Երևան, 05.Նոյեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ

«ԱՆԻ» կենտրոնը դատապարտում է Հայկ Խանումյանի նկատմամբ բռնությունը

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Հայկական ուսումնասիրությունների «ԱՆԻ» կենտրոնը նույնպես դատապարտել է Ստեփանակերտում Հայկ Խանումյանի հանդեպ իրականացված անմարդկային, ոչնչով չարդարացված հաշվեհարդարը:

Կենտրոնից հայտնում են, որ Խանումյանի նկատմամբ իրականացված քստմնելի, ստոր հանցագործությունը չի կարող չունենալ քաղաքական ենթատեքստ, քանի որ նա Արցախի Ազգային ժողովի պատգամավոր է, Արցախում գրանցված եւ օրինական գործող քաղաքական կուսակցության համահիմնադիր ու ղեկավար:

«Փաստացի, Խանումյանը միակ ընդդիմադիր պատգամավորն է, ով հետեւողականորեն քննադատել է իշխանությունների քաղաքականությունը տարբեր հարցերում, բայց նաեւ կառուցողական դիրքորոշում ունեցել նույն այդ իշխանությունների կողմից որդեգրված այլ նախաձեռնությունների նկատմամբ: Խանումյանը եւ նրա երիտասարդ կուսակիցները, ստեղծելով «Ազգային վերածնունդ» կուսակցությունը եւ հաղթահարելով խորհրդարան անցնելու հինգ տոկոսի շեմը՝ առաջին իսկ իրենց ընտրություններում նոր ոճ, նոր մշակույթ, նոր շունչ եւ նոր երանգ էին բերել Արցախի ներքաղաքական դաշտ»,- գրված է հայտարարության մեջ:

Կենտրոնի անդամների համոզմամբ՝ Խանումյանի հանդեպ կատարված արարքն առաջին հերթին վնասում է Արցախի ժողովրդավարական իմիջին եւ հարվածում հայկական երկրորդ, չճանաչված հանրապետության հեղինակությանը՝ նրան դնելով նույն նժարի վրա բռնատիրական Ադրբեջանի հետ, որտեղ այլակարծությունը խեղդվում է ծեծ ու ջարդի, բանտարկության միջոցով եւ կյանքի հանդեպ սպառնալիքներով:

«ԱՆԻ» կենտրոնը Արցախի իշխանություններին, առաջին հերթին՝ իրավապահ մարմիններին, հորդորում է չկոծկել օրը ցերեկով կատարված հանցագործությունը, շուտափույթ ձերբակալել հանցագործներին եւ նրանց պատժել օրենքի ողջ խստությամբ: «Հայկ Խանումյանի նկատմամբ ստորագույն հանցագործության պատասխանատուն Արցախի բարձրագույն իշխանություն է, եթե ժամ առաջ հանցագործները չկանգնեն դատարանի առաջ: Հակառակ դեպքում, ոչ միայն կասկածի տակ է դրվելու Արցախի իշխանությունների՝ ժողովրդավարությանը, մարդու իրավունքների պաշտպանությանն ու օրենքի գերակայությանը նվիրված լինելու հայտարարությունները, այլեւ սեպ է խրվելու Հայաստան-Արցախ արհեստական տարանջատման մեջ, ինչպես դա եղավ Ժիրայր Սեֆիլյանի եւ նրա համախոհների հանդեպ Բերձորում իրականացված բռնությունների օրերին: Դատապարտելի են նաեւ Արցախի իշխանական եւ իշխանամերձ շրջանակների ակնարկները Հայկ Խանումյանի՝ բնիկ արցախցի չլինելու իրողության շեշտադրելը»,- նշված է հայտարարության մեջ: Քրիստինա Տեր-Մաթեւոսյան

Քրիստինա Տեր-Մաթեւոսյան

ՌԴ շահերի ապահովումը կախված չէ ԱՄՆ-ում տիրող իրավիճակից. ՊեսկովՆիկոլ փաշինյանի եվրոպական հեքիաթների միֆը հիմնովին պետք է կոտրել․ Աննա ԿոստանյանՓաշինյանը պատրաստ է արյունահեղության, իսկ մենք՝ ոչ. Ավետիք ՉալաբյանՄասիսի ոստիկանները Հովտաշատում ապօրինի գործող ձկնաբուծարան են բացահայտել․ կան ձերբակալվածներԵվրոպայում ռումբի մասին ահազանգերն ազդել են բազմաթիվ չվերթերի վրաԸնդիմությունը պետք է կարողանա բացահայտել պետական քաղաքականության ռիսկերը․ Մհեր ԱվետիսյանԹրամփը հայտարարել է, որ մտադիր է Հեգսեթին պահել Պենտագոնի ղեկավարի պաշտոնում Սոցիալական կրեդիտների նոր փոփոխություն․ բարձր աշխատավարձ ստացողների հնարավորությունը կնվազի Քննարկվել են Հայաստան-Մեքսիկա համագործակցության հեռանկարները Իրանի վրա hարձակվելու որոշումը կայացրել է ԱՄՆ-ը, դա Իսրայելի որոշումը չէր. ՄԱԿ-ում Իսրայելի մշտական ներկայացուցիչ «StomArt» կլինիկայի զարգացման նոր փուլը. Կոնվերս Բանկի գործընկերոջ պատմությունը Եվրոպայում ավելի քան 10 ինքնաթիռ հարկադիր վայրէջք է կատարել ականապատման սպառնալիքների պատճառով Հանրայինը սպասարկում է բացառապես իշխանության օրակարգը. Ավետիք ՉալաբյանԿիևին ծանր օրեր են սպասվում․ Թրամփը կուժեղացնի ճնշումը․ The Telegraph TRIPP-ը Հայաստանի և մեր ժողովրդի համար լուրջ վտանգներ է ստեղծելու. Արմեն ՄանվելյանԿառավարությունը հավանություն է տվել ԵՄ հարկային և մաքսային ծրագրերին մասնակցության համաձայնագրերի ստորագրմանը Տասնյակ հազարավոր ուսուցիչներ չեն օգտվելու սոցփաթեթից. Հրայր ԿամենդատյանԽոր Վիրապի «Նոյի այգու» դիմաց բшխվել են «Nissan Rogue»-ը և «ԳԱԶ 3110»-ը․ կա վիրավnր Մեր անկախությունն ու պետականությունն են ուզում ոչնչացնել. Մտավորականները հանդիպել են «Ուժեղ Հայաստանի» անդամների հետԿոշտ նախազգուշացում Հայաստանին․ Իրանը թույլ չի տա հատել իր «կարմիր գծերը» Գումար է հատկացվել դպրոցների, մանկապարտեզների կառուցման, վերակառուցման, հիմնանորոգման, վերանորոգման և գույքով ապահովման համար Նոյեմբերի 8-ի հանրապետության մեծ մասում ձյուն կգա ԱՄՆ-ն աշխատում է Ուկրաինայում պատերազմից հետո անվտանգության ավելի լայն ճարտարապետության վրա. Քուշներ Նոր մանրամասներ` Ուշիի ողբերգական ավտովթարից տուժածների առողջական վիճակից Հիփոթեքի եկամտային հարկի վերադարձ․ պետությունը ևս 2 մլրդ դրամ է նախատեսում ԵՄ-ն Ուկրաինային հատկացրել է 4.36 միլիարդ եվրոյի օգնության նոր փաթեթ Ադրբեջանը 2027-ին պաշտպանության համար մոտ $2.5 մլրդ կհատկացնի ՈւՂԻՂ. Նարեկ Կարապետյանը հանդիպում է մտավորականների հետ Հանրապետականները սկսել են քննադատել Թրամփին և նրա քաղաքականությունը ընտրություններում պարտության համար 12 կուսակցությունների համատեղ հայտարարությունը դա լոկ քաղաքական ուժերի համաձայնության արդյունք չէ. Կարեն Քոչարյան Մարզերում կարկուտից տուժած բնակիչներին փոխհատուցում կտրամադրվի Չենք թողնելու, որ սրանք սահմանադրությունը փոխեն․ Արշակ Կարապետյան Քաղաքական հետապնդումների ալիքը հարվածում է նաև բուհերին և դպրոցներին. Մենուա ՍողոմոնյանԻ՞նչն է խոչընդոտում կամ նպաստում ներդրումներինՓակուղում գտնվող իշխանության ճնշումները անօգուտ են. Մարիաննա Ղահարամանյան«Համահայկական ճակատ» շարժման առաջնորդի շնորհավորական ուղերձը Հետախույզի օրվա առթիվՍամվել Կարապետյանին կալանավորեցին 1 ամսով. կալանքի միակ հիմքը քաղաքական հետապնդումն է. Արմեն Ֆերոյան Փաշինյանը ամեն խոսափող տեսնելիս դատարաններին հրահանգներ է տալիս. պատգամավոր Ինչո՞ւ առաջացավ նոր տեսակի գայլիկոն հնարելու անհրաժեշտությունը. «Փաստ»Յուրաքանչյուր երեխայի համար՝ 4 մլն դրամ․ բնակարանային աջակցության նոր ծրագիրը հաստատվեց Դատավորը կատարեց կոնկրետ քաղաքական ցուցում. Աղավնի Սուքիասյան ՀՀ-ում ալիևյան սահմանադրություն չի ընդունվելու. Աբրահամյան Ուկրաինական ԱԹՍ-ները հարվածել են Ռյազանին․ «Վայլդբերիզի» պահեստում հրդեհ է բռնկվել Պատմությունից դասեր քաղել նշանակում է ոչ թե ապրել անցյալով, այլ անցյալի փորձով ավելի պատասխանատու որոշումներ կայացնել. Մհեր ԱվետիսյանՓաշինյանը պատրաստվում է մեկնել Անթալիա՝ մասնակցելու նոյեմբերին կայանալիք COP-31-ին ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (5 նոյեմբերի). Հրդեհ դպրոցում, փլուզում հանքում. «Փաստ»Իրանի Անվտանգության խորհրդի քարտուղարը հայտարարել է Թրամփի քաղաքական պարտության մասին Ucom-ը և Գործատուների միությունը համագործակցության հուշագիր են ստորագրել «Գարեգին Նժդեհ» կայարանում երկու անցակետի աշխատանքը ժամանակավորապես դադարեցվել է Զելենսկին Ուիթքոֆի և Քուշների հետ քննարկել է Աբու Դաբիում կայանալիք հանդիպման նախապատրաստումը