Լևոն Մանուկյանը` Եվրոպայի չեմպիոն
ՍՊՈՐՏՇվեդական Լանդսկրոնա քաղաքում շարունակում են հաջող հանդես գալ հայ ծանրորդները:
Այսօր մինչև 17 տարեկանների 62 կգ քաշային կարգում չեմպիոնի կոչման արժանացավ Լևոն Մանուկյանը: Երևանցի ծանրորդը պոկեց 111 և հրեց 142 կիլոգրամ ու երկամարտի 253 կգ-ով հռչակվեց Եվրոպայի չեմպիոն: Շատ հաջող էր սկսել մրցելույթը էջմիածինցի Հրայր Հովհաննիսյանը, և պոկում վարժությունից հետո 114 կգ արդյունքով գլխավորում էր աղյուսակը, սակայն հրումում ձոխողեց իր բոլոր մոտեցումներն, ու մնաց առանց պարգևի: Մինչև 15 տարեկան 63 կգ քաշային աղջիկների պայքարին մասնակցեց Երևանը ներկայացնող Լիանա Գյուրջյանը: Նա երկամարտի 145 կգ արդյունքով գրավեց չորրորդ տեղը: Այս մասին տեղեկացնում է ծանրամարտի ֆեդերացիայի կայքը:
1
2 զnh, 4 վիրավոր, այդ թվում 2 տարեկան երեխա. տոնը վերածվել է ողբերգության
2
Մայրը թույլատրել է տղամարդուն բռնաբարել իր 11-ամյա աղջկան
3
Շուկայում վաճառվող ապրանքի փաթեթավորումից օձ է դուրս եկել և կծել 3-ամյա աղջկա
4
100 դանակի հարված ստացած կնոջ սպանությունը բացահայտվել է
5
Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը



