Yerevan, 17.July.2026,
00
:
00
BREAKING


Միջնորդները դատավորներ չեն. ԱՄՆ-ի և Ֆրանսիայի ուշացած արձագանքը

ANALYSIS

Հայ-ադրբեջանական պատերազմի վերսկսումից ուղիղ 22 օր անց վերջապես Արցախյան հակամարտության վերաբերյալ հայտարարությամբ հանդես եկան ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրները` ԱՄՆ-ն և Ֆրանսիան: Ի սկզբանե, միջնորդական դերը, կարծես, միանձնյա ստանձնել էր Ռուսաստանը, որի վարչապետն ու արտգործնախարարը այցելեցին թե՛ Ադրբեջան, թե՛ Հայաստան` հանդես գալով կոնկրետ հայտարարություններով: Ֆրանսիայից և ԱՄՆ-ից, ինչպես ասում են, «ձայն-ծպտուն» չկար:

Եվ ահա, ապրիլի 24-25-ը ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերին և Ֆրանսիայի ԱԳՆ Եվրոպական հարցերով պետքարտուղար Հառլեմ Դեզիրը հանդես եկան հայտարարություններով, սակայն ամսի 25-ի երեկոյան Երևանում տեղի ունեցած ավտոբուսի պայթյունը լիովին ստվերեց այդ հայտարարությունները և ինչ-որ առումով դրանք մնացին աննկատ հանրության համար: Չցանկանալով կոպիտ ձևակերպում օգտագործել, ինչպես, օրինակ՝ «Էշ, մի´ սատկի, գարուն կգա» արտահայտությունն է, այնուամենայնիվ, պետք է փաստել, որ ԱՄՆ-ի և Ֆրանսիայի պաշտոնական հայտարարություններն աննկատ չէին մնա, եթե արվեին ավելի շուտ:

Եվ այսպես` ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին հեռախոսազրույց է ունեցել Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի հետ, որի ընթացքում, ըստ ՀՀ նախագահի պաշտոնական կայքի հաղորդագրության, «երկուստեք ընդգծվել է, որ հիմնախնդրի խաղաղ լուծումն այլընտրանք չունի, և անհրաժեշտ է հիմնարար սկզբունքների հիման վրա գտնել փոխընդունելի լուծման մեխանիզմներ: Կարևորվել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության դերակատարությունը` նկատի առնելով, որ այն հարցի կարգավորման միակ միջազգայնորեն ճանաչված ձևաչափն է»:

Նախօրեին` ապրիլի 28-ին, ԱՄՆ պետքարտուղարության մամուլի քարտուղարի տեղակալ Մարկ Թոները նույնպես անդրադարձել է հակամարտութանը` հայտարարելով հետևյալը. «Մենք տեսանք, թե ինչպես փխրուն հրադադարի ռեժիմ հաստատվեց։ Ի սկզբանե ոգևորված էինք՝ կարծելով, թե դա պահպանվում է, սակայն ակնհայտորեն լարված է իրավիճակը: Մեր ուղերձն անփոփոխ է՝ խստագույնս դատապարտում ենք Լեռնային Ղարաբաղի շփման գծում ցանկացած բռնություն և ցանկանում ենք հնարավորինս շուտ տեսնել բանակցային գործընթացի վերականգնումը։ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը ռազմական լուծում չունի»։

Այսպիսով, ԱՄՆ-ի դիրքորոշումն այն է, որ պետք է վերականգնվի զինադադարի ռեժիմը, ինչից հետո հակամարտության կողմերը պետք է վերադառնան բանակցային սեղանի շուրջ` ԵԱՀԿ Մինսկի խմբի հովանու ներքո: Արցախյան հակամարտությունը պետք է կարգավորվի հիմնարար սկզբունքների հիման վրա: Այդ երեք սկզբունքներն ամրագրված են Մադրիդյան փաստաթղթում: Դրանք են՝ ուժի և դրա սպառնալիքի չկիրառում, ազգերի ինքնորոշման իրավունք և տարածքային ամբողջականության սկզբունք: Այլ կերպ ասած` ԱՄՆ-ի դիրքորոշումը նույնն է, ինչ նախկինում, և Վաշինգտոնը չի պատրաստվում գնահատական տալ, թե ով է սանձազերծել նոր պատերազմը:

Ֆրանսիան գրեթե նույն դիրքորոշումն է արտահայտել` միայն մեկ յուրահատկությամբ, որ անհրաժեշտ է Հայաստանի և Ադրբեջանի միջև վստահության մեխանիզմներ մշակել: Ֆրանսիայի ԱԳՆ Եվրոպական հարցերով պետքարտուղար Հառլեմ Դեզիրը մասնավորապես նշել է. «Մեր ամերիկացի և ռուս գործընկերների հետ գործի ենք դնում մեր բոլոր ջանքերը, որ կենսագործվեն Մադրիդյան սկզբունքները: Ուժի չկիրառման, պետությունների տարածքային ամբողջության, ազգերի ինքնորոշման սկզբունքների հիման վրա պետք է հենվի խաղաղությունը: Մեզ համար առաջնային է հրադադարի ռեժիմի պահպանումը և հսկողության մեխանիզմների տեղակայումը»:

Հսկողության մեխանիզմների տեղակայումը հնարավորություն կտա ցույց տալ, թե ով է խախտում զինադադարի ռեժիմը, ինչը ենթադրվում է, որ կզսպի կողմերից որևէ մեկին ագրեսիայի դիմել: Այս հայտարարութունները համընկնում են Հայաստանի պաշտոնական դիրքորոշման հետ, ավելին, այս հայտարարություններից հետո լիովին ձախողված կարելի է համարել Ադրբեջանի հետապնդած նպատակները: Բաքուն ցանկանում էր նախ՝ ԼՂ հարցը դուրս հանել ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափից, որտեղ Ադրբեջանը դաշնակիցներ չունի և երկրորդ՝ դուրս գալ 1994-1995թթ. զինադադարի եռակողմ համաձայնագրից, որը ստորագրել էր նաև Արցախի իշխանությունը:

Բայց, մյուս կողմից, Մինսկի խմբի երեք համանախագահներն էլ մինչ օրս հասցեական հայտարարություն չեն անում, ինչը նրանցից օրերս պահանջեց Սերժ Սարգսյանը: Դա, իսկապես, կզսպի Ադրբեջանին: Կարելի է պնդել, որ միջնորդները մինչև վերջ խուսափելու են Ադրբեջանի վրա «մատ թափ տալուց»` մտածելով, որ դա սխալ է, որ դա կլինի միակողմանի աջակցություն Հայաստանին: Այս ամենի համատեքստում ստեղծվում է հակասական իրավիճակ:

Մի կողմից՝ միջնորդների խնդիրն է ոչ թե հակամարտությունը լուծել, ինչպես շատերը թյուրիմացաբար կարծում են, այլ օգնել հակամարտող կողմերին խաղաղ ճանապարհով բանակցել և գալ ինչ-որ համաձայնության: Կոպիտ ասած` միջնորդները կռվողներին բաժանողներն են, այլ ոչ թե նրանց դաստիարակներն ու դատավորները: Կռվի բուն մասնակիցներն ինքնուրույն պետք է լուծեն խնդիրը: Միջնորդների դերն է թույլ չտալ, որ կողմերը կրկին ձեռնամարտի բռնվեն, քանի որ բացի անիմաստ արյուն թափելուց և միմյանց հաշմանդամ դարձնելուց, որևէ արդյունքի չեն հասնելու:

Մյուս կողմից, եթե միջնորդները չեն կարողանում կողմերից մեկին, տվյալ դեպքում՝ Ադրբեջանին համոզել և ստիպել, որ նորից ձեռնամարտի չբռնվի, ապա որն է նրանց միջնորդության իմաստն ընդհանրապես: Եթե երեքն են միջնորդները, և միայն Ռուսաստանն է ունակ կռիվը կանգնեցնել, ապա ԱՄՆ-ի և Ֆրանսիայի դերը ո՞րն է՝ Ռուսաստանին հավասարակշռե՞լը, ռուսական մոնոպոլիան գոնե անվանապես թույլ չտա՞լը, բայց ստացվո՞ւմ է:

Իրականում, ԱՄՆ-ի և Ֆրանսիայի պասիվությունը պայմանավորված է այն պարզ հանգամանքով, որ երկուսն էլ Ռուսաստանի հետ նույն դիրքորոշումն ունեն` սառեցնել հակամարտությունը, թույլ չտալ, որ ո՛չ Հայաստանը, ո՛չ էլ Ադրբեջանը հաղթող կամ պարտվող չդառնան` մինչև կգան լավ ժամանակներ: Եռանախագահներից ոչ ոք Ադրբեջանի գործողությունները միակողմանիորեն չի դատապարտում և չի էլ դատապարտելու, սակայն ինչ-որ իմաստով նաև լավ է, որ միջնորդները չեզոք են: Դա հնարավորություն է տալիս Հայստանին ինքնուրույն պատժել ագրեսորին: Ունե՞նք արդյոք այդ ռեսուրսը: Մեր պետական իշխանությունները տարիներ շարունակ մեզ վստահեցրել են, որ ունենք: Այո´, միջնորդները դատավորներ չեն, եթե մեզ չվնասեն, ապա դրանով իսկ հսկայական օգուտ կտան: Ադրբեջանին պատժողը և խաղաղություն պարտադրողը միայն Հայաստանը կարող է լինել:

Տիգրան Խաչատրյան

Past.am վերլուծաբան

Ucom and Microsoft Innovation Center Help School Students Build Cybersecurity Skills Ucom Supports Installation of 10 kW Solar Plant in Shenavan, Lori Unibank to Raffle a Trip to ItalyCustomer Appreciation Day in Vanadzor: IDBankHaik Kazazyan to Perform Khachaturian’s Violin Concerto at the Closing Concert of the Madeira Classical Orchestra’s 2025/2026 SeasonMy Forest Armenia is a beneficiary of the "Power of One Dram" initiative in July Become a Unibank shareholder and benefit from an attractive investment opportunityIDBank warns of scam calls impersonating pension fundsA little corner of France in Hrazdan, with the partnership of Converse SME Idram is the general partner of the "Towards Conscious Parenting 2026" annual conference Polytechnic University Graduation Ceremony Held with the Support of Unibank Converse Bank Completes the Placement of EBRD Bonds From Financial Adventures to Great Victories: The 4th Junius Financial Online Tournament Wrapped UpThe Power of One Dram and the Armenian State Symphony Orchestra Conclude the Forest Project Launched in Shirak EBRD to Launch AMD 5 Billion Floating-Rate Bond Offering in Armenia Three-day Financial Literacy Course at the FAST Foundation’s AI Camp: Idram&IDBank Coffee, a Break, and Up to 10% idcoin with Idram&IDBank Ucom Introduces the New uMix 5000 Regional Package: 3 Services for Just AMD 5,000 per Month "Monaco glamour, Vegas energy, Macau prestige - yet uniquely Armenian." Artak Tovmasyan on how Seven Visions is redefining world-class hospitality Travel Without Borders: Ucom Introduces New uTravel Packages Artur Nakhshikyan has joined the Supervisory Board of Unibank "Your smartphone is locked": IDBank warns of cyberextortion that turns your smartphone into a "brick" “From Classroom to Orbit”: With Ucom’s Support, “Space 1.0” Is Being Introduced in 15 Schools Across Armenia AraratBank Reports Growth in its SME Loan Portfolio in 2025 Converse Bank and ADB expand access to MSME and sustainable finance in ArmeniaUnibank and "Vanq" Charity Fund Support Wheelchair Basketball Exhibition Game in Yerevan Armenia’s Largest QR Payment Systems to Collaborate: ArcaQR – IdramNet AraratBank Summarizes 2025 Results at the Annual General Meeting of Shareholders Business registration is now available at UnibankUp to 20% idcoin for International Shopping with IDBank Visa CardsAI Solutions, Expanded Geography and Much More. Eventhub's New Features and Offers Unibank and Unisport took part in the "Tricolor" Yerevan Beat Run. Moody’s affirms IDBank’s Ba3 rating with a stable outlookUcom’s Sales and Service Center Reopens at 16 Bagratunyats Street Unibank's annual general meeting of shareholders will be held today: the bank's net profit amounted to 9.8 billion drams Telecom Armenia OJSC and AzerTelecom OJSC Sign Internet Traffic Transit Agreement AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase Service