«Պարբրիսը գնա փոխի...». Դավիթ Հարությունյանին սպասարկող մեքենան փոխվել է.«Հրապարակ»
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ«Հրապարակ» թերթը գրում է. «Կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանին սպասարկող մեքենան փոխվել է: Մինչեւ վերջերս նրան սպասարկում էր 1-2 տարի առաջ գնված Honda CR-V քաղաքային արտաճանապարհային մոդելը: Այսօր նրան սպասարկող մեքենայի պետհամարանիշը` 003 LL 55, փակցված է 2011 թ. թողարկման նոր սերնդի BMW 523-ի վրա:
Երբ հարցրինք, թե ինչու են փոխել մեքենան եւ ինչ են արել նախորդը, Հարությունյանն ասաց, որ Honda-ն սպասարկման մեքենա է, իսկ սա հին մեքենա է, նոր չեն գնել: Երբ նկատեցինք, որ հին, բայց լավ մեքենա է (բիզնես-դասի BMW է, այն էլ՝ նոր սերնդի), նախարարը հոգոց հանեց. «Հա, պարբրիսը գնա փոխի...»: Խեղճ կառավարություն, օպտիմալացման դարդից ինչ օրի են հասել, մի «պարբրիս» էլ չեն կարողանում փոխել»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում
1
Երևանում 42-ամյա տղամարդն իր տանը անհատական պարապմունքի ժամանակ սեռական ոտնձգություն է կատարել 9–ամյ...
2
Ինչ գրություն է թողել անհետ կորած 14-ամյա Վահեն
3
3 եղբայրներ դաժանորեն uպանել են 14-ամյա դեռահասին
4
Օգոստոսին Հայաստանում սպասվում է անսովոր եղանակ․ ինչ են կանխատեսում մասնագետները
5
Կnտրված ապակիnվ կտրել են կնnջ կnկnրդը



