Վրաերթ Քանաքեռցու փողոցում
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՀունիսի 5-ին, ժամը 10.28-ին ահազանգ է ստացվել, որ Երեւանի Զ. Քանաքեռցու փողոցում՝ «Լյուսի» խանութի մոտակայքում, անհայտ մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 55 տարեկան կնոջ, ով գտնվում է ճանապարհի երթեւեկելի հատվածում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ «Fiat Punto» մակնիշի 34 OM 052 պետհամարանիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ա. Ս.) վրաերթի է ենթարկել Հ. Ա.-ին (1953 թ. ծնված):
Հրշեջ-փրկարարները շտապօգնության բրիգադի աշխատակիցների հետ միասին տուժածին մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային, ով տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով հոսպիտալացրել է «Սբ. Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ:
Հրշեջ-փրկարարները կատարել են ճանապարհահատվածի լվացման աշխատանքներ:
1
Անտառում հայտնաբերել են դպրոցական աղջկա կիսամերկ մարմինը
2
Խեղդվել են 4-ամյա երեխա և նրան փրկել փորձող տղամարդը
3
Աղբամանում նորածին երեխա է հայտնաբերվել
4
13-ամյա երեխան եղել է իր 7-ամյա քրոջ հետ․ Shamshyan-ը նորություն է հայտնել Փամբակ գետն ընկած աղջկա մ...
5
Հունիսի 15-ին, 16-ին, 18-ին, 19-ին և 22-ին գազ չի լինելու



