Մեսսին, Նեյմարը, Ալվեսը եւ Մասկերանոն չեն խաղա Ֆիորենտինայի հետ
ՍՊՈՐՏԿատալոնական «Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեն հրապարակել է ֆուտբոլիստների ցուցակը, որոնք կմասնակցեն Չեմպիոնների միջազգային մրցաշարում իտալական «Ֆիորենտինայի» դեմ հանդիպմանը։ Խաղը կկայանա օգոստոսի 2-ին Ֆլորենցիայում։ Ցուցակում են ընդգրկվել 18 ֆուտբոլիստներ։ Այդ մասին հաղորդում է կատալոնական ակումբի պաշտոնական կայքը։
Արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսսին, բրազիլացի Նեյմարը, պաշտպաններ Դանիել Ալվեսը եւ Խավիեր Մասկերանոն կմնան Բարսելոնայում, որտեղ կնախապատրաստվեն հաջորդ մրցաշրջանին։ Ֆրանսիացի պաշտպան Ժերեմի Մատյոն եւ բրազիլացի Ադրիանոն խաղը բաց կթողնեն վնասվածքների պատճառով։
1
Պատանի երգչուհի Նատալի Սաֆարյանի առաջին մենահամերգը՝ Հայաստանի սահմաններից դուրս. «Փաստ»
2
Երկու շաբաթ առաջ անհետ կորած աղջիկը մահացած է գտնվել
3
Պայթյուն ռազմական ոստիկանության շենքում, մահացել է 3 մարդ. ՌԴ
4
Կասպից ծովում երկրաշարժ է տեղի ունեցել
5
Ողբերգական դեպք․ հրդեհի հետեւանքով զոհվել են մայրն ու չորս երեխաները



