Հարգանքի տուրք` Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՊետական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Չեխիայի Հանրապետության նախագահ Միլոշ Զեմանը ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանի և Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի ուղեկցությամբ այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, ծաղկեպսակ դրել Հայոց ցեղասպանության զոհերի հուշարձանին և ծաղիկներ խոնարհել Հայոց ցեղասպանության սուրբ նահատակների հիշատակը հավերժացնող անմար կրակի մոտ:
Այնուհետ քաղաքապետ Տարոն Մարգարյանի ուղեկցությամբ Միլոշ Զեմանն այցելել է Հայոց ցեղասպանության թանգարան, ծանոթացել ցուցադրությանը և գրառում կատարել թանգարանի պատվավոր հյուրերի հուշամատյանում:
Չեխիայի Հանրապետության նախագահը նաև եղևնի է տնկել հուշահամալիրի Հիշողության պուրակում:











Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն
1
Երևանում 42-ամյա տղամարդն իր տանը անհատական պարապմունքի ժամանակ սեռական ոտնձգություն է կատարել 9–ամյ...
2
Ինչ գրություն է թողել անհետ կորած 14-ամյա Վահեն
3
3 եղբայրներ դաժանորեն uպանել են 14-ամյա դեռահասին
4
Օգոստոսին Հայաստանում սպասվում է անսովոր եղանակ․ ինչ են կանխատեսում մասնագետները
5
Կnտրված ապակիnվ կտրել են կնnջ կnկnրդը



