Նորածին երեխային վաճառելու փաստով հարուցված քրեական գործը տեղափոխվել է Հատկապես կարևորագույն գործերի քննչական վարչություն.«Իրավունք»
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ«Նորածին աղջիկ երեխային հինգ հազար ԱՄՆ դոլարով վաճառելու փաստով հարուցված քրեական գործը, մեր ունեցած տեղեկություններով, երեկ տեղափոխվել է Հատկապես կարևորագույն գործերի քննչական վարչություն։ Մեր տեղեկությունը հաստատեց նաև երեխային գնած ամուսինների՝ Քրիստինե և Արմեն Կիրակոսյանների փաստաբան Վահան Հովհաննիսյանը նկատելով.
- Մինչ օրս իմ պաշտպանյալները չեն հրավիրվել հարցաքննության, և անգամ տեղեկացված էլ չենք, թե ինչի մեջ են մեղադրվում։ Ընդամենը, ոստիկանությունում բացատրություն են տվել՝ ասելով, որ փրկել են փոքրիկ աղջնակի կյանքը։ Իսկ երեխան էլ իրենց մոտ է գտնվում»,–գրում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։
1
Երևանում 42-ամյա տղամարդն իր տանը անհատական պարապմունքի ժամանակ սեռական ոտնձգություն է կատարել 9–ամյ...
2
Ինչ գրություն է թողել անհետ կորած 14-ամյա Վահեն
3
3 եղբայրներ դաժանորեն uպանել են 14-ամյա դեռահասին
4
Կnտրված ապակիnվ կտրել են կնnջ կnկnրդը
5
Օգոստոսին Հայաստանում սպասվում է անսովոր եղանակ․ ինչ են կանխատեսում մասնագետները



