Երևան, 23.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Ո՞րն է Հայաստանի պահանջը Թուրքիայից և Հայոց ցեղասպանությունը ճանաչած երկրներից

ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

Գերմանիայի Բունդեսթագը հունիսի 2-ին գրեթե միաձայն ընդունեց Հայոց ցեղասպանությունը ճանաչող և դատապարտող բանաձև: Այդ որոշումը սպասելի էր, քանի որ Թուրքիայի և Գերմանիայի միջև սրվել են հարաբերությունները բազում աշխարհաքաղաքական հարցերի վերաբերյալ: Անկախ ամեն ինչից, անշուշտ, այդ որոշումը ողջունելի է: Ողջունելի է հատկապես այն առումով, որ բանաձևում Գերմանիան ընդունում է Հայոց ցեղասպանության իրականացման հարցում իր պատմական մեղսակցությունը, քանի որ կայսերական Գերմանիան այն ժամանակ Օսմանյան Թուրքիայի դաշնակիցն էր:

Բայց կարիք չկա միաժամանակ չափազանց շատ ոգևորվել` առանց կարդալու, թե ինչ է գրված այդ բանաձևում: Իսկ բանաձևում Հայոց ցեղասպանությունը ճանաչել-դատապարտելուց հետո մասնավորապես նշվում է, որ «պետք է տարբերել ոճրագործների կողմից գործված մեղքը և այսօր ապրող մարդկանց կրած պատասխանատվությունը»: Այսինքն՝ ասվում է, որ ժամանակակից Թուրքիան չի կարող հատուցել Օսմանյան կայսրության իրականացրած ցեղասպանության համար: Նշվում է, որ Գերմանիան մտադիր է նպաստել հայ-թուրքական երկխոսությանն ու հաշտեցմանը, հիշատակվում են Ցյուրիխում ստորագրված հայ-թուրքական արձանագրությունները, որոնք, ըստ գերմանական խորհրդարանի, պետք է վավերացվեն Թուրքիայի և Հայաստանի կողմից:

Մի խոսքով` Գերմանիան կրկնել է բոլոր այն բանաձևերը, որոնք ընդունվել են իրենից առաջ: Եվրախորհրդարանի բանաձևերում նույնպես շեշտվում է, որ ժամանակակից Թուրքիան պարտավոր չէ հատուցել Օսմանյան կայսրության մեղքերի համար, պարզապես պետք է առերեսվի իր պատմությանը, ճանաչի անցյալի հանցագործությունները և Հայաստանի հետ հաստատի դիվանագիտական հարաբերություններ: Եթե կենցաղային բառապաշար օգտագործենք, ապա, կոպիտ ասած, ընդամենն ասվում է հետևյալը. «այո՛, եղել է Հայոց ցեղասպանություն, դե, հիմա, բան է, եղել է, ընդունեք փաստը, բարիշե՛ք՝ անցնի, գնա»: Այլ կերպ ասած` որևէ խոսք չկա Թուրքիայի կողմից հայերին հասցված հսկայական անդառնալի վնասները փոխհատուցելու մասին:

Իսկ Թուրքիան ամենից առաջ սարսափում է հենց այդ պահանջից: Հիմա տրամաբանական հարց է առաջանում: Ո՞րն է Հայոց ցեղասպանության հարցում Հայաստանի պաշտոնական դիրքորոշումը: Ցեղասպանությունը ճանաչած երկրներն ու կառույցներն ասում են, որ այո՛, հայերին ցեղասպանել են, բայց դա չի նշանակում, որ այսօրվա Թուրքիան դրա համար պետք է փոխհատուցի, քանի որ «պետք է տարբերել ոճրագործների կողմից գործված մեղքը և այսօր ապրող մարդկանց կրած պատասխանատվությունը»: Հիմա, երբ մենք շնորհակալություն և գոհունակություն ենք հայտնում այդ բանաձևի ընդունման կապակցությամբ, ուրեմն համամի՞տ ենք և որևէ փոխհատուցման պահանջ չունե՞նք Թուրքիայից:

Ենթադրենք` Թուրքիան մի օր շատ անսպասելիորեն կարող է հայտարարել, որ Օսմանյան կայսրությունը, այո՛, ցեղասպանել է միլիոնավոր հայերի, և մենք` թուրքերս, ցավում ենք դրա համար և հայցում հայերի ներողամտությունը, ապա շեշտի, որ ինչպես աշխարհն է պնդում, այսօրվա Թուրքիան պարտավոր չէ փոխհատուցել ցեղասպանության համար, եկեք ուղղակի բացենք մեր միջպետական սահմանները ու վերջ: Ինչպե՞ս է Հայաստանը դրան պատասխանելու: Մինչ օրս հայկական դիվանագիտությունը պաշտոնապես հայտարարել է, որ Թուրքիան պետք է առերեսվի իր պատմությանը և ճանաչի Հայոց ցեղասպանությունը, որ Հայաստանը և Թուրքիան պետք է դիվանագիտական հարաբերություններ հաստատեն` առանց նախապայմանների:

Դա է Հայաստանի պաշտոնական տեսակետը: Ստացվում է, որ Հայաստանը նույնպես Հայոց ցեղասպանության վնասների փոխհատուցման պահանջ չի ներկայացնում: Բայց արդյո՞ք դա հայ ժողովրդի տեսակետն է: Իհարկե, ո՛չ: Հայ ժողովուրդը ակնկալում է, որ եթե Թուրքիան ճանաչի ցեղասպանությունը, ապա պետք է Արևմտյան Հայաստանի հողերի մի մասը վերադարձնի կամ ծայրահեղ դեպքում նյութական և գույքային փոխհատուցում տրամադրի: Հարկ է նշել, որ հողերի վերադարձի հարցում կա ոչ միայն քաղաքական անիրատեսություն, այլև իրավական:

Բանն այն է, որ Հայոց ցեղասպանությունը Օսմանյան Թուրքիայի ազգությամբ հայ քաղաքացիների ցեղասպանություն է, այլ ոչ թե միջազգայնորեն ճանաչված Հայաստան պետության տարածքի զավթում և այդ տարածքում հայերի ցեղասպանություն: Այդ ժամանակ Հայաստան պետություն գոյություն չուներ, դա Օսմանյան Թուրքիան էր: Իրավաբանորեն ստացվում է, որ եթե Թուրքիան պետք է ինչ-որ փոխհատուցում տրամադրի, ապա պետք է տրամադրի ոչ թե Հայաստան պետությանը, այլ սեփական հայ քաղաքացիների ժառանգներին:

Իհարկե, շատերը կարող են պնդել, որ այդպես չէ: Չէ՞ որ թուրքերը գրավել են մեր հայրենիքը: Այո՛, բայց Հայաստանն իր պետականությունը կորցրել է շատ ավելի վաղ, քան Հայոց ցեղասպանությունը, այդ ժամանակվա միջազգային իրավունքով Հայաստան գոյություն չուներ: Հետևաբար, այստեղ կա շատ լուրջ իրավական խնդիր, որը իրավագետների և ցեղասպանագետների կողմից դեռ լուծված չէ: Բայց պետք է արձանագրենք, որ աշխարհն այդպես է ընկալում Հայոց ցեղասպանության խնդիրը, իսկ Հայաստանը պաշտոնապես դրան չի հակադարձում:

Գաղտնիք չէ, որ անկախ իրավագիտությունից` տարածքային խնդիրները լուծվում են միայն պատերազմների արդյունքներով: Բայց այն, որ Թուրքիան պարտավոր է գոնե նյութական և գույքային փոխհատուցում տրամադրել Հայոց ցեղասպանության համար, պարզապես անհրաժեշտ է հստակ արձանագրել: Մենք պետք է հստակ դիրքորոշում ունենանք, որպեսզի Թուրքիան իր հերթին հասկանա, թե ինչ է հետևելու իր կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանը:

Գերմանիան հրեական Հոլոքոստի համար մինչ օրս նյութական փոխհատուցում է տրամադրում ցեղասպանության ժառանգներին և դեռ երկար տարիներ պետք է փոխհատուցի: Տարբեր հաշվարկներով` Գերմանիան հրեաներին փոխհատուցել է շուրջ 60 միլիարդ դոլար: Իսրայելի ողջ համախառն ներքին արդյունքը կազմում է շուրջ 300 միլիարդ դոլար: Համեմատության համար նշենք, որ Հայաստանի ամբողջ համախառն ներքին արդյունքը կազմում է սոսկ 10 միլիարդ դոլար, իսկ պետական բյուջեն` մոտ 2 ու կես միլիարդ դոլար: Կես դարից ավելի է, ինչ Գերմանիան շարունակ տարբեր ֆոնդերի և ծրագրերի միջոցով հրեաներին փոխանցում է այդ գումարները:

Ինչու ոչ, հենց այդ գումարների հաշվին է նաև Իսրայելը ոտքի կանգնել: Մյուս կողմից՝ հետաքրքիր է, թե ինչ է հասկանում Գերմանիան` ասելով, որ մեղսակից է եղել Հայոց ցեղասպանությունը: Սովորաբար հանցագործության իրականացման հետ կապ ունեցող մարդիկ նույնպես դատապարտվում են և պատասխանատվություն կրում: Գերմանիայի պատասխանատվությունը որտե՞ղ է երևալու: Եթե որևէ նյութական տեսքով դա չի արտահայտվելու, օրինակ, Հայաստանին որևէ ֆինանսական ու քաղաքական աջակցության տեսքով, ապա ո՞ւմ է պետք մեղքի այդ գիտակցումը:

Եզրափակելով` արձանագրենք, որ Հայաստանը և մեզնից յուրաքանչյուրը դեռևս հստակ չենք պատկերացնում, թե ինչ ենք ցանկանում Թուրքիայից, ինչ պահանջներ ունենք և ինչպես պետք է հարցը կարգավորվի` անկախ նրանից` Թուրքիան ճանաչո՞ւմ է Հայոց ցեղասպանությունը, թե՞ ոչ: Ինչպես 20-րդ դարի սկզբին, այնպես էլ հիմա կարեկցանք ենք ակնկալում աշխարհից: Իսկ աշխարհն ինչպես նախկինում, այնպես էլ հիմա, մեր փոխարեն իր հայեցողությամբ է ձևակերպում մեր խնդիրները: Եթե ուրախանում ենք այդ բանաձևերի ընդունմամբ, ուրեմն հրաժարվում ենք Թուրքիային որևէ պահանջ ներկայացնելուց: Հակառակ դեպքում ինքներս պետք է ձևակերպենք մեր ռացիոնալ պահանջները: Համենայն դեպս, անընդունելի է, որ ավելի քան մեկ դար անց դեռ չգիտենք, թե ինչ ենք ուզում և ինչպես ենք հասնելու մեր ուզածին:

Տիգրան Խաչատրյան

Հայտնի են Հայաստանում անցկացված շախմատի միջազգային մրցաշարի վերջնական արդյունքներըToyota Prius-ը բախվել է մի քանի մեքենայի և վրաերթի ենթարկել հետիոտնի․ տուժածի վիճակը ծայրահեղ ծանր էՈւսուցիչների ատեստավորման ժամանակացույցն են հրապարակելԲուլղարացի փորձագետը մրցանակ կստանա թռիչքների անվտանգության համարՆախկին կնոջ և երեխայի ներկայությամբ ինքնահրկիզում կատարած տղամարդը հիվանդանոցում մահացել էԸնտրե՛ք 17-ը՝ հանուն փոփոխությունների. Ուժեղ ՀայաստանԲեռլինն ու Լոնդոնը կոչ են արել բնակիչներին սննդի և ջրի պաշարներ հավաքելՈղբերգական դեպք՝ Արարատում, տղամարդը կնոջ և երեխայի ներկայությամբ այրվածքներ է ստացելՈչ ոք չի կարող մեզ կանգնեցնել՝ Ստեփանավանում փոփոխություններ բերելու ճանապարհին․ Ուժեղ ՀայաստանՏեղեկացնում եմ, որ այսօրվանից ստանձնում եմ ԲՀկ հանրային կապերի պատասխանատուի և պաշտոնական ներկայացուցչի գործառույթները․ Արման ԱբովյանՔարի վրա՝ ինքնություն, թելերի մեջ՝ պատմություն․ «Թովմասյան» հիմնադրամը մասնակցում է COP17-ինՍտեփանավանի բնակիչները հավատում են մեր արդար ճանապարհին և գիտեն, որ մենք փոփոխություններ ենք բերելու. Ն. ԿարապետյանԵրբեք չեմ դադարել փորձել. ինչպիսի՞ն է ցանկանում մնալ պատմության մեջ Լիոնել Մեսսին Փաշինյանը միայն վնասում է Հայաստանի արտաքին հարաբերություններին. Նարեկ ԿարապետյանՈսկու գինը նվազել է Քաղաքաշինության կոմիտեի և ՄԱԿ-ի Հաբիթաթի միջև ստորագրվել է մտադրությունների նամակ 3 նշան, որ խոսում են արյան լեյկոզի նախանշանների մասինConverse Mobile-ը Հայաստանի լավագույն մոբայլ բանկային հավելվածն է՝ ըստ Global Finance-ի87 տարեկանում կյանքից հեռացել է ՀՀ վաստակավոր նկարիչ Վլադիմիր Աբրոյանը Ադրբեջանը այսօր կանգնած է շատ լուրջ ներքաղաքական հարցերի առջև. Ավետիք ՉալաբյանՀայտնի են «Ծագող աստղեր» շախմատի միջազգային մրցաշարի վերջնական արդյունքները Իշխանությունները քրիստոնեական հավատը ամեն կերպ փորձում են արատավորել. Արմեն ՄանվելյանՓաշինյանին չի մտահոգում Հայաստանի անվտանգությունն ու սահմանների պաշտպանությունը. Նարեկ ԿարապետյանՀորդանանի եկեղեցիներից մեկում հրաձգnւթյուն է տեղի ունեցել. կան զnհեր Մեծ Բրիտանիայի ռազմաօդային ուժերն առաջին անգամ մասնակցել են Ֆրանսիայի միջուկային զսպման ուժերի զորավարժություններին Նեթանյահուն հրամայել է զինվորականներին պատրաստվել Արևմտյան ափի շրջափակմանը ահաբեկչությունից հետո Սիցիլիայի ափերի մոտ 5,0 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել Պատրաստ ենք բաց, հրապարակային և փաստարկված բանավեճի՝ առանց թեմաների կամ ձևաչափերի սահմանափակման. Մարիաննա ՂահրամանյանԲոլորն էլ գիտեն, որ Սահմանադրությունը փոխվում է Ալիևի պահանջով. Նարեկ Կարապետյան Հայաստանն ու ԱՄՆ-ն քննարկել են տնտեսական համագործակցությունը խորացնելու հնարավորությունները Այսօր իշխանությունը էս գլխից է ձերբակալում, դա իրենց վախերն են. պատգամավոր Իսրայելը պատրաստվում է մասշտաբային ռшզմական գործողություն անցկացնել Հորդանան գետի Արևմտյան ափին. Նեթանյահու Նիկոլ Փաշինյանը ունի բնավորություն ընդդիմադիր քաղաքական գործիչներին չեզոքացնելու. Աղավնի Սուքիասյան Գրեթե 3 տարի հետո դեռևս տասնյակ հազարավոր արցախցիներ շարունակում են բախվել մի շարք խնդիրների. Արցախի ԱԺ պատգամավորներ ՌԴ-ի անպատասխանատու հարձակումները թիրախավորում են անմեղ կյանքեր և բացահայտորեն արհամարհում են միջազգային իրավունքը. Ֆոն դեր Լայեն 4 ավագանու անդամ ունենք ձերբակալված. Մինչեւ վերջ գնալու ենք, ամեն սցենարի էլ պատրաստ ենք. Գևորգյան Ռուսաստան-ԱՄՆ-Ուկրաինա բանակցություններն Աբու Դաբիում նախատեսված են նոյեմբերի առաջին կեսին. Պեսկով Փարիզի մերձակայքում տղամարդը կրակ է բացել անցորդների ուղղությամբ․ կա զոհ և վիրավորներ Ստեփանավանցին քվեարկելու է փոփոխության համար. Աշոտ Մարկոսյան Ռուսաստանը և Ուկրաինան ռազմագերիների փոխանակում են արել «270-ը 270-ի դիմաց» բանաձևով Դեռ վճիռ չկա, բայց ՔՊ-ն ընտրակաշառք է որակում Ստեփանավանում եղածը, սա քաղաքական հետապնդում է 41-ամյա մայրն ու 21-ամյա որդին կացնով սպանել են իրենց խորթ հորըՄոսկվայի «Վնուկովո», «Դոմոդեդովո», «Ժուկովսկի» և «Շերեմետևո» օդանավակայաններում ժամանակավոր սահմանափակումներ են մտցվել. Ռոսավիացիա Մեր վստահված անձանց են այսօր էլի ձերբակալել են, գիտեն՝ ում ձերբակալեն, որ պրոցեսին խանգարեն Սև ծովում Ադրբեջանի և Ուկրաինայի քաղաքացիներ փոխադրող նավ է խորտակվել. կա 1 զnh Փոփոխությունները սկսվելու են Ստեփանավանից. Տիգրան Աբրահամյան Հայաստանում սպասվում է կարճատև անձրև, հնարավոր է նաև ամպրոպ Ձեզ եմ ներկայացնում Գավառ համայնքի` 2027–2031 զարգացման ծրագրի 10 հիմնական ուղղությունները. Աննա ԿոստանյանՏիբեթում տեղի ունեցած երկրաշարժի զոհերի թիվը հասել է 76-ի Նույն ՔՊ-ական պատգամավորը դեռ վերջերս պնդում էր, թե Հայաստանի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային կապ կա. Հրայր Կամենդատյան