Բաղդադի հյուսիսում ահաբեկչության հետևանքով 6 մարդ է զոհվել
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԻրաքում հերթական անգամ ահաբեկչության զոհ է դարձել 6 մարդ, 15 մարդ վիրավորվել է: Ինչպես հաղորդում է Արմենպրեսը, վկայակոչելով Reuters-ը, Բաղդադի հյուսիսում գտնվող Տարմիա քաղաքում զինվորական անցակետի մոտ մահապարտ ահաբեկիչը պայթեցրել է իր ականապատ բաճկոնը, ինչի հետևանքով 6 մարդ զոհվել է, որոնց թվում կան նաև զինվորականներ: Եվս 15 մարդ վիրավորվել է:
Նշվում է նաև, որ Իրաքի բանակային ուժերը շարունակում են փորձերը` գրավելու երկրի մայրաքաղաքից արևմուտք գտնվող Ֆալուջա քաղաքը, որը գտնվում է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման վերահսկողության տակ: Ֆալուջայի վրա հարձակումը սկսվել է մայիսի 23-ից: Այդ ընթացքում մի քանի անգամ ռմբակոծության է ենթարկվել նաև մայրաքաղաք Բաղդադը:
1
Անտառում հայտնաբերել են դպրոցական աղջկա կիսամերկ մարմինը
2
Խեղդվել են 4-ամյա երեխա և նրան փրկել փորձող տղամարդը
3
Աղբամանում նորածին երեխա է հայտնաբերվել
4
13-ամյա երեխան եղել է իր 7-ամյա քրոջ հետ․ Shamshyan-ը նորություն է հայտնել Փամբակ գետն ընկած աղջկա մ...
5
Հունիսի 15-ին, 16-ին, 18-ին, 19-ին և 22-ին գազ չի լինելու



