Դիլիջան-Հաղարծին ավտոճանապարհին քարաթափումից հետո մաքրվել է ու դարձել երթևեկելի
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը հունիսի 4-ին, ժամը 20.54-ին ահազանգ է ստացել, որ Դիլիջան-Հաղարծին ավտոճանապարհի 20-րդ կմ-ին տեղի է ունեցել քարաթափում՝ ավտոճանապարհը դարձնելով անանցանելի:
Դեպքի վայր է մեկնել Դիլիջանի հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը:
Ինչպես տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից, պարզվել է, որ ավտոճանապարհին հարակից ժայռից տեղի է ունեցել ավազի և խճաքարերի սահք՝ մոտ 700 մ երկարությամբ, որը խոչնդոտում է երթևեկությանը:
Փրկարարները տեղում իրականացրել են հերթապահություն մինչև ՃՇՇ աշխատակիցների ժամանելը:
Ժամը 23.40-ից «Դիլիջանի ՃՇՇ» ՓԲԸ-ի աշխատակիցները սկսել են ավտոճանապարհի մաքրման աշխատանքներ. ճանապարհահատվածն արդեն երթևեկելի է:
1
Անտառում հայտնաբերել են դպրոցական աղջկա կիսամերկ մարմինը
2
Խեղդվել են 4-ամյա երեխա և նրան փրկել փորձող տղամարդը
3
Աղբամանում նորածին երեխա է հայտնաբերվել
4
13-ամյա երեխան եղել է իր 7-ամյա քրոջ հետ․ Shamshyan-ը նորություն է հայտնել Փամբակ գետն ընկած աղջկա մ...
5
Հունիսի 15-ին, 16-ին, 18-ին, 19-ին և 22-ին գազ չի լինելու



