«Մի տարածեք ոչ հավաստի լուրեր». ՊՆ-ն սոցիալական տեսահոլովակ է տարածել
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՊաշպանության նախարարությունը պատրաստել է սոցիալական տեսահոլովակ՝ բանակի մասին չճշտված տեղեկություններ չտարածելու հորդորով: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ տեսահոլովակում ներկայացված են մարդիկ, ովքեր տարբեր հասարակական վայրերում իրար փոխանցում են չճշտված տեղեկություններ բանակի մասին:
«Սիրելի ժողովուրդ, մի տարածեք ոչ հավաստի լուրեր: Դրանով առաջացնում եք ավելորդ լարվածություն և լուրեր տալիս թշնամուն` վնասելով ինձ և իմ զինակից ընկերներին: Եղեք մեզ հետ և մեր կողքին»,- տեսահոլովակի վերջում կոչ է անում դիրքապահ զինվորը:
1
Խեղդվել են 4-ամյա երեխա և նրան փրկել փորձող տղամարդը
2
Անտառում հայտնաբերել են դպրոցական աղջկա կիսամերկ մարմինը
3
Աղբամանում նորածին երեխա է հայտնաբերվել
4
13-ամյա երեխան եղել է իր 7-ամյա քրոջ հետ․ Shamshyan-ը նորություն է հայտնել Փամբակ գետն ընկած աղջկա մ...
5
Հունիսի 15-ին, 16-ին, 18-ին, 19-ին և 22-ին գազ չի լինելու



