Վթար Աճառյան փողոցում
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆShamshyan.com-ը գրում է.
Այսօր` հունիսի 7-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 17:50-ի սահմաններում Աճառյան պողոտա և Բաբաջանյան փողոցի խաչմերուկում` «Հարսնաքար» ռեստորանային համալիրի դիմաց, բախվել են Hyundai Sonata մակնիշի 34 ZZ 211 համարանիշի և УАЗ 31512 մակնիշի ՊՆ 1017 Մ համարանիշի ավտոմեքենաները: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 4 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոցներ: Բախման հետևանքով УАЗ-ն էլ բախվել է խաչմերուրուկում տեղադրված էլեկտրասյանը: Վիրավորներին օգնության են հասել քաղաքացիները: Դեպքի վայր են ժամանել Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության թիվ 11 հրշեջ-փրկարարական ջոկատը` 1 մարտական հաշվարկով:
Շարունակությունը՝ այստեղ:
1
Երևանում 42-ամյա տղամարդն իր տանը անհատական պարապմունքի ժամանակ սեռական ոտնձգություն է կատարել 9–ամյ...
2
Ինչ գրություն է թողել անհետ կորած 14-ամյա Վահեն
3
3 եղբայրներ դաժանորեն uպանել են 14-ամյա դեռահասին
4
Կnտրված ապակիnվ կտրել են կնnջ կnկnրդը
5
Օգոստոսին Հայաստանում սպասվում է անսովոր եղանակ․ ինչ են կանխատեսում մասնագետները



