Վաղինակ Շուշանյանը դուրս է գալիս «Ոչ թալանին» նախաձեռնության կազմից
ԲԼՈԳ«Ոչ թալանին» նախաձեռնության անդամ Վաղինակ Շուշանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Ժողովուրդ ջան, անձնական խնդիրների ու աշխատանքային ծանրաբեռնվածության պատճառով ստիպված եմ դուրս գալ Ոչ թալանին նախաձեռնությունից:
Սա դեռ չի նշանակում, որ ես թողնում եմ պայքարը, ընդհակառակը ես շարունակելու եմ ու ցանկացած պահի պատրաստ եմ դուրս գալ փողոց:
Մնալու եմ ընկերներիս կողքին ու թիմից դուրս պատրաստ եմ հնարավորինս աջակցել իրենց»:



