Երևան, 05.Նոյեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ

Եթե ես գոնե աննշան կասկած ունենայի, որ կպարտվեմ, երբեք մարզասրահ չէի մտնի հաղթած ու հաղթող բանակի համազգեստով (տեսանյութ)

ՎԻԴԵՈ

hayzinvor.am-ը գրում է.

 -Ալբե՛րտ, երբ իմացա, որ OFS 8-րդ առաջնության եզրափակիչ փուլում մենամարտելու եք ադրբեջանցի Ռուսլան Մուրատազովի հետ, մեղմ ասած, լարվեցի: Իսկ երբ մարզասրահ մտաք Հայաստանի ու Լեռնային Ղարաբաղի պետական դրոշների ու հայ հռչակավոր մարզիկների ուղեկցությամբ, ազգային բանակի համազգեստով, լարումը հասավ գագաթնակետին: Եթե պարտվեի՞ք…

-Չէի՛ պարտվի:

-Ինչո՞ւ, ռինգում ոչ ոք ապահովագրված չէ պարտությունից:

-Եթե ես գոնե աննշան կասկած ունենայի, որ կպարտվեմ, երբեք մարզասրահ չէի մտնի հաղթած ու հաղթող բանակի համազգեստով: Ես հասկանում էի, որ իմ պարտությունը կնշանակեր խոնարհել Հայաստանի ու Լեռնային Ղարաբաղի դրոշները ադրբեջանական դրոշի առջև, իմ պարտությունը կնշանակեր դավաճանել ազգային բանակի այն զինվորին, որ սահմանին կյանքը չի խնայում… Ես գիտեի, թե ինչ նշանակություն ունի մեր ժողովրդի համար, սահմանին ադրբեջանցու առաջ կանգնած զինվորի համար իմ հաղթանակը, որքան կոգևորի, կբարձրացնի ոգին, ինքնավստահություն կներշնչի, ու ես թույլ չէի տա, որ այդ ոգևորությունն ու ինքնավստահությունը Ռուսլան Մուրատազովը խլեր ինձնից, իմ զինվորից, իմ ժողովրդից ու տաներ Ադրբեջան: Ես իմ հաղթանակը նվիրեցի հայ զինվորին, որովհետև սահման պահող զինվորն այսօր իմ երկրի ամենակարևոր ու ամենափառավոր մարդն է:

-Ռուսլան Մուրատազովը թո՞ւյլ մրցակից էր:

-Ո՛չ, Ռուսլան Մուրատազովը ուժեղ մրցակից էր: Ես և իմ մարզիչը, բնականաբար, դիտել էինք նրա բոլոր մենամարտերը, գիտեինք նրա մարզական հնարավորությունները: Ռուսլան Մուրատազովը ուժեղ մրցակից էր, բայց ես ավելի ուժեղ էի: Ադրբեջանցին ռինգ էր մտել հաղթելու վճռականությամբ:

-Պարտությունը շատ ծանր տարավ, բռունցքով հարվածում էր գետնին:

-Հոգեբանորեն շատ լավ էր պատրաստված: Մասնագետները դա կհասկանան: Նա վստահ էր, որ հաղթելու է, արդեն ինքն իր մեջ տոնել էր հաղթանակը: Շատ ագրեսիվ էր ու պահվածքի մեջ ամբարտավանություն կար:

-Ի՞նչ էին նշանակում ձեր փոքրիկ թեթև հարվածները ադրբեջանցու դեմքին հաղթական մարտից հետո:

-Ասում էի` թեթև տար, սովորիր, որ հայ մրցակցի դեմ միշտ էլ պարտվելու եք` լինի ռինգում, թե սահմանին:

-Ճի՞շտ է, որ Ռուսլան Մուրատազովին արգելում են վերադառնալ հայրենիք, նրան զրկել են Ադրբեջանի դրոշի ներքո հանդես գալու իրավունքից:

-Ես էլ Ձեզ նման համացանցից եմ ծանոթացել այդ լուրերին: Հայրենիքը, ժողովուրդը, պետությունը իրավունք չունեն այդքան դաժանորեն պատժելու իրենց մարզիկին, դա անընդունելի է: Ես հասկանում եմ, որ քառօրյա պատերազմից հետո, այս օրերին, երբ սահմանին լարվածությունը մեծացել է, Մուրատազովի պարտությունը շատ ցավալի էր Ադրբեջանի համար, բայց, եթե կիսում ես մարզիկիդ հաղթանակի դափնիները, պիտի պարտության ժամանակ նույնպես նրա կողքին լինես, բարձրացնես, օգնես, որ ոտքի կանգնի: Ես վստահ եմ` եթե ես պարտվեի, ո՛չ մարզիչս, ո՛չ ընկերներս, ո՛չ էլ իմ ժողովուրդը ինձ չէին օտարի, չէին մերժի…

-Ընդհանրապես, դժվա՞ր է ընկնելուց հետո ոտքի կանգնելը, պարտվելուց հետո հաղթելը:

-Փա՛ռք Աստծո, դեռ չեմ ճաշակել պարտության դառնությունը, բայց, վստահ եմ, որ կարելի է յուրաքանչյուր պարտություն վերափոխել հաղթանակի, եթե մարզիչդ, ընկերներդ, քեզ շրջապատող մարդիկ հավատան ու ոգևորեն քեզ, և կարողանաս ճիշտ դասեր քաղել պարտությունից: Շատ եմ կարևորում մարզիչի աշխատանքը: 12 տարեկանից իմ մարզիչի` Հայկ Ղուկասյանի հետ եմ, նա ինձ 5 մատի պես գիտի, մենք միասին ենք անցել իմ մարզական ուղին: Ու, մի տեսակ, անբաժանելի միավոր ենք, մենք միասին ենք հաղթում: Ընդհանրապես, ճիշտ միասնությունը շատ հզոր ուժ է: Ե՛վ Արցախյան պատերազմը, և՛ ապրիլյան կռիվները ցույց տվեցին, որ միասնական հայությանը աշխարհում ոչ մի ուժ չի կարող հաղթել: Եթե հիշում եք` զինվորականին վայել պատվի էի առնում, երբ համազգեստով կանգնած էի մեր երկու դրոշների կողքին: Ես պատվի էի առնում բոլոր այն մարդկանց, ովքեր համախմբված են ազնիվ ու արդար պայքարում տարած հաղթանակի գաղափարի շուրջ: Աշխարհը ազնիվ ու արդար պայքարի պակաս ունի: Եթե ես տեսնեմ, որ ինչ-որ մեկը ինձնից ավելի լավ կներկայացնի Հայաստանը միջազգային ռինգերում, ես ետ կքաշվեմ ու կսկսեմ օգնել նրան, որ ավելի վեր բարձրանա: Աշխարհը կփրկի առողջ դատողությունը, որից ճշմարտությունն է ծնվում: Եթե բոլորս օգնենք, որ ճշմարտությունը հաղթի, աշխարհը դրախտ կդառնա:

-Իսկ ինչպե՞ս հաղթանակներ տանել ռինգում:

-Նախ՝ պիտի ճիշտ ընտրես ճանապարհդ: Ես դպրոցում գերազանց էի սովորում: Ծնողներս երազում էին, որ բժիշկ դառնամ կամ իրավաբան, բայց ես ընդդիմացա ու գնացի իմ երազանքի ետևից: Ես չցանկացա «հեղինակավոր» մասնագիտություն ընտրել, այլ հնազանդվեցի սրտիս ձայնին: Մարդն է իր մասնագիտությունը դարձնում հեղինակավոր: Լիքը անտաղանդ, գորշ իրավաբաններ, բժիշկներ ու լրագրողներ կան: Նույն մարզիկի հետ երկու լրագրող հարցազրույց են անում, մեկի հետ չգիտես ինչ խոսես, մյուսը այնպես է «բացում» քեզ, որ ինքդ էլ ես ապշում քո ոգևորությունից ու պերճախոսությունից: Հաղթանակի հասնելու հաջորդ պայմանը նվիրվածությունն է սեփական գործին: Մինչև ռինգում կբարձրացնեն իմ ձեռքը, ես տառապալից ճանապարհ եմ անցնում: Ես ինձ զրկում եմ հազարավոր հաճույքներից, որպեսզի ինքս ինձ պատճառեմ մի քանի րոպեանոց հաղթանակի հաճույքը: Սա իմ ընտրությունն է:

Վերջին օրերին բազմաթիվ հեռախոսազանգեր եմ ստացել սահմանը պահող զինվորներից, սպաներից, նրանք այնքան ոգևորված են: Ասում են` կրկնակի քաջությամբ ենք կռվելու թուրքի դեմ, եթե համարձակվի մտնել մեր հողը: Իմ ծննդավայր  Սպիտակում, Երևանի փողոցներում, ամենուր ինձ դիմավորում են պայծառ, ժպտացող դեմքեր… Սա է իմ երջանկությունը, իմ աստեղային պահը, ես սրա համար եմ ապրում:

-Գիտեք՝ ինչ եմ մտածում… Ձեր մարտը ադրբեջանցու հետ 56 վայրկյան տևեց…

-Բոլորս էլ ուզում ենք հանդիպել այդ 56 վայրկյանին ու մի ամբողջ կյանք ենք ապրում այդ 56 վայրկյանը փառքով պսակելու համար:

ԳԱՅԱՆԵ ՊՈՂՈՍՅԱՆ

 

Հ.Գ. Համացանցում մի տեսանյութ էր պտտվում. Ռուսլան Մուրատազովը մարտից առաջ դիմում է Ալբերտ Ղազարյանին. «Քեզ ոչինչ չի օգնի այս անգամ. մարտը կտևի 5 րոպե, և դու կարող ես տուն գնալ, դու այլևս ոչ ոքի պետք չես լինի…»:

Մարտն ավելի կարճ տևեց` 56 վայրկյան, և Մուրատազովը հանձնվեց: 

Ակամա հիշեցի սեփական բանակի մասին Ադրբեջանի զինվորականների հորինած առասպելները, մեզ ուղղված սպառնալիքներն ու մեր քաջ զինվորներից մեկի` Շանթի խոսքը. «Պիտի տեսնեիք, թե ադրբեջանցի դիվերսանտ հատուկջոկատայինները ոնց էին փախչում մեր 18-20 տարեկան զինվորների առաջ»:

 

Նյութը՝ սկզբնաղբյուր կայքում

Մասիսի ոստիկանները Հովտաշատում ապօրինի գործող ձկնաբուծարան են բացահայտել․ կան ձերբակալվածներԵվրոպայում ռումբի մասին ահազանգերն ազդել են բազմաթիվ չվերթերի վրաԸնդիմությունը պետք է կարողանա բացահայտել պետական քաղաքականության ռիսկերը․ Մհեր ԱվետիսյանԹրամփը հայտարարել է, որ մտադիր է Հեգսեթին պահել Պենտագոնի ղեկավարի պաշտոնում Սոցիալական կրեդիտների նոր փոփոխություն․ բարձր աշխատավարձ ստացողների հնարավորությունը կնվազի Քննարկվել են Հայաստան-Մեքսիկա համագործակցության հեռանկարները Իրանի վրա hարձակվելու որոշումը կայացրել է ԱՄՆ-ը, դա Իսրայելի որոշումը չէր. ՄԱԿ-ում Իսրայելի մշտական ներկայացուցիչ «StomArt» կլինիկայի զարգացման նոր փուլը. Կոնվերս Բանկի գործընկերոջ պատմությունը Եվրոպայում ավելի քան 10 ինքնաթիռ հարկադիր վայրէջք է կատարել ականապատման սպառնալիքների պատճառով Հանրայինը սպասարկում է բացառապես իշխանության օրակարգը. Ավետիք ՉալաբյանԿիևին ծանր օրեր են սպասվում․ Թրամփը կուժեղացնի ճնշումը․ The Telegraph TRIPP-ը Հայաստանի և մեր ժողովրդի համար լուրջ վտանգներ է ստեղծելու. Արմեն ՄանվելյանԿառավարությունը հավանություն է տվել ԵՄ հարկային և մաքսային ծրագրերին մասնակցության համաձայնագրերի ստորագրմանը Տասնյակ հազարավոր ուսուցիչներ չեն օգտվելու սոցփաթեթից. Հրայր ԿամենդատյանԽոր Վիրապի «Նոյի այգու» դիմաց բшխվել են «Nissan Rogue»-ը և «ԳԱԶ 3110»-ը․ կա վիրավnր Մեր անկախությունն ու պետականությունն են ուզում ոչնչացնել. Մտավորականները հանդիպել են «Ուժեղ Հայաստանի» անդամների հետԿոշտ նախազգուշացում Հայաստանին․ Իրանը թույլ չի տա հատել իր «կարմիր գծերը» Գումար է հատկացվել դպրոցների, մանկապարտեզների կառուցման, վերակառուցման, հիմնանորոգման, վերանորոգման և գույքով ապահովման համար Նոյեմբերի 8-ի հանրապետության մեծ մասում ձյուն կգա ԱՄՆ-ն աշխատում է Ուկրաինայում պատերազմից հետո անվտանգության ավելի լայն ճարտարապետության վրա. Քուշներ Նոր մանրամասներ` Ուշիի ողբերգական ավտովթարից տուժածների առողջական վիճակից Հիփոթեքի եկամտային հարկի վերադարձ․ պետությունը ևս 2 մլրդ դրամ է նախատեսում ԵՄ-ն Ուկրաինային հատկացրել է 4.36 միլիարդ եվրոյի օգնության նոր փաթեթ Ադրբեջանը 2027-ին պաշտպանության համար մոտ $2.5 մլրդ կհատկացնի ՈւՂԻՂ. Նարեկ Կարապետյանը հանդիպում է մտավորականների հետ Հանրապետականները սկսել են քննադատել Թրամփին և նրա քաղաքականությունը ընտրություններում պարտության համար 12 կուսակցությունների համատեղ հայտարարությունը դա լոկ քաղաքական ուժերի համաձայնության արդյունք չէ. Կարեն Քոչարյան Մարզերում կարկուտից տուժած բնակիչներին փոխհատուցում կտրամադրվի Չենք թողնելու, որ սրանք սահմանադրությունը փոխեն․ Արշակ Կարապետյան Քաղաքական հետապնդումների ալիքը հարվածում է նաև բուհերին և դպրոցներին. Մենուա ՍողոմոնյանԻ՞նչն է խոչընդոտում կամ նպաստում ներդրումներինՓակուղում գտնվող իշխանության ճնշումները անօգուտ են. Մարիաննա Ղահարամանյան«Համահայկական ճակատ» շարժման առաջնորդի շնորհավորական ուղերձը Հետախույզի օրվա առթիվՍամվել Կարապետյանին կալանավորեցին 1 ամսով. կալանքի միակ հիմքը քաղաքական հետապնդումն է. Արմեն Ֆերոյան Փաշինյանը ամեն խոսափող տեսնելիս դատարաններին հրահանգներ է տալիս. պատգամավոր Ինչո՞ւ առաջացավ նոր տեսակի գայլիկոն հնարելու անհրաժեշտությունը. «Փաստ»Յուրաքանչյուր երեխայի համար՝ 4 մլն դրամ․ բնակարանային աջակցության նոր ծրագիրը հաստատվեց Դատավորը կատարեց կոնկրետ քաղաքական ցուցում. Աղավնի Սուքիասյան ՀՀ-ում ալիևյան սահմանադրություն չի ընդունվելու. Աբրահամյան Ուկրաինական ԱԹՍ-ները հարվածել են Ռյազանին․ «Վայլդբերիզի» պահեստում հրդեհ է բռնկվել Պատմությունից դասեր քաղել նշանակում է ոչ թե ապրել անցյալով, այլ անցյալի փորձով ավելի պատասխանատու որոշումներ կայացնել. Մհեր ԱվետիսյանՓաշինյանը պատրաստվում է մեկնել Անթալիա՝ մասնակցելու նոյեմբերին կայանալիք COP-31-ին ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (5 նոյեմբերի). Հրդեհ դպրոցում, փլուզում հանքում. «Փաստ»Իրանի Անվտանգության խորհրդի քարտուղարը հայտարարել է Թրամփի քաղաքական պարտության մասին Ucom-ը և Գործատուների միությունը համագործակցության հուշագիր են ստորագրել «Գարեգին Նժդեհ» կայարանում երկու անցակետի աշխատանքը ժամանակավորապես դադարեցվել է Զելենսկին Ուիթքոֆի և Քուշների հետ քննարկել է Աբու Դաբիում կայանալիք հանդիպման նախապատրաստումը Պետական պարտքը և ներգրավվող վարկերը կլանող «սպունգը». «Փաստ»Երևանում 5-ամյա տղան ընկել է 3-րդ հարկի բնակարանից և մшhացել Ձևակերպի՛ր Յունիբանկի Visa Digital թվային քարտ՝ գնումների և փոխանցումների համար