Սոթքում գայլը հոշոտել է պայմանագրային զինծառայողի տնտեսության ոչխարները
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԳեղարքունիքի մարզի Սոթք գյուղում գայլը սպանդ է սարքել նույն գյուղի բնակիչ, պայմանագրային զինծառայող Ներսես Համբարձումյանի անասնագոմում՝ հոշոտելով 7 գլուխ ոչխար ու գառ եւ վիրավորելով եւս 19 անասունի:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց Սոթքի գյուղապետ Կոլիկ Շահսուվարյանը, գյուղապետարանի կողմից կազմված հանձնաժողովի եւ անասնաբույժի ուսումնասիրությամբ՝ գոմում եղել են 26 գլուխ գառ ու ոչխար, որոնց գիշատիչը վնասել է մասամբ կամ ամբողջությամբ: Գոմում սատկած են գտել 3 գլուխ մայր ոչխար եւ 4 գառ: Ըստ անասնաբույժի եզրակացության՝ վիրավոր ոչխարներից ու գառներից 10-ը բուժման ենթակա չեն, մնացած 9-ի վերականգնվելու հավանականություն կա:
Խոսրով Խլղաթյան
1
Երևանում 42-ամյա տղամարդն իր տանը անհատական պարապմունքի ժամանակ սեռական ոտնձգություն է կատարել 9–ամյ...
2
Ինչ գրություն է թողել անհետ կորած 14-ամյա Վահեն
3
Կnտրված ապակիnվ կտրել են կնnջ կnկnրդը
4
3 եղբայրներ դաժանորեն uպանել են 14-ամյա դեռահասին
5
Օգոստոսին Հայաստանում սպասվում է անսովոր եղանակ․ ինչ են կանխատեսում մասնագետները



