«Հրապարակ». Արդարադատության նախկին նախարար Հովհաննես Մանուկյանի պաշտոնաթողության հիմքում ընկած է եղել մի տեսանյութ
ՔԱՂԱՔԱԿԱՆ«Գաղտնի տեսագրություն-ձայնագրությունների միջոցով մեր օրերում ոչ միայն մարդ են կալանավորում, այլև, պարզվում է, բարձրաստիճան պաշտոնյաների են աշխատանքից ազատում: Լավատեղյակ աղբյուրն ասաց, որ արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանի պաշտոնաթողության հիմքում էլ է ընկած եղել մի տեսանյութ, որը դիտելով՝ Սերժ Սարգսյանը որոշել է նրան անհապաղ աշխատանքից ազատել: Երբ փորձեցինք պարզել, թե ինչ տեսանյութի մասին է խոսքը, մեր աղբյուրը խուսանավեց. «Չեմ կարող ասել, բայց ինչ-որ առումով նման է Թոքմաջյանի, Հովհաննես Սահակյանի պատմություններին... միայն ավելի վատ տարբերակով»»,– գրում է թերթը:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։



