Ես ոչ մեկի չեմ կաշառում. Գագիկ Բեգլարյանը` իր և «հայտնի» տաքսիստի հանդիպման մասին (տեսանյութ)
ՎԻԴԵՈՀՀ տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանը ցանկանում է բոլոր տաքսիստների տարաձայնությունները հավաքել մի տեղ: Այս մասին այսօր Սարդարապատում ասաց նախարարը` անդրադառնալով տաքսիստների միջև առկա տարբեր տարաձայնություններին:
«Այդ տարաձայնությունները ուզում եմ հավաքել մի տեղ, որոնց մեջ կան և´ հնարովի, և´ իրական խնդիրներ, լուծվող և չլուծվող խնդիրներ: Երբ միջամտում ենք, իրավիճակը հանդարտվում է»,- ասաց Բեգլարյանը:
Նրա խոսքով` տաքսիստների միջև նման տարաձայնություններ կային դեռևս 3 տարի առաջ, սակայն երկարատև աշխատանքից հետո հարթվեցին:
Անդրադառնալով «հայտնի» տաքսիստի հետ իր հանդիպմանը և դրանից հետո վերջինիս լռությաննը, ասաց. «Ես ոչ մեկի չեմ կաշառում, հավատացեք»:
Մանրամասները` Armlur.am-ի տեսանյութում:
1
45-ամյա տղամարդը բռնաբարել է 4 տարեկան աղջկան՝ հորից վրեժ լուծելու համար
2
Նորայրը մեկնել էր հանգստի, արդեն վերադառնում է. նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից
3
19-ամյա դերասանուհին և նրա ընկերները մահացել են սարսափելի ավտովթարի հետևանքով
4
Ջուր հավաքեք. ջուր չի լինելու
5
Պայմանագրային զինծառայող է մահացել



