Երևանի մշակութային կրթօջախների սաները բացօթյա բաց դաս են անցկացրել
ՖՈՏՈ«Երևանյան ամառ 2016» եռամսյա միջոցառումների ծրագրի շրջանակում Երևանի քաղաքապետարանի ենթակայության երաժշտական և արվեստի դպրոցները, մշակութային տները, մանկապատանեկան ստեղծագործության կենտրոնները բացօթյա բաց դասեր են անցկացրել։
Մշակութային կրթօջախների շենքերի առջև անցկացված արդեն ավանդական դարձած մշակութային բաց դասերին մասնակցել են կերպարվեստի, պարարվեստի, ինչպես նաև երաժշտական խմբակների աշակերտները։
Ինքատիպ այս միջոցառմանը մասնակից են դարձել նաև անցորդ քաղաքացիները, ովքեր նշել են, որ մշակութային նմանատիպ միջոցառումները վառ գույներով են լցնում մայրաքաղաքի ամառային առօրյան, ինչը միաժամանակ և´ հաճելի է, և´ կարևոր:












Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն
1
Կյանքից անժամանակ հեռացել է Ռոմելա Սարգսյանը
2
Տղամարդը փորձել է ածելիով կտրել կնոջ սեռական օրգանները
3
Հուլիսի 1-ից ջրամատակարարման գրաֆիկները փոփոխվում են․ մանրամասներ
4
Վերջին անգամ նման երևույթ Հայաստանում գրանցվել է 2009թ-ին. Սուրենյանը տեսանյութ է հրապարակել
5
14-ամյա աղջիկը սեփական կյանքի գնով փրկել է իր կրտսեր եղբորը



