Երևան, 06.Նոյեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ

«16 տարի ծառայի և այսպես հատուցե՞ն… ո՛չ, չեմ ների…». փոխգնդապետ Ա. Առաքելյանի ընտանիքը հրաժարվեց բնակարանից (տեսանյութ)

ՎԻԴԵՈ

«16 տարի ծառայի և այսպես հատուցե՞ն… ո՛չ, չեմ ների…». փոխգնդապետ Ա. Առաքելյանի ընտանիքը հրաժարվեց բնակարանից. ԳԱԼԱ

Ապրիլի 2-ին Ջեբրայիլի մարտերում նահատակված 33-ամյա փոխգնդապետ Ալեքսան Առաքելյանի ընտանիքը հրաժարվում է իրենց հատկացված բնակարանից: ՀՀԿ-ական պատգամավոր  Արման Սահակյանի կողմից «SOS Գյումրի» ծրագրին որոշ ժամանակ առաջ նվիրաբերած  բնակարանը որոշվեց հանձնել զինվորականի ընտանիքի, նախընտրել էին փոխգնդապետ Առաքելյանին, ով չունի բնակարան: Կինը, երկու զավակներն ապրում են հայրական փոքրիկ բնակարանում:

Ալեքսան Առաքելյանը դիմել էր նաեւ պաշտպանության նախարարությանը՝ Գյումրիում բնակարան ստանալու ակնկալիքով:

Հերոսի մահով նահատակված փոխգնդապետի ընտանիքին շատ կառույցներ խոստացան, որ բնակարանի խնդիրը կարճ ժամանակահատավածում կլուծվի: Հետո արդեն լրատվամիջոցները հրապարակեցին, որ փոխգնդապետի բնակարանային խնդիրն արդեն լուծված է: Սակայն ընտանիքի անդամները բարձրաձայնում են, որ իրենց է հանձնվել մի բնակարան, որն ունի բազմաթիվ թերություններ, վերանորոգման խիստ անհրաժեշտություն, որն ունի տանիքի վերակառուցման խնդիր, եւ գտնվում է Մուշ-2-ում: Առաքելյանի հայրը նշում է, որ նախ  կցանկանար որդու ընտանիքին հատկցվող բնակարանը լիներ ավելի մոտ իրեն, որ կարողանա հաճախ տեսակցել թոռներին:

«Մի կողմից ցավակցում են, մյուս կողմից ասում են՝ շնորհավոր լինի հերոսի բնակարանը: Այդ բնակարանը ո՞ր հասցեում է, ի՞նչ պայմաններ է: 16 տարի ծառայի եւ այսպես «թուլափայ» տա՞ն, որ ձեզ խաղաղություն պարգեւեց, ինքը գնաց մահի, ազատությունը տվեց մեզ եւ այսպես վերաբերվե՞ն: Ո՛չ, չեմ ների: Ինձ ռեկլամներ պետք չեն, էս ռեկլամներից ես կուշտ եմ: Ալիկը ընտանիքը ինձ հետ է ապրում, Ալիկի որբերը ինձ հետ են ապրում՝ պուճուր սենյակում: Իմ որդին 16 տարի ծառայե, 160.000 դրամանոց ավտոմեքենա չունենա, բայց մարդիկ ավտո կքշեն՝ 70-80 հազար դոլարանոց: Ու՞մ քրտինքն է: Էսպե՞ս եք փոխհատուցում: 200.000 դոլարանոց ավտո քշեք, 5 հարկանի տուն ունեցեք, բայց գնահատեք»,- ԳԱԼԱ-ի հետ զրույցում ասել է Ալեքսան Առաքելյանի հայրը՝ Գեւորգ Առաքելյանը:

Շնորհակալ է այն մարդկանցից, ովքեր ցանկացան այս կերպ իրենց շնորհակալությունը հայտնել հերոսին, սակայն վիրավորանքը մեծ է պետական ատյաններից:

Հերոսին այդպես չեն մեծարում, ասում է  փոխգնդապետ Ալեքսան Առաքելյանի հայրը:

Կարելի էր խորհրդակցել ընտանիքի անդամների հետ, լսել նրանց կարծիքը, հաշվի առնել ցանկությունները: Գոնե այդ հարցում: Սակայն համարել, որ պետությունը կատարել է իր պարտականությունները եւ այլեւս անելիք չունի, սա չի ընդունում Գեւորգ Առաքելյանը: Եվ համարում է վիրավորանք՝ հասցված իր որդու ընտանիքին:

Որդու թափած արյունն անգին է, անգնահատելի: Չնչին, աննշան գնահատականը պետք է լիներ հերոսի ընտանիքին հերոսին վայել անկյունով ապահովելը, որտեղ իր անկյունը պետք է ունենա նաեւ Ալեքսան Առաքելյանը:

Շարունակությունը՝ սկզբնաղբյուրում

Ո՞ր ընտանիքներին պետությունը յուրաքանչյուր երեխայի հաշվով 4 մլն դրամ կտաԵրբ Մեսսին եկավ ես դադարեցի ինձ կարևոր խաղացող զգալ. Հակիմիի խոստովանությունըՄիասնության թևերը միանում են ընդդիմադիր ուժերի նոյեմբերի 4-ի հայտարարությանըԹուրքիայում զինված հարձակման հետևանքով 8 մարդ է մահացել, այդ թվում՝ երկու ուսուցիչՀարյուրավոր հասցեներում լույս չի լինի՝ նոյեմբերի 6-ից 12-ինՑավալի է․ Ալիևը փորձում է Հայաստանին պարտադրել կապիտուլյացիայի Սահմանադրություն. Արամ ՎարդևանյանԵրևանում ե՞րբ սպասել առաջին ձյանը․ եղանակը՝ նոյեմբերի 6-ից 10-ինՀայաստանն ու Լիտվան քննարկել են ռազմավարական գործընկերության խորացմանն ուղղված քայլերըՌԴ-ը ներկայացնող Կարեն Գալստյանը՝ «Մեծ սաղավարտ» մրցաշարի բրոնզե մեդալակիրԴմիտրիևը կեղծ է անվանել ռուսական դիզելով լցանավերի երթուղու փոփոխության մասին լուրերըԴեկտեմբեր ամսվա տոնական և ոչ աշխատանքային օրերըՊուտինը բարձր է գնահատում Թրամփի խաղաղարար ջանքերը․ ԴմիտրիևՊաշտոնական նամակներ կհանձնվեն Ռուսաստանի դեսպանատանը և Հայաստանի կառավարությանը՝ արցախցիների վերադարձի իրավունքի ապահովման պահանջով16 000 նետում․ Լեբրոն Ջեյմսի ռեկորդըՌԴ շահերի ապահովումը կախված չէ ԱՄՆ-ում տիրող իրավիճակից. ՊեսկովՆիկոլ փաշինյանի եվրոպական հեքիաթների միֆը հիմնովին պետք է կոտրել․ Աննա ԿոստանյանՓաշինյանը պատրաստ է արյունահեղության, իսկ մենք՝ ոչ. Ավետիք ՉալաբյանՄասիսի ոստիկանները Հովտաշատում ապօրինի գործող ձկնաբուծարան են բացահայտել․ կան ձերբակալվածներԵվրոպայում ռումբի մասին ահազանգերն ազդել են բազմաթիվ չվերթերի վրաԸնդիմությունը պետք է կարողանա բացահայտել պետական քաղաքականության ռիսկերը․ Մհեր ԱվետիսյանԹրամփը հայտարարել է, որ մտադիր է Հեգսեթին պահել Պենտագոնի ղեկավարի պաշտոնում Սոցիալական կրեդիտների նոր փոփոխություն․ բարձր աշխատավարձ ստացողների հնարավորությունը կնվազի Քննարկվել են Հայաստան-Մեքսիկա համագործակցության հեռանկարները Իրանի վրա hարձակվելու որոշումը կայացրել է ԱՄՆ-ը, դա Իսրայելի որոշումը չէր. ՄԱԿ-ում Իսրայելի մշտական ներկայացուցիչ «StomArt» կլինիկայի զարգացման նոր փուլը. Կոնվերս Բանկի գործընկերոջ պատմությունը Եվրոպայում ավելի քան 10 ինքնաթիռ հարկադիր վայրէջք է կատարել ականապատման սպառնալիքների պատճառով Հանրայինը սպասարկում է բացառապես իշխանության օրակարգը. Ավետիք ՉալաբյանԿիևին ծանր օրեր են սպասվում․ Թրամփը կուժեղացնի ճնշումը․ The Telegraph TRIPP-ը Հայաստանի և մեր ժողովրդի համար լուրջ վտանգներ է ստեղծելու. Արմեն ՄանվելյանԿառավարությունը հավանություն է տվել ԵՄ հարկային և մաքսային ծրագրերին մասնակցության համաձայնագրերի ստորագրմանը Տասնյակ հազարավոր ուսուցիչներ չեն օգտվելու սոցփաթեթից. Հրայր ԿամենդատյանԽոր Վիրապի «Նոյի այգու» դիմաց բшխվել են «Nissan Rogue»-ը և «ԳԱԶ 3110»-ը․ կա վիրավnր Մեր անկախությունն ու պետականությունն են ուզում ոչնչացնել. Մտավորականները հանդիպել են «Ուժեղ Հայաստանի» անդամների հետԿոշտ նախազգուշացում Հայաստանին․ Իրանը թույլ չի տա հատել իր «կարմիր գծերը» Գումար է հատկացվել դպրոցների, մանկապարտեզների կառուցման, վերակառուցման, հիմնանորոգման, վերանորոգման և գույքով ապահովման համար Նոյեմբերի 8-ի հանրապետության մեծ մասում ձյուն կգա ԱՄՆ-ն աշխատում է Ուկրաինայում պատերազմից հետո անվտանգության ավելի լայն ճարտարապետության վրա. Քուշներ Նոր մանրամասներ` Ուշիի ողբերգական ավտովթարից տուժածների առողջական վիճակից Հիփոթեքի եկամտային հարկի վերադարձ․ պետությունը ևս 2 մլրդ դրամ է նախատեսում ԵՄ-ն Ուկրաինային հատկացրել է 4.36 միլիարդ եվրոյի օգնության նոր փաթեթ Ադրբեջանը 2027-ին պաշտպանության համար մոտ $2.5 մլրդ կհատկացնի ՈւՂԻՂ. Նարեկ Կարապետյանը հանդիպում է մտավորականների հետ Հանրապետականները սկսել են քննադատել Թրամփին և նրա քաղաքականությունը ընտրություններում պարտության համար 12 կուսակցությունների համատեղ հայտարարությունը դա լոկ քաղաքական ուժերի համաձայնության արդյունք չէ. Կարեն Քոչարյան Մարզերում կարկուտից տուժած բնակիչներին փոխհատուցում կտրամադրվի Չենք թողնելու, որ սրանք սահմանադրությունը փոխեն․ Արշակ Կարապետյան Քաղաքական հետապնդումների ալիքը հարվածում է նաև բուհերին և դպրոցներին. Մենուա ՍողոմոնյանԻ՞նչն է խոչընդոտում կամ նպաստում ներդրումներինՓակուղում գտնվող իշխանության ճնշումները անօգուտ են. Մարիաննա Ղահարամանյան«Համահայկական ճակատ» շարժման առաջնորդի շնորհավորական ուղերձը Հետախույզի օրվա առթիվ