չկան: Գործում է սոսկ ռազմաքաղաքական ուժերի բալանսը: Հարավային Կովկասում ՀԱՊԿ-ն ու ՆԱՏՕ-ն որևէ գործնական բովանդակություն չունեն: Անվտանգության այդ երկու համակարգերն էլ այստեղ պարզապես չեն գործում: Բելառուսի, Ղազախստանի վարքը Հայաստանի նկատմամբ և ՆԱՏՕ-ում Թուրքիայի հանդեպ արևմտյան պետությունների սառը վերաբերմունքը դրա վկայությունն են: Ինչ վերաբերում է Իրանի գործոնին, ապա, ինչպես նշվեց, այդ երկրին այսօր շահեկան է ստատուս քվոն, երբ Հայաստանն ու Ադրբեջանը միմյանց զսպում են, երբ որևէ մեկը մյուսի հանդեպ չունի մեծ առավելություն:

Այսպիսով, եթե ԱՄՆ-ն և Եվրոպան ցանկանում են կարգավորել Արցախյան հակամարտությունը, իսկապես միջնորդի դեր կատարել և խաղաղություն բերել այս տարածաշրջանին, ապա պետք է համոզեն և ստիպեն իրենց դաշնակից Թուրքիային առանց որևէ նախապայմանի դադարեցնել Հայաստանի դեմ թշնամական քաղաքականությունը, կարգավորել Հայաստանի հետ հարաբերությունները, բացել սահմանները: Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը մեխանիկորեն դրական կազդի Արցախյան խնդրի կարգավորման վրա, այն միանգամից կթուլացնի տարածաշրջանում լարվածությունը:

Խաղաղության հստակ երաշխիքների պարագայում Հայաստանը և Ադրբեջանը կգնան բանական փոխզիջման: Այդ հնարավորությունը ստեղծվել էր Ցյուրիխյան արձանագրությունների տեսքով, սակայն Թուրքիան գործընթացը տապալեց` թքելով ԱՄՆ-ի ու Եվրոպայի երեսին: Անկարան միշտ ասում է, որ քանի դեռ Հայաստանը Ադրբեջանին չի հանձնել Արցախը, ապա հայ-թուրքական սահմանը փակված է մնալու: Սակայն դա պարզապես անհնար է: Իրականում քանի դեռ չեն կարգավորել հայ-թուրքական հարաբերությունները, ապա Արցախյան խնդիրը այսպես էլ կշարունակվի: Երբեք Հայաստանը Ադրբեջանին միակողմանի զիջում չի անելու` անկախ նրանից, թե որ երկիրն իրեն կաջակցի կամ չի աջակցի:

Տիգրան Խաչատրյան

Ucom и Microsoft Innovation Center помогают школьникам развивать навыки кибербезопасности При поддержке Ucom в Шенаване установлена солнечная станция мощностью 10 кВт Юнибанк разыграет поездку в Италию среди новых держателей карт Mastercard World «Travel»Москва–Баку: есть разногласия, но связи сохраняются. А мы что делаем? День благодарности клиентам в Ванадзоре: IDBankПашинян замотивирован уничтожить Армению․ Аршак Карапетян«Мой лес Армения» — бенефициар инициативы «Сила одного драма» в июлеСтаньте акционером Юнибанка и воспользуйтесь выгодным инвестиционным предложением IDBank предупреждает о мошеннических звонках от имени пенсионных фондовНебольшой французский уголок в Раздане при сотрудничестве с Конверс МСБ Предателя Пашиняна нужно скинуть с трона. Аршак Карапетян В отношении Арегназ Манукян возбуждено публичное уголовное преследование, она задержанаЗачем Пашинян полетел в Россию?․ Аршак КарапетянГлава МИД Иордании: Подписание мирного соглашения между Арменией и Азербайджаном близкоРост цен на продукты в Армении ускорился до 8,6%: ЕАБРIdram - главный партнер ежегодной конференции «На пути к осознанному воспитанию детей 2026» Трамп: США больше не намерены вести торговлю с ИспаниейАртем Оганов получил международную госпремию Китая в области науки и техники — лично от Си ЦзиньпиняПри поддержке Юнибанка состоялся выпускной вечер Политехнического университета «Арарат‑Армения» начала квалификацию Лиги чемпионов с победы над «Ригой»Пакистанский самолет пропал с радаров над Аравийским моремВопрос об аресте Чалабяна дошел до Европейского парламента: «Паст»Почему стало модно «отчитывать» оппозицию, и чего на самом деле ожидает общество? «Паст»Ложная дилемма мандатов: почему тема парламентского бойкота оппозиции - пустая повестка дня? «Паст»Правовой терроризм как начало падения власти: пример Гагика Царукяна и горькие уроки истории: «Паст»Размик Марукян стал обладателем бронзовой медали XV Международного конкурса артистов балета«Росатом» готов построить новые АЭС, чтобы избежать энергодефицита в Армении: Алексей ЛихачёвАрмения заинтересована в полноценном участии в ЕАЭС: ПашинянОт финансовых приключений к большим победам: завершился 4-й финансовый онлайн-турнир Junius На автодороге Ереван-Севан произошел камнепад«Сила одного драма» и Симфонический оркестр подвели итоги лесного проекта, реализованного в Ширакской области Оппозиция Грузии отказалась от мандатов и получила обратный эффект: Нарек КарапетянРоссийская теннисистка Алина Чараева будет представлять Армению Politico: страны НАТО усиливают обороноспособность на случай войны с РоссиейКаждый пятый ребёнок меняет воспоминания: что происходит с памятью о детской травмеПоздравление лидера движения «Всеармянский фронт» по случаю Дня Конституции АрменииСообщение Информационного центра движения «Всеармянский фронт»Лучше поздно, чем никогда: срок приема продлен: «Паст»Экологическая «революция» в Сюнике: как удалось избавить деревни от заботы о дровах? «Паст»«Азербайджанские товары очень быстро занимают наше место на российском рынке»: «Паст»Нет мандата, «выданного народом»: «Паст»Молдавские уроки: почему правительство Армении не уходит? «Паст»Иран исключил европейские страны из участия в церемонии прощания с ХаменеиЧасы Надаля, Bugatti Chiron и турмалин в 200 карат: Sotheby’s открыл охоту за сокровищами в Абу-ДабиРубинян: В случае избрания председателем парламента Армении я больше не буду спецпосланником на переговорах с ТурциейРоналду - самый возрастной автор гола в плей-офф ЧМMehr сообщило о прибытии останков Али Хаменеи в ТегеранАзербайджан готовится к участию в миротворческих миссиях ООН и НАТОТрехдневный курс по финансовой грамотности в AI Camp фонда FAST: Idram&IDBankКофе, перерыв и до 10% idcoin-ов. Idram&IDBank