Լոռիում զինվորականներ են վթարի ենթարկվել. Նրանց վիճակը ծանր է (լուսանկարներ)
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԱյսօր՝ հունիսի 5-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում:
NEWS.am-ի թղթակիցը հաղորդում է որ ժամը 18:30-ի սահմաններում Վանաձոր-Դիլիջան ավտոճանապարհի առաջին կմ-ի հատվածում BMW մակնիշի 34 NO 092 համարանիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի մասից եւ մոտ 50 մետր գլորվել ձորը: Մեքենայի վարորդին եւ ուղեւորին ծանր վիճակում դուրս են բերել փրկարարներն ու ոստիկաններն ու հանձնել շտապօգնության մեքենային:
Ոստիկանությունը պարզում է վարորդի եւ ուղեւորի ինքնությունը:
NEWS.am-ի թղթակիցը հաղորդում է, որ վթարի ենթարկված մեքենայի վարորդն ու ուղեւորը զինվորականներ են: Նրանց վիճակը գնահատվում է ծանր:





1
Անտառում հայտնաբերել են դպրոցական աղջկա կիսամերկ մարմինը
2
Խեղդվել են 4-ամյա երեխա և նրան փրկել փորձող տղամարդը
3
Աղբամանում նորածին երեխա է հայտնաբերվել
4
13-ամյա երեխան եղել է իր 7-ամյա քրոջ հետ․ Shamshyan-ը նորություն է հայտնել Փամբակ գետն ընկած աղջկա մ...
5
Հունիսի 15-ին, 16-ին, 18-ին, 19-ին և 22-ին գազ չի լինելու



