Երևան, 17.Հուլիս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Միջնորդները դատավորներ չեն. ԱՄՆ-ի և Ֆրանսիայի ուշացած արձագանքը

ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

Հայ-ադրբեջանական պատերազմի վերսկսումից ուղիղ 22 օր անց վերջապես Արցախյան հակամարտության վերաբերյալ հայտարարությամբ հանդես եկան ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրները` ԱՄՆ-ն և Ֆրանսիան: Ի սկզբանե, միջնորդական դերը, կարծես, միանձնյա ստանձնել էր Ռուսաստանը, որի վարչապետն ու արտգործնախարարը այցելեցին թե՛ Ադրբեջան, թե՛ Հայաստան` հանդես գալով կոնկրետ հայտարարություններով: Ֆրանսիայից և ԱՄՆ-ից, ինչպես ասում են, «ձայն-ծպտուն» չկար:

Եվ ահա, ապրիլի 24-25-ը ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերին և Ֆրանսիայի ԱԳՆ Եվրոպական հարցերով պետքարտուղար Հառլեմ Դեզիրը հանդես եկան հայտարարություններով, սակայն ամսի 25-ի երեկոյան Երևանում տեղի ունեցած ավտոբուսի պայթյունը լիովին ստվերեց այդ հայտարարությունները և ինչ-որ առումով դրանք մնացին աննկատ հանրության համար: Չցանկանալով կոպիտ ձևակերպում օգտագործել, ինչպես, օրինակ՝ «Էշ, մի´ սատկի, գարուն կգա» արտահայտությունն է, այնուամենայնիվ, պետք է փաստել, որ ԱՄՆ-ի և Ֆրանսիայի պաշտոնական հայտարարություններն աննկատ չէին մնա, եթե արվեին ավելի շուտ:

Եվ այսպես` ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին հեռախոսազրույց է ունեցել Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի հետ, որի ընթացքում, ըստ ՀՀ նախագահի պաշտոնական կայքի հաղորդագրության, «երկուստեք ընդգծվել է, որ հիմնախնդրի խաղաղ լուծումն այլընտրանք չունի, և անհրաժեշտ է հիմնարար սկզբունքների հիման վրա գտնել փոխընդունելի լուծման մեխանիզմներ: Կարևորվել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության դերակատարությունը` նկատի առնելով, որ այն հարցի կարգավորման միակ միջազգայնորեն ճանաչված ձևաչափն է»:

Նախօրեին` ապրիլի 28-ին, ԱՄՆ պետքարտուղարության մամուլի քարտուղարի տեղակալ Մարկ Թոները նույնպես անդրադարձել է հակամարտութանը` հայտարարելով հետևյալը. «Մենք տեսանք, թե ինչպես փխրուն հրադադարի ռեժիմ հաստատվեց։ Ի սկզբանե ոգևորված էինք՝ կարծելով, թե դա պահպանվում է, սակայն ակնհայտորեն լարված է իրավիճակը: Մեր ուղերձն անփոփոխ է՝ խստագույնս դատապարտում ենք Լեռնային Ղարաբաղի շփման գծում ցանկացած բռնություն և ցանկանում ենք հնարավորինս շուտ տեսնել բանակցային գործընթացի վերականգնումը։ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը ռազմական լուծում չունի»։

Այսպիսով, ԱՄՆ-ի դիրքորոշումն այն է, որ պետք է վերականգնվի զինադադարի ռեժիմը, ինչից հետո հակամարտության կողմերը պետք է վերադառնան բանակցային սեղանի շուրջ` ԵԱՀԿ Մինսկի խմբի հովանու ներքո: Արցախյան հակամարտությունը պետք է կարգավորվի հիմնարար սկզբունքների հիման վրա: Այդ երեք սկզբունքներն ամրագրված են Մադրիդյան փաստաթղթում: Դրանք են՝ ուժի և դրա սպառնալիքի չկիրառում, ազգերի ինքնորոշման իրավունք և տարածքային ամբողջականության սկզբունք: Այլ կերպ ասած` ԱՄՆ-ի դիրքորոշումը նույնն է, ինչ նախկինում, և Վաշինգտոնը չի պատրաստվում գնահատական տալ, թե ով է սանձազերծել նոր պատերազմը:

Ֆրանսիան գրեթե նույն դիրքորոշումն է արտահայտել` միայն մեկ յուրահատկությամբ, որ անհրաժեշտ է Հայաստանի և Ադրբեջանի միջև վստահության մեխանիզմներ մշակել: Ֆրանսիայի ԱԳՆ Եվրոպական հարցերով պետքարտուղար Հառլեմ Դեզիրը մասնավորապես նշել է. «Մեր ամերիկացի և ռուս գործընկերների հետ գործի ենք դնում մեր բոլոր ջանքերը, որ կենսագործվեն Մադրիդյան սկզբունքները: Ուժի չկիրառման, պետությունների տարածքային ամբողջության, ազգերի ինքնորոշման սկզբունքների հիման վրա պետք է հենվի խաղաղությունը: Մեզ համար առաջնային է հրադադարի ռեժիմի պահպանումը և հսկողության մեխանիզմների տեղակայումը»:

Հսկողության մեխանիզմների տեղակայումը հնարավորություն կտա ցույց տալ, թե ով է խախտում զինադադարի ռեժիմը, ինչը ենթադրվում է, որ կզսպի կողմերից որևէ մեկին ագրեսիայի դիմել: Այս հայտարարութունները համընկնում են Հայաստանի պաշտոնական դիրքորոշման հետ, ավելին, այս հայտարարություններից հետո լիովին ձախողված կարելի է համարել Ադրբեջանի հետապնդած նպատակները: Բաքուն ցանկանում էր նախ՝ ԼՂ հարցը դուրս հանել ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափից, որտեղ Ադրբեջանը դաշնակիցներ չունի և երկրորդ՝ դուրս գալ 1994-1995թթ. զինադադարի եռակողմ համաձայնագրից, որը ստորագրել էր նաև Արցախի իշխանությունը:

Բայց, մյուս կողմից, Մինսկի խմբի երեք համանախագահներն էլ մինչ օրս հասցեական հայտարարություն չեն անում, ինչը նրանցից օրերս պահանջեց Սերժ Սարգսյանը: Դա, իսկապես, կզսպի Ադրբեջանին: Կարելի է պնդել, որ միջնորդները մինչև վերջ խուսափելու են Ադրբեջանի վրա «մատ թափ տալուց»` մտածելով, որ դա սխալ է, որ դա կլինի միակողմանի աջակցություն Հայաստանին: Այս ամենի համատեքստում ստեղծվում է հակասական իրավիճակ:

Մի կողմից՝ միջնորդների խնդիրն է ոչ թե հակամարտությունը լուծել, ինչպես շատերը թյուրիմացաբար կարծում են, այլ օգնել հակամարտող կողմերին խաղաղ ճանապարհով բանակցել և գալ ինչ-որ համաձայնության: Կոպիտ ասած` միջնորդները կռվողներին բաժանողներն են, այլ ոչ թե նրանց դաստիարակներն ու դատավորները: Կռվի բուն մասնակիցներն ինքնուրույն պետք է լուծեն խնդիրը: Միջնորդների դերն է թույլ չտալ, որ կողմերը կրկին ձեռնամարտի բռնվեն, քանի որ բացի անիմաստ արյուն թափելուց և միմյանց հաշմանդամ դարձնելուց, որևէ արդյունքի չեն հասնելու:

Մյուս կողմից, եթե միջնորդները չեն կարողանում կողմերից մեկին, տվյալ դեպքում՝ Ադրբեջանին համոզել և ստիպել, որ նորից ձեռնամարտի չբռնվի, ապա որն է նրանց միջնորդության իմաստն ընդհանրապես: Եթե երեքն են միջնորդները, և միայն Ռուսաստանն է ունակ կռիվը կանգնեցնել, ապա ԱՄՆ-ի և Ֆրանսիայի դերը ո՞րն է՝ Ռուսաստանին հավասարակշռե՞լը, ռուսական մոնոպոլիան գոնե անվանապես թույլ չտա՞լը, բայց ստացվո՞ւմ է:

Իրականում, ԱՄՆ-ի և Ֆրանսիայի պասիվությունը պայմանավորված է այն պարզ հանգամանքով, որ երկուսն էլ Ռուսաստանի հետ նույն դիրքորոշումն ունեն` սառեցնել հակամարտությունը, թույլ չտալ, որ ո՛չ Հայաստանը, ո՛չ էլ Ադրբեջանը հաղթող կամ պարտվող չդառնան` մինչև կգան լավ ժամանակներ: Եռանախագահներից ոչ ոք Ադրբեջանի գործողությունները միակողմանիորեն չի դատապարտում և չի էլ դատապարտելու, սակայն ինչ-որ իմաստով նաև լավ է, որ միջնորդները չեզոք են: Դա հնարավորություն է տալիս Հայստանին ինքնուրույն պատժել ագրեսորին: Ունե՞նք արդյոք այդ ռեսուրսը: Մեր պետական իշխանությունները տարիներ շարունակ մեզ վստահեցրել են, որ ունենք: Այո´, միջնորդները դատավորներ չեն, եթե մեզ չվնասեն, ապա դրանով իսկ հսկայական օգուտ կտան: Ադրբեջանին պատժողը և խաղաղություն պարտադրողը միայն Հայաստանը կարող է լինել:

Տիգրան Խաչատրյան

Past.am վերլուծաբան

Իրանը hարվածել է Հորդանանի բազայnւմ ԱՄՆ ռազմաoդային nւժերի մի քանի ինքնաթիռի «Նրանք արդեն պատրաստվում են իմ հարսանիքին». Գոհար Ավետիսյանը հայտնել է, թե ինչու է հաճախակի այցելում ՀայաստանՀնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ. օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի Վրաստանն արտակարգ հարաբերություններ ունի Հայաստանի հետ, և դրանց խորացումը կարևոր դեր ունի կապակցվածության ու տարանցիկ գործառույթի տեսանկյունից. Կոբախիձե Mining Innovation Summit՝ SeasideStartup Summit Armenia 2026-ի շրջանակում Բյուրեղավան համայնքում աղիքային վարակի դեպքեր են արձանագրվել Կուրթան. խնդիրներից դեպի լուծումներ․ Նարեկ Կարապետյան Բժիշկները զգուշացնում են․ այս առաջին ախտանիշը շատերը պարզապես անտեսում ենՍևանա լճի ջրի միջին ջերմաստիճանն առափնյա հատվածում հուլիսի 17-ի դրությամբ 20․3°C է Քոչարյանի նոր մեկնաբանությունը վերակենդանացնում է 2008-ի իշխանության փոխանցման քննարկումները․ Հենրիխ Դանիելյան Ամերիկյան կողմի նման հայտարարությունները մաքուր հnրինվածք են և չшրամիտ զրպարտnւթյուն. ՉԺՀ ԱԳՆ-ն՝ Չինաստանի՝ ԱՄՆ-ի ընտրություններին միջամտելու մասին պնդման մասին Քաղաքացիները Մալաթիայի ջրանցքից դուրս են բերել տղամարդու, ով հայտնել է, որ ևս 2 մարդ է ընկել ջրանցքըԻՀՊԿ-ն հայտարարել է Օմանում ամերիկյան երկու ռադարի nչնչացման մասինՉորսամյա տղան պատահաբար կրակել և սպանել է իր կրտսեր զարմիկինUcom-ը և Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոնը նպաստում են դպրոցականների կիբեռանվտանգության գիտելիքների զարգացմանը Իրանի կամուրջներին ԱՄՆ-ի հարվածների հետևանքով յոթ մարդ է զոհվել Ավետիք Չալաբյանի համար իր երկրում ապրելն ու այն շենացնելը միշտ եղել է մարտահրավեր. Անահիտ ԱդամյանՔիմ Քարդաշյանի տատիկը՝ Մերի Ջո Քեմփբելը, կյանքից հեռացել է 91 տարեկան հասակում «Ոդիսևս» հեռուստասերիալը կնկարահանվի նաև Հայաստանում և Հունաստանում Ուգանդայում դպրոցական ավտոբուսի վթшրի հետևանքով զnhվել է 20 երեխա և 1 մեծահասակ Ծննդատան աշխատակիցը փորձել է գողանալ նորածնինՄինչեւ 20:00-ն ջուր չի լինի․ հասցեներ 2020 թվականին ՉԺՀ-ն ստացել է ԱՄՆ 220 մլն ընտրողների տվյալների հասանելիություն. Թրամփ Տեխասի իշխանությունները հայտնել են ջրհեղեղի պատճառով երկու մարդու մահվան մասին Գիշերվա ընթացքում ԱՄՆ-ը և Իրանը հերթական hարվածներն են hասցրել միմյանց ԱԹՍ-ների դերը նորօրյա պատերազմներում. ի՞նչ դասեր պետք է քաղենք․ Հրայր ԿամենդատյանԼույս չի լինելու Գիշերվա ընթացքում ԱՄՆ-ը և Իրանը հերթական hարվածներն են hասցրել միմյանց Անկում տարադրամի շուկայում․ ի՞նչ փոխարժեք է սահմանվել հուլիսի 17-ին Կրակոցներ՝ Լոռու մարզում․ հրազենային վնասվածքներով հիվանդանոց է տեղափոխվել 30-ամյա տղամարդ ԱԱ-2026․ Մրցաշարի լավագույն ֆուտբոլիստների վարկանիշը Կարկուտ կտեղա՞․ ի՞նչ եղանակ սպասել հուլիսի 17-ից 21-ինՀուլիսի 17-ին, 20/21-ին գազ չի լինելու․ հասցեներԿրակոցներ են հնչել Լոռու մարզում․ կա վիրավորԵրեք օր էլեկտրաէներգիայի անջատումներ կլինենԻրանական Քեշմ կղզու մոտակայքում ամերիկյան արկեր են ընկնելԲաբաջանյան փողոցից դեպի Շիրակի փողոց գնացող կամրջի վրա «Lexus»-ը բшխվել է երկաթե արգելապատնեշներինԶելենսկին Ուկրաինայի պաշտպանության նախարարի պաշտոնում առաջարկել է Եվգենի ԽմարայինՄարկ Կուկուրելյան հայտարարել է, որ պատրաստ է գլխավոր մարզիչ Լուիս դե լա Ֆուենտեի դեմքի դաջվածքն անել, եթե հաղթեն Աշխարհի առաջնությունումԱլիևը Թրամփին շնորհակալություն է հայտնել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատման գործում ունեցած ներդրման համարՊայթյունների ձայներ են լսվել Դուբայի կենտրոնում«Համահայկական ճակատ» շարժման և համանուն կուսակցության շնորհավորական ուղերձը Նորատ Տեր-Գրիգորյանցի ծննդյան օրվա կապակցությամբՎեդիում դեռահաս քույրերի նկատմամբ uեռական ոտնձգnւթյուն կատարած անձանց կալանքը երկարաձգվել էԼևոն Արոնյանը՝ Biel Chess Festival արագ շախմատի մրցաշարի հաղթողՄոսկվա-Գյումրի չվերթի ինքնաթիռը մանևրել է ՀՀ տարածքում՝ հասնելով գրեթե մինչև Թուրքիայի օդային սահմանԵրևանի մասնավոր մանկապարտեզում դայակը մարմնական վնասվածք է պատճառել 6-ամյա տղային․ երեխան հիվանդանոցում էՍտեփանավանցիներին հուզող խնդիրները մշտապես լինելու են մեր ուշադրության կենտրոնում․ Նարեկ ԿարապետյանՀայաստանի ազգային գրադարանում բացվել է իրանական գրականության անկյունԻշխանությունը ասում էր, որ եթե իրենք չընտրվեն պատերազմ կլինի․ հարցումԻսկ ո՞վ լինի մեզ ղեկավար, որ վստահ լինենք որ տեր կկանգնի մեր երկրին․ հարցում