Սուրճի մրուրը կարելի է օգտագործել ճանապարհների ասֆալտապատման համար
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՍուինբերնի տեխնոլոգիական համալսարանի գիտնականները սուրճի մրուրը խառնում են ասֆալտին ավելի դիմացկուն ճանապարհային շինանյութն ստանալու համար: Այս մասին հայտնում է Kedem-ը:
Մասնագետները համալսարանական սրճարանից հավաքել են սուրճի մրուրը, 5 օր չորացրել վառարանի մեջ 50 աստիճանի տակ, որից հետո զտել են եւ խառնել մետաղախարամի հետ: Հեղուկ ալկալիական լուծույթը ավելացնելով բոլոր բաղադրիչներին՝ փորձագետները մամլել են ստացված խառնուրդը: Փորձարկումների ընթացքում պարզվել է, որ սրճային բլոկերը բավական ամուր են որպես ասֆալտի մակերեսի տակ բնահողային հումք օգտագործելու համար: Քանի որ մեկ սրճարանից շաբաթական միջինում 150 կգ սուրճի մրուր է ստացվում, սուրճի նստվածքը կարող է օգնել տարեկան 5 կմ ճանապարհ կառուցել, պնդում են գիտնականները:
1
Անտառում հայտնաբերել են դպրոցական աղջկա կիսամերկ մարմինը
2
Խեղդվել են 4-ամյա երեխա և նրան փրկել փորձող տղամարդը
3
Աղբամանում նորածին երեխա է հայտնաբերվել
4
13-ամյա երեխան եղել է իր 7-ամյա քրոջ հետ․ Shamshyan-ը նորություն է հայտնել Փամբակ գետն ընկած աղջկա մ...
5
Հունիսի 15-ին, 16-ին, 18-ին, 19-ին և 22-ին գազ չի լինելու



