Երևան, 03.Օգոստոս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


ԱՀԿ-ն հաստատել է ՄԻԱՎ-ի և սիֆիլիսի՝ մորից երեխային փոխանցման վերացումը Հայաստանում

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Միավորված ազգերի կազմակերպության գործակալությունները շնորհավորում են Բելառուսին, ինչպես նաև` Հայաստանին և Մոլդովային ՄԻԱՎ-ի և սիֆիլիսի՝ մորից երեխային փոխանցման վերացման կապակցությամբ: Նյու Յորքում կայացած արարողության ընթացքում վերացումը հաստատող վկայականներ են հանձնվել ՁԻԱՀ-ի վերացման թեմայով ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի բարձրաստիճան խորհրդակցությանը մասնակցող այդ երեք եվրոպական երկրների առողջապահ ության նախարարներին: Այս մասին  ՅՈՒՆԻՍԵՖ-ի հայաստանյան գրասենյակից:

«Երեխաների առողջ ծնունդ ապահովել՝ նշանակում է կյանքի հնարավորինս լավ սկիզբ տալ նրանց: Չափազանց հուսադրող է տեսնել, թե ինչպես են երկրները հաջողության հասնում այս երկու հիվանդությունների՝ մորից երեխային փոխանցման վերացման հարցում», - ասել է ԱՀԿ գլխավոր տնօրեն Մարգարեթ Չանը (Margaret Chan): «Սա հսկայական ձեռքբերում է. հստակ ազդանշան այլ երկրներին առ այն, որ վերացումը հնարավոր է, և որ աշխարհը գտնվում է ՁԻԱՀ-ից զերծ սերունդ ունենալու ճանապարհին»: Մինչև 2030թ. ՁԻԱՀ-ի համաճարակին վերջ տալը առողջապահության և բարեկեցության գծով Կայո ւն զարգացման նպատակների առանցքային թիրախներից է:
 
«Շնորհիվ հակառետրովիրուսային դեղամիջոցների ՄԻԱՎ-ից զերծ մեծացող յուրաքանչյուր երեխա, վկայությունն է աշխարհում մորից երեխային փոխանցվող ՁԻԱՀ-ի վերացման առաջխաղացման»,- նշել է ՄԱՁԻԱՀ (UNAIDS)-ի  գործադիր տնօրեն Միշել Սիդիբեն (Michel Sidibe): «Մասնակցելով Նյու Յորքում ՁԻԱՀ-ը վերացնելու թեմայով բարձրաստիճան խորհրդակցությանը՝ ՄԻԱՎ-ին դիմակայելու հաջորդ, վճռական փուլը պլանավորելու նպատակով մենք հիմնվելու ենք այս երկրների հաջողությունների վրա՝ կարևորելով այն արտասովոր նվաճու մները, որոնց կարելի է հասնել կյանք փրկող բուժման մատչելիությունը արագ ընդլայնելու միջոցով»:
 
Ձեռքբերումներ Հայաստանում, Բելառուսում և Մոլդովայում
2010թ.-ից Հայաստանում, Մոլդովայում և Բելառուսում Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը աշխատում է ՄԱԿ-ի ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի հարցերի համատեղ ծրագրի (ՄԱՁԻԱՀ), ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի (ՅՈՒՆԻՍԵՖ) և ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի (ՄԱԲՀ) հետ համատեղ մորից երեխային փոխանցվող ՄԻԱՎ-ն ու սիֆիլիսը վերացնելու նպատակով:
 
«Սա հաջողություն է այս երկրների համար և տոն՝ երեխաների և ընտանիքների համար: Մենք ակնկալում ենք, որ այս նվաճումները կոգեշնչեն շատ այլ եվրոպական երկրների ստանձնել մորից երեխային փոխանցվող ՄԻԱՎ-ի ու սիֆիլիսի վերացման հաստատման գործընթացը»,- ավելացրեց ԱՀԿ եվրոպական տարածաշրջանի ղեկավար Ժուժաննա Ջակաբը  (Zsuzsanna Jakab): ՄԻԱՎ-ի և սիֆիլիսի փոխանցման կանխարգելման, բուժման և խնամքի  գործում բոլորի համար իսկապես համընդհանուր հասանելություն ապահովելով միայն, միևնույն ժամանակ հարգելով անհատական իրավունքները,  հնարավոր կլինի երեխաների շրջանում ՄԻԱՎ-ի և սիֆիլիսի համ աճարակը վերացնել»:

«Տարածաշրջանում երկու տասնամյակ  ինտենսիվ ջանքեր ներդնելուց հետո, հիմա մենք հաստատված ապացույց ունենք, որ հնարավոր է իրականացնել բոլոր երեխաների` առանց ՄԻԱՎ-ի ծնվելու իրավունքը: Առաջ շարժվելով այս ուղղությամբ, կարևոր է պայմաններ ստեղծել, որ երեխաները ծառայություններից օգտվելու հավասար հնարավորություն ունենան, ինչը կօգնի իրենց ապրել ու զարգանալ  աջակցող ընտանեկան մթնոլորտում, ուր իրենք շրջապատված կլինեն իրենց մայրերի հոգատարությամբ», - ասել է ՅՈՒՆԻՍԵՖ-ի եվրոպական և Կենտրոնական Ասիայի երկրների տարածաշրջանի ղեկավար Մարի- Պիեր Պուարեն (Marie-Pierre Poirier): Կախված ազգային ջանքերի առաջխաղացումից` երկրները կարող են անցնել մորից երեխային ՄԻԱՎ-ի կամ սիֆիլիսի փոխանցման վերացումը հաստատող գործընթացը կամ երկուսը միաժամանակ: Հայաստանը, Բելառուսն ու Մոլդովան աշխատել են ապահովել մինչծննդյան անվճար ծառայությունների վաղ համընդհանուր հասանելիություն, ՄԻԱՎ-ի և սիֆիլիսի թեստավորում հղի կանանց և նրանց կողակիցների համար, թեստավորման դրական արդյունքներ ունեցող կանանց բուժում, մանուկների մոտ  վաղ ախտորոշում, անվճար մանկական արհեստական սնունդ, ինչպես նաև՝ համայնքի ներգրավվածություն: Այս ծառայությունները մատուցվում են  մատչելի, հավասար և համընդհանուր համակարգի շրջանակներում, որում մոր ու մանկան  առողջապահական ծրագրերը միահյուսված են ՄԻԱՎ-ի և սեռական ճանապարհով տարածվող վարակների կանխարգելման  ծրագրերին:

Ըստ ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի գործադիր տնօրեն Բաբատունդե Օսոտիմեհինի (Dr. Babatunde Osotimehin), այս երկրների նշանավոր նվաճումները ՄԻԱՎ-ի և սիֆիլիսի մորից երեխային փոխանցումը վերացնելու հարցում ընդգծում են վստահելի մայրական առողջապահական ծառայությունների առկայության կարևորությունը: Իրավունքների վրա հիմնված սեռական և վերարտադրողական առողջապահական ծառայությունների տրամադրման ամբողջական փաթեթի շրջանակներում հղի կանանց ՄԻԱՎ-ի և սիֆիլիսի հարցում ինտեգրված օգնություն տրամադրելով միայն, այդ թվում՝ ընտանիքի պլանավորման, մենք իսկապես կկարողանանք մայր-մանուկ զույգը փրկել և բարեկեցիկ կյանք ապահովել: Այս երեք երկրների համար վավերացման գործընթացը իրականացվել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ), ՄԱՁԻԱՀ-ի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ՄԱԲՀ-ի համատեղ ջանքերով:
 
Եվրոպայի առաջընթացը ՄԻԱՎ-ի և սիֆիլիսի՝ մորից երեխային փոխանցման նվազեցման գործում
Երեխաների շրջանում ՄԻԱՎ-ով և բնածին սիֆիլիսով վարակված նոր դեպքերի թվի նվազեցումը Եվրոպայի հասած հաջողություններից մեկն է վերջին տարիների ընթացքում ՄԻԱՎ-ի և սեռական ճանակպարհոÕ ¾ փոխանցվող վարակների կանխարգելման պայքարի շրջանակներում: ԱՀԿ եվրոպական տարածաշրջանում 2014 թ.-ին գրանցված մորից երեխային փոխանցումը ՄԻԱՎ-ի նոր դեպքերի ընդամենը 1% է կազմում:
 
ՄԻԱՎ-ով վարակված հղի կանանց և նրանց երեխաներին հակառետրովիրուսային թերապիայի հասանելիությունը ապահովելու դեպքում ՄԻԱՎ-ի՝ մորից երեխային փոխանցման ռիսկը իջնում է 45 տոկոսից 1-ի: Եվրոպայում ՄԻԱՎ-ով վարակված հղի կանանց 95 տոկոսը հակառետրովիրուսային թերապիա են ստանում: Սա համաշխարհային մակարդակով ամենաբարձր ցուցանիշն է, իսկ ՄԻԱՎ-ի դրական ցուցանիշով կանանց երեխաների 70 տոկոսը թեստավորվել են ծնվելուց հետո երկու ամսվա ընթացքում:
 
Հղիության ընթացքում սկրինինգն ու բուժումը էական դեր ունեն կանխարգելելու մորից մանկան սիֆիլիսի փոխանցումը, ինչը 80 տոկոս դեպքերում կարող է վիժման, ներարգանդային մահվան կամ մեռելածին դեպքերի պատճառ դառնալ: Եվրոպական երկրների 60 տոկոսը հղի կանանց առաջարկում են սիֆիլիսի թեստավորում, և տարածաշրջանի բոլոր երկրներն առաջարկում են անվճար բուժում սիֆիլիսով վարակված հղի կանանց:
 
ԱՀԿ-ի օժանդակությունը եվրոպական երկրներին
ԱՀԿ-նն օժանդակում է եվրոպական երկրներին մորից երեխային ՄԻԱՎ-ի և սիֆիլիսի փոխանցումը վերացնելու գործում՝ խորհուրդ տալով հակառետրովիրուսային դեղորայքի օգտագործման, ինչպես նաև՝ վերացման հաստատման գործընթացի չափորոշիչների հարցում:
 
2015թ.-ին երկու տարածաշրջանային խորհրդատվությունների շրջանակներում  անդրադարձ է կատարվել տեղի ունեցած առաջխաղացմանը, դեռ գոյություն ունեցող խնդիրներին և քայլեր են առաջարկվել մորից երեխային ՄԻԱՎ-ի փոխանցման վերացումը արագացնելու, ինչպես նաև դրանց վերացման հաստատման ուղղությամբ:
 
ՄԻԱՎ-ի դեմ պայքարի նոր գործողությունների ծրագրի շրջանակներում ԱՀԿ-ն մինչև 2030թ.-ը կշարունակի երկրներին աջակցել մորից երեխային ՄԻԱՎ-ի և Սիֆիլիսի փոխանցումը վերացնելու հարցում:

 

Վեդիում 2 անչափահասի նկատմամբ ոտնձգություններ կատարելու վարույթի նախաքննությունն ավարտվել է․ ՀՀ ՔԿՕգոստոսի 4-ին մեկնարկում է ՀՀ պետական ավագ դպրոցների 10-րդ դասարանի ընդունելության առցանց հայտագրման երկրորդ փուլըԿուբայում տեղի է ունեցել խոշոր էլեկտրաէներգիայի անջատումԾառուկյանի գործը միջազգային ուշադրության կենտրոնում. GAR-ի հրապարակումըԻ՞նչ է վեցերորդ վիրուսը և ինչպե՞ս է այն տարածվումՈղբերգական վթար. ի՞նչ էր եղել մոպեդավարի հետ Նախագահ Վահագն Խաչատուրյանի հրամանագրով Կառավարության անդամները վերանշանակվել են պաշտոններում Ավետիք Չալաբյանը հրաժարվել է մասնավոր գործունեությունից, որպեսզի ամբողջությամբ նվիրվի մեր երկրի զարգացման գաղափարին Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի Ազգային ուժերին պետք է համախմբենք և սկսենք լուծել առկա խնդիրները. Արեգ ՍավգուլյանՆԱՏՕ-ն և ԵՄ-ն աhաբեկչության նկատմամբ զրոյական հանդուրժողականության փոխարեն դարձել են դրա մասը. Զախարովա Հնարավոր է՝ մոտ ապագայում հայ ժողովրդին սպասվում է լուրջ և ծանր պայքար հանուն հայրենիքի. Աննա ԿոստանյանԻշխանությունների վարած սխալ քաղաքականության արդյունքում գյուղացին այսօր մեծ խնդիրներ ունի. Մենուա ՍողոմոնյանՈ՞ր դեպքում է քաղցկեղը համարվում մահացուՀայտնի են «Նոա»-ի հավանական մրցակիցը Կոնֆերենցիաների լիգայի անցումային փլեյ-օֆֆում Իմ նպատակն է, որ ԱԺ նիստերի դահլիճում տիրի սուր, բայց բարեկիրթ մթնոլորտ. թու-թու-թու, այս երկու օրը վատ չի ընթանում. Ռուբեն Ռուբինյան Իրազեկում․ փորձարկվելու են էլեկտրական շչակներ Էբոլա տենդով հիվանդների թիվը Կոնգոյում հասել է 3,748-ի Իսպանիայի ԱԳՆ-ն պահանջում է ԵՄ-ի համերաշխությունը Սեուտայի միգրացիոն ճգնաժամի հարցում H5 վիրուսից վայրի թռչունների առաջին զանգվածային մահն է գրանցվելՄեր խնդիրն է Թուրքիայի հետ կարգավորել հարաբերությունները և ապահովել սահմանի բացումը՝ առանց Ցեղասպանության հարցից հրաժարվելու․ Նարեկ ԿարապետյանՀայ քաղաքական միտքը 6 ամսվա մեջ ունի մարտահրավեր՝ լուծելու գյուղատնտեսությամբ զբաղվող մեր հայրենակիցների խնդիրները․ Նարեկ ԿարապետյանՌԴ ԶՈւ–ն վերահսկողության տակ է վերցրել Խարկովի մարզի 2 բնակավայր. ՊՆ Ծովագյուղ-Շորժա ավտոճանապարհին «ՎԱԶ 2106»-ը բախվել է կայանված «Nissan Rogue»-ին և գլխիվայր հայտնվել երթևեկելի գոտում․ կա վիրավnր Ռուբինյանի «զրոյական կետի» զրոյական արժեքը․ Տիգրան Դումիկյան Գազ չի լինելու օգոստոսի 4-ին ժամը 09:00-ից մինչև ժամը 18:00-ն Եկեք ընդունենք «հակասաֆարովյան օրենք», որով ադրբեջանցիներին թույլ չենք տա 10 օրից ավելի գտնվել Հայաստանում․ Նարեկ ԿարապետյանԱյս մթերքը գրեթե ամեն օր օգտագործում ենք, բայց այն կարող է վնասել լյարդըՄարիաննա Ղահրամանյանի առաջին ելույթը Ազգային ժողովում Ռուբեն Ռուբինյանն ընտրվեց Ազգային ժողովի 9-րդ գումարման նախագահ Խաղաղության պայմանագիրը առանցքային նշանակություն ունի Բաքվի բանտերում գտնվող մեր հայրենակիցներին վերադարձնելու հարցում. Նարեկ ԿարապետյանԿիևը դիտավորյալ է hարվածել Կասպից ծովում գտնվող նավին. Իրանի ԱԳՆ Խոշոր հրդեհ՝ Գետափնյա բնակավայրի աղբավայրում. կրակը և ծուխը տեսանելի էին մի քանի կմ-ից Գելենջիկի լողափում անօդաչու թռչող սարքի հարվածի պահը (տեսանյութ) Այսօր, հազարամյա պատմության մեջ առաջին անգամ հայերն են որոշում իրենց ապագան․ Նարեկ Կարապետյան (Տեսանյութ) Նարեկ Կարապետյանի առաջին ելույթը Ազգային ժողովում Պապիկյանը խորհրդակցություն է անցկացրել Ահա թե ինչ է տեղի ունենում օրգանիզմում, երբ «Ֆանտա» եք խմումՄեր ուժը մեր աշխատակիցներն են․ ԶՊՄԿՕգոստոսի 4-ից մեկնարկում է ավագ դպրոցների ընդունելության առցանց հայտագրման հիմնական փուլը Քամու ուժգնացում է սպասվում․ եղանակն այս օրերին Մահ՝ մահվան դիմաց․ ինչ պատիժ է ընտրվել մարդասպանների համարԲրազիլիայում՝ հանդիպման ժամանակ, 15-ամյա ֆուտբոլիստ է uպանվել Մեր ազգային արժեքները փորձում են ոչնչացնել և ջնջել մեր հիշողությունից. Լիլիթ ԱրզումանյանԻրանը հայտարարել է, որ Պակիստանը մնում է միջնորդ Միացյալ Նահանգների հետ շփումներում Աֆրիկայի հյուսիսում գտնվող Իսպանիայի անկլավ միգրանտների զանգվածային ներհոսքի հետևանքով զոհերի թիվը հասել է 72-ի Հայաստանի ամենաանսովոր բնական վայրերը, որոնց մասին նույնիսկ շատ հայեր չգիտենԱնկախ Հայաստանի պատմության մեջ առաջին անգամ կաթողիկոսին պաշտոնական հրավեր չի ուղարկվել ԱԺ-ից․ Աննա ԿոստանյանՄենք ներկայումս բանակցություններ չենք վարում ԱՄՆ-ի հետ. Էսմայիլ Բաղայի «Հայաստան» դաշինքի անունից ուզում եմ հայտարարել, որ մենք չենք մասնակցելու ԱԺ նախագահի ընտրության փակ քվեարկությանը. Գրիգորյան