Հայկական գինիները ներկայացվել են Լիտվայի «Գինու օր 2016» ամենամյա գինու ցուցահանդեսում
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԼիտվայի LITEXPO կոչվող ցուցահանդեսների կենտրոնում տեղի է ունեցել բալթյան երկրներում խոշորագույնը համարվող 12-րդ ամենամյա գինու ցուցահանդեսը։ «Գինու օր 2016» (“Vyno dienos 2016) խորագիրը կրող ցուցահանդեսին մասնակցում էին գինու և ալկոհոլային այլ խմիչքների արտադրողներ, ներմուծողներ, գինու համար նախատեսված պարագաներ առաջարկող ընկերություններ։
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից, ցուցահանդեսի շրջանակներում ներկայացված էր նաև հայկական 9 գինու գործարանների շուրջ 60 արտադրանք ներառող տեսականի։ Հայկական տեսականին ներկայացնում էր Լիտվայում հայկական գինիների պաշտոնական ներկայացուցիչը համարվող Gadara ընկերության ղեկավար Գառնիկ Ղազարյանը։
1
Երևանում 42-ամյա տղամարդն իր տանը անհատական պարապմունքի ժամանակ սեռական ոտնձգություն է կատարել 9–ամյ...
2
Ինչ գրություն է թողել անհետ կորած 14-ամյա Վահեն
3
3 եղբայրներ դաժանորեն uպանել են 14-ամյա դեռահասին
4
Օգոստոսին Հայաստանում սպասվում է անսովոր եղանակ․ ինչ են կանխատեսում մասնագետները
5
Կnտրված ապակիnվ կտրել են կնnջ կnկnրդը



